Ալյոշկիի տարհանված բնակիչներին ընդունել են Կուբանի ժամանակավոր տեղակայման կետում
16:23 01.11.2026 (Թարմացված է: 16:24 01.11.2026)

Ալյոշկիի տարհանված բնակիչներին ընդունել են Կուբանի ժամանակավոր տեղակայման կետում
© Photo : Администрация Краснодарского края
Բաժանորդագրվել
Ալյոշկիի բնակիչներին դիմավորել են կամավորները։ Տարհանված քաղաքացիներին օգնել են ձևակերպել փաստաթղթերը, տեղափոխել իրերը և տեղավորվել ընդունման կետերում։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ալյոշկիիցտարհանվածներին ընդունել են Կրասնոդարի երկրամասում, նրանց համար ժամանակավոր տեղավորման կետ են պատրաստել առողջարանային համալիրում։ Այս մասին հաղորդում է տարածաշրջանի վարչակազմի մամուլի ծառայությունը:
Բժիշկները բելառուսա-ուկրաինական սահմանի «Նովայա Գուտա» անցակետում օգնություն են ցուցաբերում մարդասիրական առաքելության ընթացքում տարհանված Ալյոշկիի բնակիչներին
«Կրասնոդարիերկրամասում ընդունել են Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքի բնակիչներին։ Նրանց համար ժամանակավոր տեղավորման կետ է պատրաստվել առողջարանային համալիրներից մեկում, որտեղ նախատեսված են երկու, երեք եւ չորս տեղանոց համարներ, այդ թվում՝ երեխաներ ունեցող ընտանիքների համար», - ասված է Կրասնոդարի երկրամասի վարչակազմի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ալյոշկիի բնակիչներին դիմավորել են կամավորները։ Մարդկանց օգնել են փաստաթղթեր ձևակերպել, տեղափոխել իրերը և տեղավորվել ընդունման կետերում։ Ժամանակավոր ընդունման կետում կաn ճաշասենյակ, մթերային խանութ և առաջին անհրաժեշտության ապրանքներ, մանկական խաղային և սպորտային հրապարակներ: Օբյեկտը գտնվում է պաշտպանության տակ, ունի սեփական կաթսայատուն և պահեստային էներգամատակարարման հնարավորություն։

Ալյոշկիի տարհանված բնակիչներին ընդունել են Կուբանի ժամանակավոր տեղակայման կետում
© БелТА
/ Ալյոշկին գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Խերսոն քաղաքի դիմաց։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ականապատել են քաղաքի մատույցները՝ տարածքը գործնականում դարձնելով հումանիտար աղետի գոտի։ Նա ընդգծել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ներդրումը Ալյոշկիում մարդասիրական առաքելության կազմակերպման գործում, որը արվում է քաղաքացիականբնակչության համար։

Ալյոշկիի տարհանված բնակիչներին ընդունել են Կուբանի ժամանակավոր տեղակայման կետում
© БелТА
/ Ալյոշկիի շրջանում մարդասիրական գործողության անցկացման կապակցությամբ Ռուսաստանի բանակը հոկտեմբերի 27-ին Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ից դադարեցրել է կրակը Խերսոնի ուղղությամբ: ՌԴ զինվորականները ականազերծել են Ալյոշկի տանող ճանապարհը, և հոկտեմբերի 30-ին քաղաք է հասցվել մարդասիրական օգնություն՝ սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, վառելիք: Այն բնակիչները, ովքեր ցանկացել են հեռանալ քաղաքից, ստացել են այդ հնարավորությունը։

Ալյոշկիի տարհանված բնակիչներին ընդունել են Կուբանի ժամանակավոր տեղակայման կետում
© Photo : Администрация Краснодарского края
Ինչպես հայտնել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան, Ալյոշկիում մարդասիրական առաքելության համար հրադադարի ռեժիմը լիովին պահպանվել է, գործողությունն անցել է առանց միջադեպերի:
