00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ում էլեկտրամոբիլների ներմուծման նոր կարգ է մշակվում. ի՞նչ է սպասվում քաղաքացիներին

Բաժանորդագրվել
Արտոնությունը գործելու է ինչպես Չինաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից կամ այլ երկրներից ներմուծվող մեքենաների համար:
Հայաստանում էլեկտրամեքենաների ներմուծման կարգի փոփոխություն է քննարկվում։ Նախատեսվող նոր փաթեթով քաղաքացիները կարող են դիմել Էկոնոմիկայի նախարարություն, ստանալ մինչև 15 միլիոն դրամի քվոտա և էլեկտրամեքենա ներմուծելուց հետո տարվա վերջում հետ ստանալ ավելացված արժեքի հարկը։ Այս մասին «Աբովյան Time»-ի եթերում ասաց էլեկտրամեքենաների փորձագետ Ռուբեն Աղաջանյանը։
Նշենք, որ Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից դադարում է գործել էլեկտրամոբիլների ներմուծման և վաճառքի՝ ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատման համընդհանուր արտոնությունը։
Փորձագետի խոսքով՝ նախկինում գործող քվոտաները (սկզբում 15 000, ապա ևս 5 000 միավոր) արդեն սպառվել են: Այժմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է նոր փաթեթ, որը դեռ վերջնական հաստատված չէ Ազգային ժողովի կողմից:
«Նոր նախագծով նախատեսվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել էկոնոմիկայի նախարարություն և ստանալ մինչև 15 միլիոն դրամի քվոտա՝ սեփական օգտագործման համար մեկ էլեկտրամեքենա ներմուծելու նպատակով: Տարվա վերջում ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) կվերադարձվի, ընդ որում՝ այս արտոնությունից քաղաքացին կարող է օգտվել միայն մեկ անգամ»,- նշեց Աղաջանյանը:
Նրա փոխանցմամբ՝ նոր կարգը տարածվելու է ինչպես նոր, այնպես էլ 2024 թվականից բարձր արտադրության օգտագործված էլեկտրամեքենաների վրա:
Արտոնությունը գործելու է ինչպես Չինաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից կամ այլ երկրներից ներմուծվող մեքենաների համար:
Աղաջանյանը ընդգծեց, որ սա լավ հնարավորություն է այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել որակյալ էլեկտրոմոբիլ՝ խուսափելով շուկայում առաջացող ցայտնոտային իրավիճակներից:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ որոշմամբ`Հայաստանին հատկացվող էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականի համար հաստատվել է 15 000 հատի սահմաններում։ Այս խմբաքանակը կառաարությունը տարվա ընթացքում բաշխում է` ելնելով արդեն ներմուծված քանակից ու շուկայում առկա պահանջարկից։
Լրահոս
0