00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. Կոնոնուչենկոն` նոր նախագծերի մասին

© SputnikՍերգեյ Կոնոնուչենկո
Սերգեյ Կոնոնուչենկո - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով աջակցել է Ուզբեկստանում էկոլոգիապես կայուն հողագործության նախագծին և պատրաստ է նմանատիպ նախագիծ սկսել Հայաստանում: Երկու երկրների համագործակցությունը շարունակվում է նաև մի շարք բնապահպանական հարցերում։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ բնապահպանական ծրագրեր են իրականացնում մի շարք ուղղություններով և դիտարկում են համագործակցության ընդլայնման հնարավորությունները: COP17–ի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, կլիմայի հարցերով ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Կոնոնուչենկոն:
Նրա խոսքով՝ փոխգործակցությունն ընդգրկում է նաև ակադեմիական ոլորտը՝ ներառյալ սառցադաշտաբանությունն ու կրիոհիդրոլոգիան՝ գիտություններ, որոնք ուսումնասիրում են սառցադաշտերն ու դրանց հետ կապված ջրային գործընթացները: Այս ուղղություններն առանձնահատուկ նշանակություն ունեն երկու երկրների համար, քանի որ սառցադաշտերը քաղցրահամ ջրի պաշարների կարևոր աղբյուր են:
Բացի այդ, Ռուսաստանի և Հայաստանի բնապահպանական գերատեսչությունները 2025-2027 թվականների համատեղ միջոցառումների ծրագիր են իրականացնում, որը համագործակցություն է նախատեսում թափոնների կառավարման, կենսաբազմազանության պահպանման և բնական սպառնալիքներին, այդ թվում՝ անտառային հրդեհներին հակազդելու ոլորտներում:
Փոխգործակցության նոր ուղղությունները հայ գործընկերների հետ քննարկվել են անմիջապես COP17-ի ընթացքում:
Կոնոնուչենկոն նշեց, որ համաժողովում հայկական պատվիրակության հետ շփումներ են եղել ամեն օր, ընդ որում՝ օրական մի քանի անգամ: Հայաստանը, նրա խոսքով, հանդես է եկել ոչ միայն որպես համաժողովի նախագահող և փաստաթղթերի համաձայնեցման գործընթացում անկողմնակալ արբիտր, այլև որպես բանակցային գործընթացի լիարժեք գործընկեր:
Դիվանագետը պատմեց նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ում նախագահող Համբարձում Մաթևոսյանի հետ ջերմ և կառուցողական հանդիպումների մասին:
Նա հատկապես բարձր գնահատեց համաժողովի կազմակերպումը Երևանում: Կոնոնուչենկոյի խոսքով՝ կենսաբազմազանությանը, կլիմայի փոփոխությանը և անապատացման դեմ պայքարին նվիրված Ռիո դե Ժանեյրոյի կոնվենցիաների կողմերի ֆորումներին ավելի քան 20 տարվա մասնակցության ընթացքում ինքը զգալի փորձ է կուտակել համեմատելու համար:
«Շատ լավ են մտածված լոգիստիկան և սնունդը, մենք կարող ենք հանգիստ վայելել համեղ հայկական ուտելիքը»,- նշեց դիվանագետը:

