https://arm.sputniknews.ru/20261102/aljumine-spasqi-rd-artadrvoghnery-hajkakan-biznesi-het-hamagvortsakcutjan-harcer-en-qnnarkel-108809648.html
Ալյումինե սպասքի ՌԴ արտադրողները հայկական բիզնեսի հետ համագործակցության հարցեր են քննարկել
Ալյումինե սպասքի ՌԴ արտադրողները հայկական բիզնեսի հետ համագործակցության հարցեր են քննարկել
Sputnik Արմենիա
Ռուսական ընկերությունների և ճյուղային ասոցիացիայի ներկայացուցիչները Երևանում բանակցություններ են վարում պոտենցիալ գործընկերների հետ։ 02.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-02T21:29+0400
2026-11-02T21:29+0400
2026-11-02T21:30+0400
երևան
հայաստան
ռուսաստան
ալյումին
բիզնես
https://cdn.am.imgsputniknews.ru/img/618/38/6183895_0:83:1600:983_1920x0_80_0_0_e4a8ae1e2a81d5ee67060ca20a1f310c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ալյումինե սպասքի արտադրությամբ զբաղվող ռուսաստանյան ձեռնարկությունների ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ տեղական ընկերությունների հետ համագործակցություն հաստատելու բիզնես առաքելությամբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտահանման կենտրոնը (ՌԱԿ)։Նոյեմբերի 2-4-ը պոտենցիալ հայ գործընկերների հետ հանդիպումներ կանցկացնեն մետաղական սպասքի Կուկմորի գործարանի, «Դեմիդովսկի» և «Նևա մետալ պոսուդա» գործարանների, ինչպես նաև Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ալյումին արտադրողներին ու սպառողներին միավորող Ալյումինե ասոցիացիայի ներկայացուցիչները։«Հայկական շուկան լրացուցիչ հնարավորություններ է բացում ռուսական ընկերությունների համար, և մենք արտահանողներին աջակցություն ենք ցուցաբերում բանակցությունների բոլոր փուլերում, ներառյալ գործընկերների ընտրությունը և գործարքների ուղեկցումը», – հայտարարել է Հայաստանում ՌԱԿ ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը։Ռուսաստանի արտահանման կենտրոնը պետական կազմակերպություն է, որը աջակցում է ռուսաստանցի արտահանողներին, այդ թվում՝ մշակող արդյունքբերության ընկերություններին` օտարերկրյա շուկաներ մուտք գործելիս։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/618/38/6183895_90:0:1510:1065_1920x0_80_0_0_eac8ac39e7994aa1815f1f560f47e2b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, հայաստան, ռուսաստան, ալյումին, բիզնես
երևան, հայաստան, ռուսաստան, ալյումին, բիզնես
Ալյումինե սպասքի ՌԴ արտադրողները հայկական բիզնեսի հետ համագործակցության հարցեր են քննարկել
21:29 02.11.2026 (Թարմացված է: 21:30 02.11.2026) Ռուսական ընկերությունների և ճյուղային ասոցիացիայի ներկայացուցիչները Երևանում բանակցություններ են վարում պոտենցիալ գործընկերների հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ալյումինե սպասքի արտադրությամբ զբաղվող ռուսաստանյան ձեռնարկությունների ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ տեղական ընկերությունների հետ համագործակցություն հաստատելու բիզնես առաքելությամբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտահանման կենտրոնը (ՌԱԿ)։
Նոյեմբերի 2-4-ը պոտենցիալ հայ գործընկերների հետ հանդիպումներ կանցկացնեն մետաղական սպասքի Կուկմորի գործարանի, «Դեմիդովսկի» և «Նևա մետալ պոսուդա» գործարանների, ինչպես նաև Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ալյումին արտադրողներին ու սպառողներին միավորող Ալյումինե ասոցիացիայի ներկայացուցիչները։
Երևանում գործարար առաքելության բացմանը մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները։
«Հայկական շուկան լրացուցիչ հնարավորություններ է բացում ռուսական ընկերությունների համար, և մենք արտահանողներին աջակցություն ենք ցուցաբերում բանակցությունների բոլոր փուլերում, ներառյալ գործընկերների ընտրությունը և գործարքների ուղեկցումը», – հայտարարել է Հայաստանում ՌԱԿ ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը։
Ռուսաստանի արտահանման կենտրոնը պետական կազմակերպություն է, որը աջակցում է ռուսաստանցի արտահանողներին, այդ թվում՝ մշակող արդյունքբերության ընկերություններին` օտարերկրյա շուկաներ մուտք գործելիս։