00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ իշխանությունը COP-17–ին խուսափեց խոսել կարևորագույն բնապահպանական խնդիրներից. Ղազարյան

© Sputnik / Asatur YesayantsԱյսեր Ղազարյանը
Այսեր Ղազարյանը - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2026
Այսեր Ղազարյանը
Բաժանորդագրվել
Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ամփոփել է Հայաստանում անցկացված COP-17–ի արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. COP-17 համաժողովի պաշտոնական հանդիպումներում Հայաստանի էկոլոգիական ամենահրատապ լուծում պահանջող խնդիրներին անդրադարձ չեղավ. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը։
Հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում անցկացվեց կենսաբազմազանության վերաբերյալ ՄԱԿ-ի COP- 17 համաժողովը, որին մասնակցեցին շուրջ 200 երկրների ներկայացուցիչներ։ Միջազգային խոշոր միջոցառումը հնարավորություն էր համաշխարհային թիրախային հարթակներում բարձրաձայնելու Հայաստանի և բռնի հայաթափված Արցախի բնապահպանական խնդիրները, ինչը չարվեց։ Դրանց մասին բարձրաձայնեց միայն քաղհասարակության մի որոշ հատվածը, այն էլ` բացառապես ոչ պաշտոնական միջոցառումների շրջանակում, այսպես կոչված` «կանաչ գոտում»։
Բնապահպանության նախկին փոխնախարարն ընդգծում է, որ խոսքն արտաքին ֆակտորների ազդեցությամբ սպառնացող վտանգների՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից Սյունիքում գտնվող Շիկահողի արգելոցի որոշ մասի զավթման և այնտեղ կատարվող լուրջ անտառահատումների, կենսաբազմազանության ոչնչացմանն ու ապագայի սպառնացող խնդիրների մասին է։
«Այնտեղ ականապատ դաշտերում այսօր պայթում են արջեր, ընձառյուծներ։ Շիկահողի, Մթնաձորի կուսական անտառները ՀՀ կառավարման տիրույթից դուրս են մնացել, ահագին մեծ գորշ գոտի է առաջացել, և մենք չգիտենք, թե այնտեղ կենդանական աշխարհի հետ ինչ է կատարվում։ Որոշ այլ տարածքներ ևս այսօր քարտեզով նշված են որպես բնության հատուկ պահպանվող տարածքներ, բայց մենք չգիտենք, թե այնտեղ ինչ է կատարվում»,– նշում է Ղազարյանը։
Նրա համոզմամբ` ՀՀ գործադիր իշխանության անդամները պարզապես խուսափեցին կարևորագույն խնդիրների մասին խոսելուց։
«Մինչև COP-17-ը մենք անընդհատ փորձում էինք նրանց տրամադրել, որ դա այնպիսի հարթակ է, որը կարող է հիանալի հնարավորություն դառնալ ներկայացնելու կենսաբազմազանության մեր խնդիրները, հատկապես ադրբեջանական ագրեսիայի, օկուպացիայի հետևանքով ոչնչացող տարածքների մասով «Կենսաբազմազանության կոնվենցիայի» շրջանակներում բարձրաձայնելու դրանք և ՄԱԿ–ի համապատասխան մարմիններին լուծումներ առաջարկելու։ Բայց նրանք խուսափեցին, ընդհուպ` նրանց հետ աշխատող բոլոր փորձագետները, կազմակերպությունները, ովքեր իրենց դրամաշնորհներով, ծրագրերով կապված են գերատեսչությունների հետ, ուղղակի խուսանավեցին այդ հարցից»,– նշում է մասնագետը։
Փոխարենը, նրա համոզմամբ, ասելիքը հնարավոր եղավ հասցնել անկախ փորձագետների ու ՀԿ–ների ջանքերով։ Եվ, հիմա, նրա պնդմամբ, միջազգային հարթակներում դրա մասին սկսել են խոսել։
Հաջորդ կարևոր խնդիրը, որի մասին պաշտոնական Երևանը գերադասեց լռել, ըստ Ղազարյանի, Ամուլսարի հանքի շահագործման խնդրին է։
«Մենք անընդհատ խոսել ենք հիմքերով, գիտահեն ապացույցներով, բայց, հենց COP-17-ից առաջ տեղի ունեցավ ցուցադրական մի ակտ` Հանքարդյունաբերողների ֆորում, որը, ըստ էության, եկավ ապացուցելու, որ Հայաստանում հանքարդյունաբերության սուբյեկտի շահի համար պատրաստ են զոհաբերել ամեն ինչ` և՛ էկոլոգիան, կենսաբազմազանությունը ու էկոհամակարգերը, և՛ բնակչության առողջության հետ կապված հարցերը»,– նշում է Ղազարյանը։
