«Ուժեղ Հայաստանի» դիմումը` Ստեփանավանի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին, մերժվել է
22:00 01.11.2026 (Թարմացված է: 22:18 01.11.2026)
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բողոքարկել է Ստեփանավանում անցկացված ընտրությունների արդյունքները և դիմում է ներկայացրել դրանք անվավեր ճանաչելու։
Այդ մասին տեսանյութ է հրապարակել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը, որը Ստեփանավան է գնացել մասնակցելու թիվ 25-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին, որի ընթացքում ամփոփվելու էին համայնքում անցկացված ընտրությունների արդյունքները։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրական կարգավորումները, սկզբունքները շրջանցող նոր տեխնոլոգիական հնարքների դիմեց` մոլորեցնելով ընտրողներին և խաբեությամբ ընտրողներից կորզելով նրանց քվեն։ Մասնակից ուժերը հինգն էին, որոնցից մեկն ինքնաբացարկ ներկայացրեց, իսկ 4 ուժից երեքը հաղթահարեցին նվազագույն շեմը։ Քաջ գիտակցելով, որ բավարար չափով քվե չի ստանալու, մոլորեցնելու եղանակով ՔՊ-ն իրենց մեկ այլ թեկնածուի ներկայացրեց «Գործարար» կուսակցությամբ և արձանագրվեց փաստ, որ ստեփանավանցիներն իրենց վստահության քվեն չտվեցին ՔՊ-ին»,- հայտարարեց Մելոյանը՝ ավելացնելով, որ ավագանիում, սակայն, ՔՊ-ն որոշել է ոչ թե «Գործարար», այլ իրենց կուսկացության անվամբ խմբակցությամբ հանդես գալ։
Ըստ սահմանադրագետի՝ սա ոչ այլ ինչ է, քան ԸՕ և սահնանադրական մի շարք կետերի խախտում։

Նա հիշեցրեց՝ Ընտրական օրենսգիրքը տալիս է հնարավորություն նման դեպքերում դաշինքով հանդես գալու, ինչը ՔՊ կողմից շրջանցվել է։
«Նման ձևաչափով խեղել ընտրական գործընթացը ոչ այլ ինչ է, քան հերթական ու հիմնարար հարվածը մեր պետության հիմքերին, ակունքներին՝ որպես ժողովրդավար պետություն։ Բնականաբար, մենք ակնկալիք չունեինք, որ ընտրության արդյունքները անվավեր են ճանաչվելու, բնականաբար, մեր դիմումը մերժվել է, սակայն մենք հայտարարել ենք, որ այս ամենը ներկայացվելու է միջազգային գործընկերին»,- եզրափակեց Մելոյանը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։
Հավելենք, որ հոկտեմբերի 25–ին կայացած ՏԻՄ ընտրություններում Ստեփանավան համայնքում հաղթել է «Գործարար» կուսակցությունը՝ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Այսպիսով` մանդատների նախնական բաշխվածությունը հետևյալ տեսքն ունի.
«Գործարար» - 9,
«Քաղաքացիական պայմանագիր» - 8,
«Ուժեղ Հայաստան» - 4։
«Գործարար» - 9,
«Քաղաքացիական պայմանագիր» - 8,
«Ուժեղ Հայաստան» - 4։