https://arm.sputniknews.ru/20261031/mirzvojany-handipel-e-libanani-ev-bahrejni-artgvortsnakhararneri-het-inch-en-qnnarkel-108725688.html
Միրզոյանը հանդիպել է Լիբանանի և Բահրեյնի արտգործնախարարների հետ. ի՞նչ են քննարկել
Միրզոյանը հանդիպել է Լիբանանի և Բահրեյնի արտգործնախարարների հետ. ի՞նչ են քննարկել
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը քննարկել է ներդրումների և տարածաշրջանային խաղաղության հարցեր։ 31.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-31T16:05+0400
2026-10-31T16:05+0400
2026-10-31T16:05+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արարատ միրզոյան
բահրեյն
լիբանան
նախարար
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1f/108724051_0:242:2781:1806_1920x0_80_0_0_f26fd9ac3cacc41521262e04f8505744.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսության» շրջանակում հանդիպել է Լիբանանի և Բահրեյնի արտաքին գործերի նախարարների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը։ Ըստ գերատեսչության` քննարկվել են երկկողմ համագործակցության, ներդրումների և տարածաշրջանային խաղաղության հարցեր։Լիբանանի ԱԳ նախարար Յուսեֆ Ռաջիի հետ հանդիպմանը Միրզոյանը քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները։Կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։ Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանային կայունությանն ուղղված միջազգային ջանքերին Հայաստանի աջակցությունը։Բահրեյնի ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը, ներդրումների խրախուսումը, զբոսաշրջության ակտիվացումը և համաձայնեցման փուլում գտնվող միջազգային պայմանագրերի կնքումը։Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանն ու տնտեսական փոխկապակցվածության զարգացմանը, ինչպես նաև «Մանամայի երկխոսություն» և «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումների համագործակցությանը։Հիշեցնենք, որ «Մանամայի երկխոսություն» անվտանգության 22-րդ միջազգային համաժողովն անցկացվում է Բահրեյնում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը։ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Բահրեյն՝ մասնակցելու համաժողովին։Հոկտեմբերի 31-ին նա մասնակցել է համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։
բահրեյն
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1f/108724051_26:0:2755:2047_1920x0_80_0_0_048f0561fde0eeaf74421d914d8e26eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արարատ միրզոյան, բահրեյն, լիբանան, նախարար
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արարատ միրզոյան, բահրեյն, լիբանան, նախարար
Միրզոյանը հանդիպել է Լիբանանի և Բահրեյնի արտգործնախարարների հետ. ի՞նչ են քննարկել
Արարատ Միրզոյանը քննարկել է ներդրումների և տարածաշրջանային խաղաղության հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսության» շրջանակում հանդիպել է
Լիբանանի և
Բահրեյնի արտաքին գործերի նախարարների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը։ Ըստ գերատեսչության` քննարկվել են երկկողմ համագործակցության, ներդրումների և տարածաշրջանային խաղաղության հարցեր։
Լիբանանի ԱԳ նախարար Յուսեֆ Ռաջիի հետ հանդիպմանը Միրզոյանը քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները։
Կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։ Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանային կայունությանն ուղղված միջազգային ջանքերին Հայաստանի աջակցությունը։
Բահրեյնի ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը, ներդրումների խրախուսումը, զբոսաշրջության ակտիվացումը և համաձայնեցման փուլում գտնվող միջազգային պայմանագրերի կնքումը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանն ու տնտեսական փոխկապակցվածության զարգացմանը, ինչպես նաև «Մանամայի երկխոսություն» և «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումների համագործակցությանը։
Հիշեցնենք, որ «Մանամայի երկխոսություն» անվտանգության 22-րդ միջազգային համաժողովն անցկացվում է Բահրեյնում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը։ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Բահրեյն՝ մասնակցելու համաժողովին։
Հոկտեմբերի 31-ին նա մասնակցել է համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։