Նշենք, որ COP-17-ի շրջանակներում ընդունված բնապահպանական ծրագրերից մեկը վերաբերում էր Սևանի կենսաբազմազանության պահպանմանը։ Այդ նպատակով ՀՀ–ին կհատկացվի 1.4 մլն դոլար։
Նախկին փոխնախարարը նկատում է, որ միջազգային բնապահպանական համաժողովում Սևանի խնդրին անդրադարձը հիմնականում տեղի ունեցավ «վերջին տարիներին իրականացված կեղծ ծրագրերի» համատեքստում, որոնք նրա գնահատմամբ` որևէ առանցքային արդյունք չեն տվել։ Այս հարթության վրա է Ղազարյանը դիտարկում նաև հայտարարված նոր ծրագիրը։
Ավելին` Այսեր Ղազարյանի համոզմամբ, առաջիկայում Սևանի համար լուրջ վտանգ է ստեղծելու նաև Ամուլսարի հանքը` աղտոտելով Արփայի և Որոտանի գետային ավազանները, որտեղից ջրերը Արփա–Սևան թունելով, իսկ հետագայում նաև Որոտանի թունելով հոսելու են դեպի Սևանա լիճ` էկոլոգիական խնդիր ստեղծելով, ոչ միայն Սևանի ավազանի, այլև Արարատյան դաշտի համար։
«Չմոռանանք, որ Արարատյան դաշտի գյուղատնտեսությունը Հայաստանի ՀՆԱ–ի մոտ 40 տոկոսն է։ Ու պատկերացրեք` ջրային խնդիրներ այդ հատվածում, հատկապես որ Արաքսի վերին հատվածում Թուրքիան շարունակում է ջրի կուտակման աշխատանքները, որոնց արդյունքում Հայաստանն Արաքսից ավելի քիչ ջուր է վերցնելու։ Ու եթե գլոբալ տաքացման արդյունքում տեղումների քանակը նվազի, Արարատյան դաշտի միակ փրկօղակը մնալու է Սևանը։ Եվ ոչ միայն Արարատյան դաշտի, այլև ամբողջ Հայաստանի ու տարածաշրջանի համար։ Իսկ եթե մենք այնտեղ էկոլոգիական վիճակը չենք կարգավորում, էկոհամակարգը սկսում է դեգրադացիայի ենթարկվել, ցիանոբակտերիաները` կապտականաչ ջրիմուռները ոչ միայն Սևանի հարցն են լուծելու, այլ մեր բոլորի հարցը` իրենց բացասական հետևանքներով»,– արձանագրում է մասնագետը։
COP-17-ում ներկայացված մեկ այլ խոշոր ծրագիր էլ Հայաստանի և Կոլումբիայի համանախագահությամբ ստեղծված անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման միջազգային կոալիցիան է, որին արդեն միացել է 17 երկիր, իսկ 9 կազմակերպություն խոստացել է առաջիկա 5 տարում հատկացնել ավելի քան 500 միլիոն դոլար։ Նախաձեռնությունը ողջունել է հոլիվուդյան դերասան և ակտիվիստ Լեոնարդո ԴիԿապրիոն։
Այս նախաձեռնությունը մեկնաբանելիս Այսեր Ղազարյանը նշում է, որ բնապահպանության փոխնախարարի պաշտոնում առիթ է ունեցել ներկայացնելու Հայաստանը նմանօրինակ միջազգային նախաձեռնություններում։ Սեփական փորձառության վրա հիմնվելով` մեր զրուցակիցը նկատում է, որ ծրագրի իրականացման արդյունքը պայմանավորված է ոչ թե ֆինանսավորման չափից ու ծրագրի մակարդակից, այլ բացառապես տվյալ երկրի տնտեսական առաջնահերթություններից։
«Հայաստանում այդ մակարդակով ինչ էլ ստորագրեն, դե ֆակտո իրականացվելու են հակառակ գործընթացներ։ Ուղղակի պետք է հիշել, թե նախկինում ստորագրված համաձայնագրերից հետո մենք ինչ ենք մեզ թույլ տվել։ Եվ, եթե հենց COP-17-ից առաջ հանքարդյունաբերության ֆորում է կազմակերպում, և այնտեղ կենսաբազմազանության մասնագետը հանդես է գալիս որպես հանքարդյունաբերական ծրագրին հիմնավորումներ տրամադրող փորձագետ` փոխանակ կենսաբազմազանության, անհետացող և կարմիրգրքային տեսակների պաշտպանության»,– ասում է Ղազարյանը։
Հավելենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, COP17-ի ամփոփիչ ասուլիսում հայտարարել էր, որ ձեռք բերված արդյունքները գերազանցել են նախնական սպասելիքները։ Նրա խոսքով` Երևանում անցկացված ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում։
Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյանը մանրամասներ է հայտնել
Լրահոս
0