00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
44 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կարգավորման հարցում գնդակն ԱՄՆ–ի դաշտում է․ Իրանի ԱԳՆ

© Photo : IRNAԻսմայիլ Բաղայի
Իսմայիլ Բաղայի - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2026
Բաժանորդագրվել
Դիվանագետը նշել է, որ Հորմուզի նեղուցը բացելու իրանական ծրագրի իրագործումը միանգամայն իրատեսական է։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում գնդակն ԱՄՆ-ի դաշտում է: Այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Միաժամանակ նա նշել է, որ Հորմուզի նեղուցը բացելու իրանական ծրագրի իրագործումը միանգամայն իրատեսական է
«Գնդակն ԱՄՆ-ի դաշտում է, քանի որ մենք միանգամայն հստակ շարադրել ենք մեր պահանջները: Ոչ մի վերջնական գործարք չի կարող կնքվել, իսկ Հորմուզի նեղուցը չի բացվի և անվտանգ չի լինի, քանի դեռ ծովային շրջափակումը չի վերացվել, իսկ Իրանի պահանջները հաշվի չեն առնվել»,- ասել է Բաղային:
Իրանցի դիվանագետի խոսքով՝ Թեհրանի պահանջները բավարարելուց հետո հնարավոր կլինի խոսել ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացը շարունակելու մասին:
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց իր կողմից հարվածներով: Չնայած հակամարտությունում դադար է նկատվում, այն մնում է չկարգավորված, և առկա են ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
Լրահոս
0