Միրզոյանը Եգիպտոսի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր
12:44 01.11.2026 (Թարմացված է: 12:45 01.11.2026)

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատիի հետ
© Photo : press office of MFAIT of RA
Բաժանորդագրվել
Նախարարների երկկողմ հանդիպմանն անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատիի հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«Նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված հնարավոր քայլերը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ»,– ասված է հաղորդագրության մեջ։
«Նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված հնարավոր քայլերը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ»,– ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատիի հետ
© Photo : press office of MFAIT of RA
Նախարարությունից հայտնում են նաև, որ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ կարևորելով նաև խաղաղության օրակարգի հետևողական առաջմղման հարցում միջազգային գործընկերների կառուցողական դերակատարությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերին։
Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։