https://arm.sputniknews.ru/20261102/shatery-hrazharvecin-heranal-rd-mipy-aljvoshkium-mardasirakan-araqelutjan-masin-108792162.html
«Շատերը հրաժարվեցին հեռանալ». ՌԴ ՄԻՊ–ը՝ Ալյոշկիում մարդասիրական առաքելության մասին
«Շատերը հրաժարվեցին հեռանալ». ՌԴ ՄԻՊ–ը՝ Ալյոշկիում մարդասիրական առաքելության մասին
Sputnik Արմենիա
Կրեմլում հայտարարել են, որ Մոսկվան երախտապարտ է ամերիկյան կողմին, հատկապես ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ գործողությանն աջակցելու համար: 02.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-02T15:00+0400
2026-11-02T15:00+0400
2026-11-02T15:18+0400
ալյոշկի
ուկրաինա
ռուսաստան
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
յանա լանտրատովա
տեսանյութեր
տեսանյութ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108789475_1:0:854:480_1920x0_80_0_0_221d8dc1e1fafe8fb43a0ebb6fd1c0a1.jpg
Ալյոշկիում մարդասիրական առաքելության ընթացքում որևէ միջադեպ և լռության ռեժիմի խախտում չի եղել, ամեն ինչ անցել է բնականոն հունով, ընթանում է ճանապարհի ականազերծում։ Այս մասին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտրատովան:Նրանց կշարունակեն օգնություն ցուցաբերել, յուրաքանչյուր ընտանիք մնում է վերահսկողության տակ: Ռուսաստանցի բուժաշխատողներն ուղեկցել են նաև այն անձանց, որոնք որոշել են մեկնել Ուկրաինա:Մարդասիրական առաքելությանը նախորդել են բարդ բանակցությունների և նախապատրաստման երկար ամիսներ:Կրեմլում արձանագրել են Ալյոշկիում մարդասիրական գործողության հաջողությունը և բոլոր մասնակից կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպաններ Յանա Լանտրատովայի ու Դմիտրի Լուբինեցի փոխգործակցության բարձր մակարդակը, սակայն առայժմ չեն դիտարկում այլ բնակավայրերում նմանատիպ գործողություններ իրականացնելու նպատակով կանոնավոր մարդասիրական դադարներ սահմանելու հնարավորությունը:ՌԴ–ի և Ուկրաինայի օմբուդսմանները սերտ համագործակցում են Ալյոշկիում. Պեսկով«Բարձր ենք գնահատում բոլոր կողմերի մասնակիցների միջև ձեռք բերված կոորդինացիայի մակարդակը... Սակայն յուրաքանչյուր կոնկրետ դեպք եզակի է: Առայժմ նմանատիպ ծրագրեր չկան, նման նախաձեռնություններ ևս չկան: Բայց, բնականաբար, յուրաքանչյուր առանձին դեպքում քաղաքացիների շահերը, նրանց անվտանգությունն ու հումանիտար ապահովումը առաջնային կլինեն»,–ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով Մելանյա Թրամփի ներդրումը գործողությանն աջակցելու գործում:Ավելի վաղ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հաջողված էր անվանել Ալյոշկիում մարդասիրական առաքելությունը: Տարածաշրջան է հասցվել կենսական նշանակության օգնություն, տարհանվել է գրեթե 800 մարդ: Սպիտակ տան ղեկավարի տիկինը հույս է հայտնել, որ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները հիմք կդառնան Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ամուր խաղաղության համար:Ալյոշկիում մարդասիրական առաքելության գոտում լռության ռեժիմն ավարտվել է: Այն գործում էր հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 1-ը:Ալյոշկիում ճանապարհի ականազերծման ժամանակ 2 մարդ է զոհվել, այդ թվում՝ սակրավոր. ԼանտրատովաԱլյոշկին գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Ուկրաինայի ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող Խերսոնի դիմաց: Ուկրաինայի ԶՈւ-ի գործողությունների պատճառով քաղաքում բարդ հումանիտար իրավիճակ էր ստեղծվել:
ալյոշկի
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Никаких инцидентов и нарушений режима тишины во время гуманитарной миссии в Алешках не было, все прошло в штатном режиме, сообщила уполномоченный по правам человека в РФ Лантратова
