00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արջեր և վիտամիններ. ինչ կապ կա դրանց միջև, և ինչով կարող է օգնել Հայաստանը Կամչատկային

© Unsplash / Andres Siimon Капсулы с витамином
Капсулы с витамином - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2026
Բաժանորդագրվել
Կամչատկայի երկրամաս տարեկան այցելում է մոտ 400 հազար զբոսաշրջիկ։ Որպեսզի դրանից ստացվող եկամուտը լինի ոչ թե միանգամյա, այլ տարիներով, բնությունը պետք է պաշտպանված լինի: Դրա համար բիզնեսում ներդնում են «կանաչ» կանոններ, իսկ կենդանական աշխարհի պահպանման համար որոշակիորեն կարող է օգտակար լինել նաև հայկական փորձը։
Կենսաբազմազանության պահպանման ծրագրերի շնորհիվ Կամչատկայում հիմնվել է Օմեգա-3 պատիճների էկոլոգիապես կայուն արտադրություն՝ ամբողջությամբ բնական բաղադրիչներից։
Նախկինում մոսկվացիները և Ռուսաստանի եվրոպական մասի այլ բնակիչներ իրենց ընկերներին խնդրում էին ձկնկիթ կամ ապխտած վարդագույն սաղմոն բերել Կամչատկայից, այժմ առավել հաճախ խնդրում են վիտամիններ, թեև դրանք արդեն տարածում են գտնում նաև Ռուսաստանի բոլոր դեղատներում: Մասնավորապես, «Օմեգա-3»-ը գնահատում են ըստ արժանվույն, բայց՝ եթե բնական հումքով է։ Այս մասին Երևանում անցկացվող ՄԱԿ-ի COP17 կենսաբազմազանության համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Բնության պաշտպանների հիմնադրամ» բնապահպանական կազմակերպության տնօրեն, ՎՏԲ բանկի նախագահ-վարչության նախագահի խորհրդական Պյոտր Շպիլենոկը։
© Sputnik / Aram GareginyanՊյոտր Շպիլենոկ
Директор Фонда защитников природы, советник председателя правления банка ВТБ Петр Шпиленок - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2026
Պյոտր Շպիլենոկ
Ռուսաստանի արգելոցներում և ազգային պարկերում (նաև Կամչատկայի երկրամասում) կազմակերպությունը ստեղծում է այցելուների կենտրոններ, որտեղ զբոսաշրջիկներին և տեղացիներին պատմում են վայրի բնության հետ շփումների վարքականոնների մասին: Գաղափարներից մեկը, որը հիմնադրամը փորձում է փոխանցել, այն է, որ բնության պահպանությունը ոչ միայն ինքնին կարևոր է, այլև տնտեսապես շահավետ: Դա մեծապես բարձրացնում է մարդկանց հետաքրքրությունը բնական ռեսուրսները խնայողաբար օգտագործելու հարցում։
«Ամեն մարդ պետք է հասկանա, որ բնությունը երկարաժամկետ կայուն եկամուտ է ապահովում իր և իր ընտանիքի համար»,–ասում է մասնագետը:

Ռուսաստանի տարածաշրջաններ, Կամչատկա

Մասնավորապես, Կամչատկայի երկրամաս է այցելում տարեկան մոտ 400 հազար զբոսաշրջիկ։ Ի դեպ, այդ թվում ավելի ու ավելի են շատանում Չինաստանից եկողները. անցած սեպտեմբերին չինացի զբոսաշրջիկներն ավելի շատ էին, քան ռուսները։
«Հայաստանում շատերը գալիս են պատմություն և մշակույթ, իսկ Կամչատկա՝ բնություն տեսնելու։ Եթե դա չլինի, կխաթարենք տարածաշրջանի ոչ միայն էկոլոգիական, այլև տնտեսական կայունությունը», - նշում է Շպիլենոկը։
Հաշվի առնելով դա՝ Ռուսաստանում իրագործվում է «Կենսաբանական բազմազանության պահպանում և էկոլոգիական տուրիզմի զարգացում» դաշնային նախագիծը, որտեղ բիզնեսի համար կազմվում են էկոլոգիապես կայուն աշխատանքի կանոններ: Նման բիզնեսի համար ստեղծվում են նաև ավելի մատչելի ֆինանսավորման հնարավորություններ։