Էկոլոգիական նպատակներ և տնտեսական շահեր

Խոսելով միջազգային բնապահպանական հարթակներում Ռուսաստանի առաջնահերթությունների մասին՝ Կոնոնուչենկոն ընդգծեց, որ բնապահպանական քաղաքականությունը պետք է հաշվի առնի բոլոր պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները:
Մոսկվան հանդես է գալիս հանածո վառելիքից հրաժարվելու հարցում հավասարակշռված մոտեցման օգտին՝ պնդելով համաշխարհային տնտեսության համար հնարավոր հետևանքների նախնական գնահատման անհրաժեշտությունը:
«Բանակցություններին մասնակցող մեր գործընկերները կարծում են, որ որքան շուտ հրաժարվենք ածխաջրածիններից, այնքան շուտ «բոլորը երջանիկ կապրեն», և գլոբալ տաքացումը կդանդաղի, գուցե նույնիսկ կնահանջի: Իսկ մենք կարծում ենք, որ պետք է հաշվարկել ածխաջրածիններից արագ հրաժարվելու բոլոր ռիսկերը` հատկապես հաշվի առնելով այն, որ նշված կոնվենցիաների բազմաթիվ երկրներ չունեն ոչ միայն վերականգնվող էներգիայի աղբյուրների, այլ նույնիսկ ավանդական ածխաջրածինների կանոնավոր հասանելիություն չունեն»,- ասաց Կոնոնուչենկոն:
Ռուսաստանը համանման մոտեցում է ցուցաբերում նաև շրջակա միջավայրի համար վնասակար համարվող սուբսիդիաների չեղարկման հարցում
Դիվանագետի խոսքով՝ նախքան աջակցության նման մեխանիզմներից հրաժարվելը անհրաժեշտ է գնահատել դրանց նշանակությունն առանձին ոլորտների, առաջին հերթին՝ գյուղատնտեսության համար:
Ռուսաստանը պատրաստ է բնապահպանական ոլորտում ձեռք բերած փորձը փոխանցել Հայաստանին. դեսպան
«Այս հարցը պետք է մանրակրկիտ ուսումնասիրել, բայց, օրինակ, պարարտանյութերի արտադրության համար սուբսիդիաները վնասակա՞ր են: Կամ գոնե ոչ լիովի՞ն: Ի՞նչ կլինի, եթե մենք հրաժարվենք նման սուբսիդիաներից: Հայաստանում՝ բարձր զարգացած ագրարային երկրում, որը հայտնի է իր մրգերով, լավ գիտեն, թե գյուղատնտեսության մեջ ինչպիսի նշանակություն ունեն պարարտանյութերը»,-նշեց նա:
Կոնոնուչենկոն ընդգծեց, որ սա հարցերի միայն մի մասն է, որոնց շուրջ Ռուսաստանը առաջ է տանում իր տեսակետը COP17-ի շրջանակում:

Ռուսական բնապահպանական նախագծերը Հայաստանում և տարածաշրջանում

Անդրադառնալով ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային համագործակցությանը՝ դիվանագետը հիշեցրեց, որ 2012 թվականից ի վեր Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում է կազմակերպության ծրագրերն ու հիմնադրամները՝ այլ պետություններին օգնություն ցուցաբերելու համար, մասնավորապես՝ «Ռուսաստան-ՄԱԶԾ» Զարգացման հավատարմագրային հիմնադրամի միջոցով:
Մի շարք նախագծեր են իրականացվել նաև Հայաստանում: Դրանք վերաբերել են անտառային հրդեհների դեմ պայքարին և Տավուշի մարզում համալիր գյուղատնտեսության զարգացմանը:
«Ես պատիվ եմ ունեցել 2018 թվականին այցելել Հայաստան և ծանոթանալ ոչ միայն երկրի գեղեցկությանը, այլև Տավուշի մարզում ռուսական նախագծերի իրականացմանը»,- ասաց Կոնոնուչենկոն:
Որպես միջազգային բնապահպանական համագործակցության ևս մեկ օրինակ նա նշեց Ուզբեկստանում ածխածնային հողագործության նախագիծը, որի համար Ռուսաստանի կառավարությունը 1,5 միլիոն դոլար է հատկացրել:
Այս տեխնոլոգիան ենթադրում է գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցում առանց հողը վարելու կամ դրա նվազագույն մշակմամբ, ինչպես նաև բույսերի մնացորդների, այդ թվում՝ ցորենի ծղոտի պահպանում անմիջապես դաշտերում: Նման մոտեցումը նպաստում է հողում ածխածնի կուտակմանը:
Դիվանագետի խոսքով՝ ծրագիրն արդեն մեկնարկել է և մեծ հետաքրքրություն է առաջացրել Ուզբեկստանի կառավարությունում: Հետագայում նման նախաձեռնություններին կարող են միանալ նաև Ռուսաստանի այլ գործընկերները, այդ թվում՝ Հայաստանը:
«Եթե մեր հայ գործընկերների կողմից համապատասխան դիմում լինի, մենք սիրով կքննարկենք այն»,- եզրափակեց Կոնոնուչենկոն:
Հիշեցնենք, որ COP17 համաժողովն անցկացվել է Երևանում հոկտեմբերի 19-ից 30-ը:
Էկոնորաձևություն. տեքստիլի թափոնից Երևանում դիզայներական հագուստ և պայուսակներ են կարում
Լրահոս
0