Sputnik Արմենիա
Никаких инцидентов и нарушений режима тишины во время гуманитарной миссии в Алешках не было, все прошло в штатном режиме, сообщила уполномоченный по правам человека в РФ Лантратова
2026-11-02T15:00+0400
true
PT0M44S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108789475_110:0:750:480_1920x0_80_0_0_edca2352f57c26c641f92a31caa53988.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալյոշկի, ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, յանա լանտրատովա, տեսանյութեր, տեսանյութ, видео
ալյոշկի, ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, յանա լանտրատովա, տեսանյութեր, տեսանյութ, видео
«Շատերը հրաժարվեցին հեռանալ». ՌԴ ՄԻՊ–ը՝ Ալյոշկիում մարդասիրական առաքելության մասին
15:00 02.11.2026 (Թարմացված է: 15:18 02.11.2026) Կրեմլում հայտարարել են, որ Մոսկվան երախտապարտ է ամերիկյան կողմին, հատկապես ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ գործողությանն աջակցելու համար:
Ալյոշկիում մարդասիրական առաքելության ընթացքում որևէ միջադեպ և լռության ռեժիմի խախտում չի եղել, ամեն ինչ անցել է բնականոն հունով, ընթանում է ճանապարհի ականազերծում։ Այս մասին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտրատովան:
«Մենք ավելիին էինք սպասում, բայց իրականում բավականին շատ դատարկ ավտոբուսներ էին վերադառնում: Որոշ մարդիկ որոշել են մնալ Ալյոշկիում ընտանեկան հանգամանքների պատճառով: Այն մարդկանց հետ, ովքեր մնացել են այնտեղ, մենք զրուցել ենք, դա շատ հուզական և բարդ խոսակցություն էր»,-ասել է նա:
Նրանց կշարունակեն օգնություն ցուցաբերել, յուրաքանչյուր ընտանիք մնում է վերահսկողության տակ: Ռուսաստանցի բուժաշխատողներն ուղեկցել են նաև այն անձանց, որոնք որոշել են մեկնել Ուկրաինա:
Մարդասիրական առաքելությանը նախորդել են բարդ բանակցությունների և նախապատրաստման երկար ամիսներ:
Կրեմլում արձանագրել են Ալյոշկիում մարդասիրական գործողության հաջողությունը և բոլոր մասնակից կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպաններ Յանա Լանտրատովայի ու Դմիտրի Լուբինեցի փոխգործակցության բարձր մակարդակը, սակայն առայժմ չեն դիտարկում այլ բնակավայրերում նմանատիպ գործողություններ իրականացնելու նպատակով կանոնավոր մարդասիրական դադարներ սահմանելու հնարավորությունը:
«Բարձր ենք գնահատում բոլոր կողմերի մասնակիցների միջև ձեռք բերված կոորդինացիայի մակարդակը... Սակայն յուրաքանչյուր կոնկրետ դեպք եզակի է: Առայժմ նմանատիպ ծրագրեր չկան, նման նախաձեռնություններ ևս չկան: Բայց, բնականաբար, յուրաքանչյուր առանձին դեպքում քաղաքացիների շահերը, նրանց անվտանգությունն ու հումանիտար ապահովումը առաջնային կլինեն»,–ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով Մելանյա Թրամփի ներդրումը գործողությանն աջակցելու գործում:
Ավելի վաղ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հաջողված էր անվանել Ալյոշկիում մարդասիրական առաքելությունը: Տարածաշրջան է հասցվել կենսական նշանակության օգնություն, տարհանվել է գրեթե 800 մարդ: Սպիտակ տան ղեկավարի տիկինը հույս է հայտնել, որ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները հիմք կդառնան Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ամուր խաղաղության համար:
Ալյոշկիում մարդասիրական առաքելության գոտում լռության ռեժիմն ավարտվել է: Այն գործում էր հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 1-ը:
Ալյոշկին գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Ուկրաինայի ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող Խերսոնի դիմաց: Ուկրաինայի ԶՈւ-ի գործողությունների պատճառով քաղաքում բարդ հումանիտար իրավիճակ էր ստեղծվել: