00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Փարոսն» է վերացրել Գավառի շրջանի անասնապահությունը․ Արսեն Թորոսյան

© SputnikԱրսեն Թորոսյանը ԱԺ–ում
Արսեն Թորոսյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2026
Արսեն Թորոսյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թորոսյանի խոսքով` անընդունելի է, որ ՀՀ–ում կան ընտանիքներ, որոնք սոցիալական աջակցության այդ համակարգում ընդգրկված են դեռևս 1993 թվականից։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Փարոս» սոցիալական աջակցության համակարգը եղել է Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը և խոչընդոտել է քաղաքացիների տնտեսական ակտիվությանը։ Այս մասին ԱԺ–ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
««Փարոսը» եղել է ամենամեծ խնդիրը մեր երկրի։ «Փարոսը» ամենամեծ չարիքն է եղել այս երկրի, չարի՛ք՝ բառիս ուղիղ իմաստով»,– հայտարարեց նախարարը։
Նրա խոսքով՝ անապահովության նախկին համակարգի գնահատման չափանիշները քաղաքացիներին երբեմն դրդել են հրաժարվել սեփական ունեցվածքից կամ թաքցնել այն՝ սոցիալական նպաստ ստանալու հնարավորությունը չկորցնելու համար։
«Մեր գործընկերները Գավառում ասեցին՝ «Փարոսն» է վերացրել Գավառի շրջանի անասնապահությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև «Փարոսի» գնահատման համակարգում կար այդպիսի բան, որ, եթե, օրինակ, ունես,երկու խոշոր կամ երեք խոշոր եղջերավոր անասուն, դու «Փարոս» չես ստանում»,– մանրամասնեց Թորոսյանը։
Նախարարը հավելեց, որ Հայաստանում կան ընտանիքներ, որոնք սոցիալական աջակցության այդ համակարգում ընդգրկված են դեռևս 1993 թվականից։
«Այսինքն՝ տատը ունեցել է «Փարոս», երեխաները ունեցել են «Փարոս», թոռները ունեն «Փարոս»։ Ասենք՝ ո՞նց կարելի է դրա հետ համակերպվել և ասել, որ այո՛, պետք ա դա շարունակվի»,– շեշտեց Թորոսյանը։
Թորոսյանի խոսքով՝ սոցիալական աջակցության նոր համակարգում քաղաքացիների կարիքների գնահատումն իրականացվում է պետական և այլ կառույցների տվյալների առցանց համադրմամբ՝ ներառյալ կադաստրի, ճանապարհային ոստիկանության, հարկային մարմնի և կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների։ Նա ընդունեց, որ կարող են լինել քաղաքացիներ, որոնք իսկապես աջակցության կարիք ունեն, հավելեց, որ երկրում խնդիրներ կան ու կլինեն, և կառավարությունը չի հավակնում բոլոր խնդիրները միանգամից լուծել։
Լրահոս
0