https://arm.sputniknews.ru/20261031/irany-ktarmacni-tshnamakan-tirakhneri-canky-ashkharhagrakan-sahmanapakum-chi-lini-gsh-108734452.html
Իրանը կթարմացնի թշնամական թիրախների ցանկը, աշխարհագրական սահմանափակում չի լինի. ԳՇ
Իրանը կթարմացնի թշնամական թիրախների ցանկը, աշխարհագրական սահմանափակում չի լինի. ԳՇ
Sputnik Արմենիա
Նոր ռազմական գործողությունների դեպքում Թեհրանի պատասխանը չի ուշանա և չի սահմանափակվի աշխարհագրական շրջանակներով։ 31.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-31T22:00+0400
2026-10-31T22:00+0400
2026-10-31T22:27+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/0a/105620577_0:76:999:638_1920x0_80_0_0_87488e4b8d16f7c0568c65df81a39a7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Իրանի զինված ուժերը մտադիր են ընդլայնել հավանական թիրախների ցանկը՝ դրանում ներառելով ավելի լայն տարածքում գտնվող օբյեկտներ։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին։Նրա խոսքով՝ իրանցի զինվորականները օգտագործում են հետախուզական բոլոր առկա ռեսուրսները, հետևում են հակառակորդի հնարավոր գործողությունների նախապատրաստությանը և թարմացնում հավանական թիրախների տվյալների բազան։Աբդոլլահին ընդգծել է, որ նոր ռազմական գործողությունների դեպքում Թեհրանի պատասխանը չի ուշանա և աշխարհագրական սահմանափակումներ չի ունենա։Նոր առանցք Թեհրանի շուրջ. ինչ է նշանակում Պակիստան–Սաուդյան Արաբիա–Թուրքիա–Իրան մերձեցումըԱյսօր ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին զինվորականներին հանձնարարել էր արդյունավետ արձագանքել ցանկացած սպառնալիքի՝ հայտարարելով, որ պատասխան գործողությունները չպետք է աշխարհագրական սահմանափակումներ ունենան։Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Թեհրանը պատասխանել էր սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր էին ստորագրել, սակայն հետագայում կողմերը կրկին փոխադարձ հարվածներ էին հասցրել։Հակամարտությունը շարունակում է չկարգավորված մնալ։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/0a/105620577_86:0:979:670_1920x0_80_0_0_efb365f68e42afc0f562baa84dc4a230.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել
Իրանը կթարմացնի թշնամական թիրախների ցանկը, աշխարհագրական սահմանափակում չի լինի. ԳՇ
22:00 31.10.2026 (Թարմացված է: 22:27 31.10.2026) Նոր ռազմական գործողությունների դեպքում Թեհրանի պատասխանը չի ուշանա և չի սահմանափակվի աշխարհագրական շրջանակներով։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Իրանի զինված ուժերը մտադիր են ընդլայնել հավանական թիրախների ցանկը՝ դրանում ներառելով ավելի լայն տարածքում գտնվող օբյեկտներ։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին։
«Զինված ուժերը կկազմեն հակառակորդի թիրախների և ենթակառուցվածքների նոր ցանկ՝ ընդգրկելով ավելի լայն աշխարհագրական տարածք, քան նախկինում, և մարտի դաշտում նոր անակնկալներ կպատրաստեն թշնամու համար», - Աբդոլլահիի խոսքերն է մեջբերել Fars գործակալությունը։
Նրա խոսքով՝ իրանցի զինվորականները օգտագործում են հետախուզական բոլոր առկա ռեսուրսները, հետևում են հակառակորդի հնարավոր գործողությունների նախապատրաստությանը և թարմացնում հավանական թիրախների տվյալների բազան։
Աբդոլլահին ընդգծել է, որ նոր ռազմական գործողությունների դեպքում Թեհրանի պատասխանը չի ուշանա և աշխարհագրական սահմանափակումներ չի ունենա։
Այսօր ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին զինվորականներին հանձնարարել էր արդյունավետ արձագանքել ցանկացած սպառնալիքի՝ հայտարարելով, որ պատասխան գործողությունները չպետք է աշխարհագրական սահմանափակումներ ունենան։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Թեհրանը պատասխանել էր սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր էին ստորագրել, սակայն հետագայում կողմերը կրկին փոխադարձ հարվածներ էին հասցրել։
Հակամարտությունը շարունակում է չկարգավորված մնալ։