https://arm.sputniknews.ru/20261102/2036-tvakani-olimpiakan-khaghery-hjurynkalel-havaknum-en-7-erkir-108807469.html
2036 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալել հավակնում են 7 երկիր
2036 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալել հավակնում են 7 երկիր
Sputnik Արմենիա
Յոթ հավանական հյուրընկալող երկրներից հինգը նախկինում երբեք Օլիմպիական խաղեր չեն կազմակերպել։ 02.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-02T19:47+0400
2026-11-02T19:47+0400
2026-11-02T19:47+0400
միջազգային օլիմպիական կոմիտե
օլիմպիական խաղեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/07/98535911_0:160:3072:1888_1920x0_80_0_0_b4c6921fbffdc0549e50c40d2f2dd311.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) յոթ պետություն է որոշել, որոնք կշարունակեն մրցել 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքի համար։ Հնարավոր հյուրընկալող երկրների թվում են Հունգարիան, Գերմանիան, Հնդկաստանը, Կատարը, Թուրքիան, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունն ու Հարավային Կորեան։Հետաքրքրված երկրների նախնական ցանկը ներկայացվել է հոկտեմբերի 6-ին։ Միաժամանակ ՄՕԿ-ը վերջնաժամկետ է սահմանել, որի ընթացքում ազգային մյուս օլիմպիական կոմիտեները կարող էին միանալ Խաղերի հնարավոր հյուրընկալման վերաբերյալ քննարկումներին։ Այդ ժամկետի ավարտից հետո լրացուցիչ հայտեր չեն ստացվել, այդ իսկ պատճառով թեկնածուների կազմն անփոփոխ է մնացել։Յոթ հավանական հյուրընկալող երկրներից հինգը նախկինում երբեք Օլիմպիական խաղեր չեն կազմակերպել։ Խոսքը Հնդկաստանի, Կատարի, ՀԱՀ–ի, Հունգարիայի և Թուրքիայի մասին է։Գերմանիան, հակառակը, երեք անգամ է հյուրընկալել Օլիմպիական խաղերը։ 1936 թվականին Բեռլինն ընդունում էր Ամառային խաղերը, իսկ Գարմիշ-Պարտենկիրխենը՝ Ձմեռային խաղերը։ 1972 թվականին Ամառային օլիմպիական խաղերն անցկացվել են Մյունխենում։Հարավային Կորեան նույնպես երկու անգամ հանդես է եկել որպես խոշորագույն մարզական միջոցառման կազմակերպիչ. 1988 թվականին Ամառային խաղերն անցկացվել են Սեուլում, իսկ 2018 թվականին Ձմեռային օլիպիական խաղերը հյուրընկելել է Փհենչհանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/07/98535911_171:0:2902:2048_1920x0_80_0_0_49841aeed8e6e1a5ebf8698162ad2422.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միջազգային օլիմպիական կոմիտե, օլիմպիական խաղեր
միջազգային օլիմպիական կոմիտե, օլիմպիական խաղեր
2036 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալել հավակնում են 7 երկիր
Յոթ հավանական հյուրընկալող երկրներից հինգը նախկինում երբեք Օլիմպիական խաղեր չեն կազմակերպել։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) յոթ պետություն է որոշել, որոնք կշարունակեն մրցել 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքի համար։ Հնարավոր հյուրընկալող երկրների թվում են Հունգարիան, Գերմանիան, Հնդկաստանը, Կատարը, Թուրքիան, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունն ու Հարավային Կորեան։
Հետաքրքրված երկրների նախնական ցանկը ներկայացվել է հոկտեմբերի 6-ին։ Միաժամանակ ՄՕԿ-ը վերջնաժամկետ է սահմանել, որի ընթացքում ազգային մյուս օլիմպիական կոմիտեները կարող էին միանալ Խաղերի հնարավոր հյուրընկալման վերաբերյալ քննարկումներին։ Այդ ժամկետի ավարտից հետո լրացուցիչ հայտեր չեն ստացվել, այդ իսկ պատճառով թեկնածուների կազմն անփոփոխ է մնացել։
Օլիմպիական խաղերի անցկացման վայրի ընտրության գծով ՄՕԿ հանձնաժողովի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը նշել է, որ Օլիմպիական խաղերը հյուրընկալել ցանկացողների զգալի թիվը վկայում է դրանց երկարաժամկետ սոցիալական և տնտեսական նշանակությունը ճանաչելու մասին։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը մտադիր է շարունակել համագործակցել բոլոր յոթ թեկնածուների հետ և աջակցել նրանց նախագծերի նախապատրաստմանը։
Յոթ հավանական հյուրընկալող երկրներից հինգը նախկինում երբեք Օլիմպիական խաղեր չեն կազմակերպել։ Խոսքը Հնդկաստանի, Կատարի, ՀԱՀ–ի, Հունգարիայի և Թուրքիայի մասին է։
Գերմանիան, հակառակը, երեք անգամ է հյուրընկալել Օլիմպիական խաղերը։ 1936 թվականին Բեռլինն ընդունում էր Ամառային խաղերը, իսկ Գարմիշ-Պարտենկիրխենը՝ Ձմեռային խաղերը։ 1972 թվականին Ամառային օլիմպիական խաղերն անցկացվել են Մյունխենում։
Հարավային Կորեան նույնպես երկու անգամ հանդես է եկել որպես խոշորագույն մարզական միջոցառման կազմակերպիչ. 1988 թվականին Ամառային խաղերն անցկացվել են Սեուլում, իսկ 2018 թվականին Ձմեռային օլիպիական խաղերը հյուրընկելել է Փհենչհանը։