https://arm.sputniknews.ru/20261101/irany-bardzracnum-e-zu-martunakutjuny-agresiaji-depqum-pataskhan-talu-hamar-108746448.html
Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեսիայի դեպքում պատասխան տալու համար
Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեսիայի դեպքում պատասխան տալու համար
Sputnik Արմենիա
ԻԻՀ պաշտպանության նախարարը նշել է, որ սպառնալիքի դեպքում Իրանը անակնկալի չի գա և ճնշման տակ չի ընկրկի։ 01.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-01T14:55+0400
2026-11-01T14:55+0400
2026-11-01T14:55+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/01/108745439_0:0:800:451_1920x0_80_0_0_e2470256f71700cbad9504fcf5503a40.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Իրանը բարձրացնում է իր զինված ուժերի մարտունակությունը՝ երկրի նկատմամբ ագրեսիայի դեպքումառանց աշխարհագրական սահմանափակումների ռազմական պատասխան տալու համար։ Այս մասին, «Tasnim» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մեհրդադ Էհլաքին։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հակամարտության նոր սրացման դեպքում ամերիկացիները կարող են սահմանափակվել հարվածելով մեկ կամ երկու օբյեկտների, որոնց ոչնչացման համար կպահանջվի ընդամենը 10 րոպե:Պաշտոնյայի խոսքով՝ պաշտպանական սարքավորումների և սպառազինության նախագծման, արտադրության և մատակարարման ցիկլի արագացումը, արդյունաբերական և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ամրապնդումը, ինչպես նաև զինված ուժերին աջակցելու հնարավորությունների բարձրացումը նախարարության գործունեության գերակա ուղղություններն են:Էհլաքին ընդգծել է, որ ցանկացած ագրեսիա կստանա համարժեք, վճռական և արդյունավետ պատասխան, և նրանք, ովքեր սպառնում են, չեն կարողանա նախապես որոշել Իրանի պատասխան գործողությունների մասշտաբները, ժամկետները և հետևանքները:«Իրանը սպառնալիքի դեպքում անակնկալի չի գա և ճնշման տակ չի ընկրկի», - հայտարարել է նախարարը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/01/108745439_51:0:762:533_1920x0_80_0_0_5c077c210547ae67584e19b773d9d543.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեսիայի դեպքում պատասխան տալու համար
ԻԻՀ պաշտպանության նախարարը նշել է, որ սպառնալիքի դեպքում Իրանը անակնկալի չի գա և ճնշման տակ չի ընկրկի։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Իրանը բարձրացնում է իր զինված ուժերի մարտունակությունը՝ երկրի նկատմամբ ագրեսիայի դեպքումառանց աշխարհագրական սահմանափակումների ռազմական պատասխան տալու համար։ Այս մասին, «Tasnim» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մեհրդադ Էհլաքին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հակամարտության նոր սրացման դեպքում ամերիկացիները կարող են սահմանափակվել հարվածելով մեկ կամ երկու օբյեկտների, որոնց ոչնչացման համար կպահանջվի ընդամենը 10 րոպե:
«Մենք ձգտում ենք խելացի տեխնոլոգիաների կիրառմամբ բարձրացնել մարտունակությունը և իրագործել ցանկացած սպառնալիքի արագ, արդյունավետ և համարժեք արձագանքման ռազմավարություն՝ ցանկացած կետում և առանց աշխարհագրական սահմանափակումների», – հայտարարել է իրանցի նախարարը:
Պաշտոնյայի խոսքով՝ պաշտպանական սարքավորումների և սպառազինության նախագծման, արտադրության և մատակարարման ցիկլի արագացումը, արդյունաբերական և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ամրապնդումը, ինչպես նաև զինված ուժերին աջակցելու հնարավորությունների բարձրացումը նախարարության գործունեության գերակա ուղղություններն են:
Էհլաքին ընդգծել է, որ ցանկացած ագրեսիա կստանա համարժեք, վճռական և արդյունավետ պատասխան, և նրանք, ովքեր սպառնում են, չեն կարողանա նախապես որոշել Իրանի պատասխան գործողությունների մասշտաբները, ժամկետները և հետևանքները:
«Իրանը սպառնալիքի դեպքում անակնկալի չի գա և ճնշման տակ չի ընկրկի», - հայտարարել է նախարարը: