https://arm.sputniknews.ru/20261102/bejruti-odanavakajanum-kvokaini-khvoshvoragujn-khmbaqanak-e-argravvel-108801380.html
Բեյրութի օդանավակայանում կոկաինի խոշորագույն խմբաքանակ է առգրավվել
Բեյրութի օդանավակայանում կոկաինի խոշորագույն խմբաքանակ է առգրավվել
Sputnik Արմենիա
Թմրանյութերը տեղափոխվել են 40 հատ խնամքով քողարկված փաթեթներով։ 02.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-02T17:38+0400
2026-11-02T17:38+0400
2026-11-02T17:38+0400
բեյրութ
լիբանան
թմրանյութ
մաքսանենգություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0c/1b/84395929_0:0:1600:901_1920x0_80_0_0_ec231972aa74c0848cf9cca5cc53dbb2.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանում Լիբանանի իրավապահ մարմինները կանխել են կոկաինի խոշոր խմբաքանակ երկիր ներմուծելու փորձը: Մաքսային աշխատողները ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերել են 46,7 կգ թմրանյութ։ Լիբանանի մաքսատան գլխավոր վարչության տվյալներով՝ երկրի օդանավակայանում արգելված նյութերի այդքան զգալի ծավալ առաջին անգամ է առգրավվում:Թմրանյութերը տեղափոխվել են 40 հատ խնամքով քողարկված փաթեթներով։ Փաթեթավորման համար մաքսանենգներն օգտագործել են հատուկ մեկուսիչ նյութեր, որոնք ուղեբեռը սկանավորելու ժամանակ դժվարացնում են պարունակության հայտնաբերումը։ Բացի այդ, փաթեթներում եղել են էլեկտրոնային սարքեր, որոնք թույլ են տվել հետևել բեռի տեղաշարժին։Մաքսանենգությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է Սիրիայի քաղաքացի, որը Բեյրութ էր ժամանել Գանայից «Middle East Airlines» ավիաընկերության ինքնաթիռով:Նախաքննության ընթացքում պարզվել է կասկածյալի երթուղին։ Նա ձերբակալությունից մի քանի շաբաթ առաջ Սիրիայից Լիբանան էր ժամանել Մասնաա սահմանային անցակետով, ապա մեկնել էր Գանա, որտեղից վերադարձել էր թմրանյութերով։Քննությունը դիտարկում է վարկածը, համաձայն որի՝ ձերբակալվածը ապահովել էր արգելված բեռի առաքումը։
բեյրութ
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0c/1b/84395929_179:0:1599:1065_1920x0_80_0_0_2ca96ef36e6ecd80310447becaf21753.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բեյրութ, լիբանան, թմրանյութ, մաքսանենգություն
բեյրութ, լիբանան, թմրանյութ, մաքսանենգություն
Բեյրութի օդանավակայանում կոկաինի խոշորագույն խմբաքանակ է առգրավվել
Թմրանյութերը տեղափոխվել են 40 հատ խնամքով քողարկված փաթեթներով։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանում Լիբանանի իրավապահ մարմինները կանխել են կոկաինի խոշոր խմբաքանակ երկիր ներմուծելու փորձը: Մաքսային աշխատողները ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերել են 46,7 կգ թմրանյութ։ Լիբանանի մաքսատան գլխավոր վարչության տվյալներով՝ երկրի օդանավակայանում արգելված նյութերի այդքան զգալի ծավալ առաջին անգամ է առգրավվում:
«Al-Jadeed» հեռուստաալիքի փոխանցմամբ, որը հղում է կատարել գերատեսչության պաշտոնական հայտարարությանը, գործողությունն իրականացվել է հոկտեմբերի լույս 31-ի գիշերը՝ մաքսատան և ընդհանուր անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցների մասնակցությամբ:
Թմրանյութերը տեղափոխվել են 40 հատ խնամքով քողարկված փաթեթներով։ Փաթեթավորման համար մաքսանենգներն օգտագործել են հատուկ մեկուսիչ նյութեր, որոնք ուղեբեռը սկանավորելու ժամանակ դժվարացնում են պարունակության հայտնաբերումը։ Բացի այդ, փաթեթներում եղել են էլեկտրոնային սարքեր, որոնք թույլ են տվել հետևել բեռի տեղաշարժին։
Մաքսանենգությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է Սիրիայի քաղաքացի, որը Բեյրութ էր ժամանել Գանայից «Middle East Airlines» ավիաընկերության ինքնաթիռով:
Նախաքննության ընթացքում պարզվել է կասկածյալի երթուղին։ Նա ձերբակալությունից մի քանի շաբաթ առաջ Սիրիայից Լիբանան էր ժամանել Մասնաա սահմանային անցակետով, ապա մեկնել էր Գանա, որտեղից վերադարձել էր թմրանյութերով։
Քննությունը դիտարկում է վարկածը, համաձայն որի՝ ձերբակալվածը ապահովել էր արգելված բեռի առաքումը։