Հայաստանի և Կամչատկայի փորձը. ինչն է միմյանց համար արժեքավոր

Կամչատկայում ապրում է Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում գրանցված 44 կենդանատեսակ: Բացի այդ, տարածաշրջանը համարվում է աշխարհի «արջաբնակներից» մեկը՝ Միացյալ Նահանգների Ալյասկայի և Ալեուտյան կղզիների հետ միասին: Շպիլենոկը նշում է, որ արջերի պոպուլյացիան պահպանելու գործում Կամչատկայի երկրամասն օգտագործել է Հայաստանի փորձը։
«Դուք ունեք արժեքավոր, լավ մտածված նախագիծ՝ արջերի թվաքանակը վերականգնելու և պոպուլյացիան այդպիսով փրկելու համար։ Մեզ մոտ՝ Կամչատկայում, այդ նախագիծը գիտեն, ուսումնասիրում են», - ասաց նա։
Անվավոր համակարգիչներ․ ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը Երևանի ժամանակակից տրանսպորտի համար
2026 թվականի աշնանը Ռուսաստանում արձանագրվել է արջերի մեծ թվով շարժ դեպի բնակավայրեր՝ մի շարք գործոնների պատճառով։ Նախկինում այս հարցը «լուծվում էր» կրակոցներով, բայց աշխարհի փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում այս իրավիճակը կարելի է կանխել։ Օրինակ՝ պետք չէ անտառում սննդի մնացորդ թողնել կամ փորձել կերակրել կենդանիներին։
«Արջերը 6 անգամ ավելի լավ հոտառություն ունեն, քան շները, և ցանկացած կերակուր, որը մենք պահել ենք ձեռքերում, իսկ հետո դեն նետել (օրինակ՝ անտառում խորովածի մնացորդները), դրանից կենդանին մարդու հոտ է զգում, ինչն իր մոտ առաջացնում է «մարդ = սնունդ» ասոցիացիա»,– ասում է Շպիլենոկը:
Շատերը կենդանիներին կերակրում են բարի մտադրություններից ելնելով, բայց դա միայն ուժեղացնում է կենդանիների ընկալումը մարդու՝ որպես սննդի աղբյուրի մասին: Այս իմաստով, ինչպես հավելում է Շպիլենոկը, բարի մտադրությունները կարող են հանգեցնել մահվան:
«Պատահում է՝ զբոսաշրջիկները ձուկ են որսում և մտածում են՝ «մեզ համար արդեն բավական է, արջն էլ է ձուկ որսում, նրան կտանք»: Բայց նույնիսկ ձկների վրա, որը մենք ընդամենը մի վայրկյան ենք պահել մեր ձեռքերում, գազանը զգում է մարդու հոտը: Զբոսաշրջիկնն արդեն հեռացել է այդտեղից, բայց արջը կարող է մտնել մյուսների վրանը», – ասում է մեր զրուցակիցը։
Հայկական «ամերիկյան երազանքն» այլևս չկա՞. ինչպես է ԱԲ–ն փոխում ՏՏ աշխատաշուկան
Անցյալ տարի Շպիլենոկի ղեկավարած հիմնադրամն իր կենտրոններում ընդունել է շուրջ 450 հազար այցելուի։ Նրա խոսքով` արդյունքն արդեն նկատելի է, արջերի հետ բախման հետևանքով առաջացող միջադեպերը նվազել են:

