00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԿԲ–ն «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամ է շրջանառության մեջ դնում

© Photo : official site of the Central Bank of ArmeniaЦентральный банк выпустил в обращение серебряную памятную монету "100-летие со дня рождения Григория Ханджяна"
Центральный банк выпустил в обращение серебряную памятную монету 100-летие со дня рождения Григория Ханджяна - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2026
Բաժանորդագրվել
Հուշադրամի դիմերեսին Խանջյանի «Լեռներում» կտավն է, իսկ դարձերեսին՝ Գրիգոր Խանջյանի դիմապատկերը։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Այդ մասին ԿԲ–ն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել։
ԿԲ–ից նշում են, որ հուշադրամ շրջանառության մեջ կդրվի վաղը` նոյեմբերի 3–ին։
ՀՀ գլխավոր դրամատնից հայտնում են, որ հուշադրամի դիմերեսին կլինի Գրիգոր Խանջյանի «Լեռներում» կտավը (1972 թ., Հայաստանի ազգային պատկերասրահ), իսկ դարձերեսին՝ Գրիգոր Խանջյանի դիմապատկերը, Գրիգոր Խանջյանի «Ձոն նկարիչներին» եռանկարի կենտրոնական նկարից դրվագ (1978 թ., Մուրադյան գելըրի, ԱՄՆ):
Էսքիզների հեղինակներն են Լուսինե Լալայանը (դիմերես) և ԷՄՔԵՅ ՍՊԸ–ն (դարձերես):
ԿԲ–ից տեղեկացնում են, որ հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Նշենք, որ Գրիգոր Խանջյանը հայ անվանի գեղանկարիչ է, գրաֆիկ, մոնումենտալ–դեկորատիվ գործերի հեղինակ, ՀԽՍՀ (1967 թ.) և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1983 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990 թ.)։ Նրա մոնումենտալ ստեղծագործություններից առանձնանում են հայ ժողովրդի պատմության հերոսական էջերն արտացոլող «Հայոց այբուբեն», «Վարդանանք» և «Վերածնունդ» որմնանկարները (1992–2000 թթ.)։
Լրահոս
0