00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գարեգին Բ–ի դերը ՀՀ նորօրյա պատմության մեջ անգնահատելի է. Արշակ սրբազան

© Photo : Info Service Dept of the Mother SeeԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2026
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օծման և գահակալության 27–րդ տարեդարձի առիթով Մայր տաճարում պատարագ է մատուցվում։ Հայրապետական մաղթանք և Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս է բերվելու Սկևռայի սրբոց մասանց պահարանը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Անկախ հրապարակ նետված տարատեսակ զրպարտություններից և հերյուրանքներից` Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է։ Այս մասին այսօր Էջմիածնում Սուրբ պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` շնորհավորելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օծման և գահակալության 27–րդ տարեդարձի առիթով։
Գեղարքունիքի թեմի առաջնորդ Իսահակ եպիսկոպոս Պողոսյանի խոսքով էլ եկեղեցին միայն քարե շինությունը չէ, և այս տարիների հեռավորությունից եկեղեցու բոլոր ձեռքբերումները անցել են Հայոց հայրապետի մտքի, տեսիլքի, երազների իրականացման հեռապատկերով։
«Այս իմաստով իսկապես որ Հայոց հայրապետը շինարար, կառուցող, օրինակ տվող անձնավորություն է, և մենք ամենքս մեր կյանքի, մեր հոգևոր կյանքի ճանապարհին դեռևս շատ ուսանելու վայրկյաններ ունենք»,– ընդգծեց նա։
Պատարագին ներկա հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ իշխանություններն ինչքան էլ ուզեն սվիններով ընդունեն, միևնույնն է` եկեղեցու դեմ յուրաքանչյուր մարտնչող դատապարտված է պարտության, և իշխանությունները բացառություն չեն։
«Այն մարդիկ, ովքեր մարտնչում են կամ փորձում են մարտնչել եկեղեցու դեմ, միանշանակ պարտություն են կրելու, որովհետև ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ «Սուր վերցնողը սրով ընկնելու է»։ Այսինքն` եկեղեցու դեմ որևէ մեկը, որ փորձի ոտնձգություն անել, պատժվելու է, և իրենք չեն գիտակցում էդ պատժի չափը, այդ պատժի ահագնությունը չեն գիտակցում։ Իրենք ուղղակի մտածում են, թե եկեղեցին հերթական որևէ ինստիտուտ է, որ կարող են քանդել և վրայով անցնել»,– ընդգծեց նա։
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդն օծվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, ընտրվել Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, և միակ կաթողիկոսն է, ով օծվել է և՛ եպիսկոպոսների կողմից, և՛ Պոլսի պատրիարքի, և՛ Երուսաղեմի պատրիարքի կողմից։
«Իշխանությունները հիմա պայքարում են օծման դեմ։ Իրենք չեն հասկանում, որ օծման դեմ չես կարող պայքարել։ Սա բուհի ռեկտոր, նախարար կամ վարչության պետ չէ, որ հանես, սա խաղուպար չէ, ժողովո՛ւրդ, սա Ամենայն հայոց կաթողիկոսություն է։ Իրենք երևի չեն գիտակցում կամ եթե նույնիսկ գիտակցաբար են անում, ապա գիտակցաբար գործած մեղքը ավելի մեծ պատժի է լինելու իրենց։ Իրենք սերունդներով են պատասխան տալու այս ամեն ինչի համար»,– նշեց Հովհաննիսյանը։
Նշենք, որ այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օծման և գահակալության 27–րդ տարեդարձի առիթով Մայր տաճարում պատարագ է մատուցվում։ Հայրապետական մաղթանք և Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս է բերվելու Սկևռայի սրբոց մասանց պահարանը։ Նոյեմբերի 1-ին նաև Հայ առաքելական Եկեղեցու տոնացույցով Սուրբ Խաչի 8–րդ կիրակին է։
Լրահոս
0