Կամչատկայում կարելի է կետեր տեսնել

Աշխատանք է տարվում նաև զբոսաշրջային օպերատորների հետ: Նրանք պետք է հանձնեն իմացության կանոնների (ինչպես վերը նշված, այնպես էլ այլ) քննություններ և վերահսկեն իրենց զբոսաշրջիկների խմբերը։ Հիմնադրամի խնդիրներից մեկը օպերատորների և զբոսավարների համար հավատարմագրման խիստ համակարգ ստեղծելն է:
Հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են Կամչատկա նաև կետերին և ծովառյուծներին տեսնելու համար: Զբոսանավի նավապետը պետք է հասկանա, թե ինչ հեռավորության վրա է պետք կանգ առնել, որպեսզի չվախեցնի կենդանիներին և ֆիզիկապես չվնասի նրանց:
«Մենք նրանց բացատրում ենք, որ հակառակ դեպքում կկորցնեն վաստակելու հնարավորությունը։ Հիմա նավահանգստից մոտ երկու ժամ լողալով հեռանալուց հետո կարելի է տեսնել կետերի ու ծովառյուծների։ Բնության նկատմամբ անփույթ լինելու դեպքում մի քանի տարի անց ստիպված կլինեք զբոսաշրջիկներին տանել Խաղաղ օվկիանոս՝ արդեն հեռանալով նավահանգստից 5-6 ժամվա տարածություն: Զգու՞մ եք տարբերությունը՝ զբոսաշրջիկների աչքում էքսկուրսիան ձգվում է ներկայիս տևողությունից 2-3 անգամ ավելի, զրկում է նրանց այս տեսարանից հատկապես կարճ ցերեկվա պայմաններում», – նշում է Շպիլենոկը։

Գազաններն արդեն «խելոքացել են»

Կամչատկայում վայրի կենդանիներ կարելի է տեսնել նույնիսկ մեքենայի ընթացքից՝ ճանապարհի վրա: Մարտ-ապրիլ ամիսներին լուսանը մոտենում է գյուղերին, իսկ արջերն ընդհանրապես կարող են անցնել ամբողջ քաղաքով։ Նրանք ունեն իրենց «միգրացիոն ճանապարհները», որոնց վրա որոշ դեպքերում ժամանակին քաղաքներ են կառուցվել։ Դրանցով արջերն անցնում են առավոտյան ժամը 4-5-ին, երբ փողոցներում հազվադեպ է մարդ պատահում։
Աշխարհում առաջինը. ռուսական 5D տպիչները պատրաստ են մուտք գործել հայկական շուկա
«Լինում է, որ առավոտյան բակի ձյան վրա տեսնում ես նրանց հետքերը, նույնիսկ անվտանգության տեսախցիկներում կարող են հայտնվել, բայց այնքան զգույշ են անցնում, որ գրեթե ոչ ոք չի տեսնում, այսինքն՝ «մենք գնանք մեր գործերով, դուք էլ՝ ձեր»: Կենդանիներն իրենք են բնազդաբար մեզ հետ համակեցության միջոց մշակում»,–պատմում է բնապահպանական կազմակերպության տնօրենը։

Կայուն բիզնեսի զարգացում

Այժմ Կամչատկայում փորձում են երկարացնել զբոսաշրջային սեզոնը, որպեսզի հոսքի ամբողջ բեռը չընկնի տարվա մեջ միայն երկու ամսվա վրա: Կամչատկայի հրաբխային բլուրներից ոչ հեռու ստեղծվում են հրաբխային ջերմուկներով լեռնադահուկային հանգստավայրեր, որտեղ կարելի է լողալ նույնիսկ ձմռանը՝ դահուկներով իջնելով բարձրից:
Այս և մյուս նախագծերն իրագործվում են՝ հաշվի առնելով բնապահպանական պահանջները, որոնց միանում է նաև ֆինանսական համակարգը։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնության բանկերում ընդլայնվում է բնապահպանական կայունության համար խոշոր նախագծերի ստուգման պրակտիկան, իսկ Մոսկվայի բորսան (Ռուսաստանի խոշորագույն ֆոնդայինը) արտոնյալ պայմաններ է ներդրել նման ընկերությունների արժեթղթեր գնելու համար։
Բուժիչ կոսմետիկա «հայկական անցյալով». Կիրովի ընկերությունները ՀՀ-ում գործընկեր են փնտրում
Լրահոս
0