https://arm.sputniknews.ru/20261102/bulghariaji-gvortsvogh-nakhagah-iljana-jvotvovan-krkin-haghtel-e-yntrutjunnerum-kyh-tvjalnery-108789650.html
Բուլղարիայի գործող նախագահ Իլյանա Յոտովան կրկին հաղթել է ընտրություններում. ԿԸՀ տվյալները
Բուլղարիայի գործող նախագահ Իլյանա Յոտովան կրկին հաղթել է ընտրություններում. ԿԸՀ տվյալները
Sputnik Արմենիա
Նախընտրական քարոզարշավի ավարտական փուլում Յոտովան հանդես էր եկել Ռուսաստանի հետ բանակցությունների օգտին: 02.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-02T14:04+0400
2026-11-02T14:04+0400
2026-11-02T14:06+0400
բուլղարիա
ընտրություններ
նախագահ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/03/03/56195098_0:23:1024:599_1920x0_80_0_0_2f850170e4dcf8f49c814592b70b8478.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Բուլղարիայի գործող նախագահ Իլյանա Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է քվեների հաշվարկը։Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Բուլղարիայում անցկացվել է նոյեմբերի1-ին, երկրի քաղաքացիներն ընտրել են առաջին փուլում առավելագույն թվով ձայներ հավաքած երկու թեկնածուներից մեկին: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին գործող նախագահ Իլյանա Յոտովան և վարչապետի նախկին պաշտոնակատար Անդրեյ Գյուրովը:Բուլղարիայի ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Յոտովային կողմ է քվեարկել ընտրողների 57,57%-ը, իսկ Գյուրովին՝ 39,48%-ը:Ավելի վաղ «Novinite» գործակալությունը հայտնել էր, որ Յոտովայի մրցակից Գյուրովն ընդունել է իր պարտությունը։Բուլղարիայի նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով և իրականացնում է առավելապես ներկայացուցչական գործառույթներ, սակայն ունի օրենքների նկատմամբ վետոյի իրավունք, սահմանադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում է տեխնիկական կառավարություն և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է։Նախկին լրագրող և Սոցիալ-դեմոկրատների խմբակցությունից Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Յոտովան համարվում է Ռուսաստանի նկատմամբ առավել բարյացակամ դիրքորոշման կողմնակից: Նախընտրական քարոզարշավի ավարտական փուլում՝ 2026 թվականի հոկտեմբերի վերջին, բուլղարական «Nova News» հեռուստաալիքին տված հարցազրույցում և «Financial Times» թերթի նյութերում նա հանդես էր եկել Ռուսաստանի հետ բանակցությունների օգտին։
բուլղարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/03/03/56195098_113:0:1024:683_1920x0_80_0_0_9d8a641eec1457f23a61a98ebbbe810d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բուլղարիա, ընտրություններ, նախագահ
բուլղարիա, ընտրություններ, նախագահ
Բուլղարիայի գործող նախագահ Իլյանա Յոտովան կրկին հաղթել է ընտրություններում. ԿԸՀ տվյալները
14:04 02.11.2026 (Թարմացված է: 14:06 02.11.2026) Նախընտրական քարոզարշավի ավարտական փուլում Յոտովան հանդես էր եկել Ռուսաստանի հետ բանակցությունների օգտին:
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Բուլղարիայի գործող նախագահ Իլյանա Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է քվեների հաշվարկը։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Բուլղարիայում անցկացվել է նոյեմբերի1-ին, երկրի քաղաքացիներն ընտրել են առաջին փուլում առավելագույն թվով ձայներ հավաքած երկու թեկնածուներից մեկին: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին գործող նախագահ Իլյանա Յոտովան և վարչապետի նախկին պաշտոնակատար Անդրեյ Գյուրովը:
Բուլղարիայի ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Յոտովային կողմ է քվեարկել ընտրողների 57,57%-ը, իսկ Գյուրովին՝ 39,48%-ը:
Ավելի վաղ «Novinite» գործակալությունը հայտնել էր, որ Յոտովայի մրցակից Գյուրովն ընդունել է իր պարտությունը։
Բուլղարիայի նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով և իրականացնում է առավելապես ներկայացուցչական գործառույթներ, սակայն ունի օրենքների նկատմամբ վետոյի իրավունք, սահմանադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում է տեխնիկական կառավարություն և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է։
Նախկին լրագրող և Սոցիալ-դեմոկրատների խմբակցությունից Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Յոտովան համարվում է Ռուսաստանի նկատմամբ առավել բարյացակամ դիրքորոշման կողմնակից: Նախընտրական քարոզարշավի ավարտական փուլում՝ 2026 թվականի հոկտեմբերի վերջին, բուլղարական «Nova News» հեռուստաալիքին տված հարցազրույցում և «Financial Times» թերթի նյութերում նա հանդես էր եկել Ռուսաստանի հետ բանակցությունների օգտին։