https://arm.sputniknews.ru/20261031/ajrvvogh-meqenajic-erekhaji-prkats-daghstanci-dprvocakany-kstana-qevosajani-anvan-mrcanak-108736736.html
Այրվող մեքենայից երեխայի փրկած դաղստանցի դպրոցականը կստանա Քեոսայանի անվան մրցանակ
Այրվող մեքենայից երեխայի փրկած դաղստանցի դպրոցականը կստանա Քեոսայանի անվան մրցանակ
Sputnik Արմենիա
Դպրոցականը փողոցում նկատել է բռնկված ավտոմեքենա, որի մեջ երեխա է եղել։ 31.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-31T23:15+0400
2026-10-31T23:15+0400
2026-10-31T23:15+0400
տիգրան քեոսայան
մրցանակ
մարգարիտա սիմոնյան
երեխա
հրդեհ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1f/108734874_0:122:549:431_1920x0_80_0_0_61dc89190d0db2da2bf1ad27eab8dbd0.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Խասավյուրտից (Դաղստան) 15-ամյա Մարիամը, որն այրվող ավտոմեքենայից փրկել է 6 տարեկան երեխայի, կստանա Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ՝ մեկ միլիոն ռուբլու չափով։ Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։Դպրոցականը փողոցում նկատել է բռնկված ավտոմեքենա, որի մեջ երեխա է եղել։ Նա չի շփոթվել, պատուհանից դուրս է բերել նրան և խնդրել է ականատեսներին կանչել արտակարգ ծառայություններ։«Խասավյուրտից 15-ամյա Մարիամը այրվող մեքենայից փրկել է 6 տարեկան երեխայի. նրան կհանձնենք Տիգրանի անվան մեկ միլիոն ռուբլի մրցանակ», – գրել է Սիմոնյանը Max մեսենջերում։Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը հիմնադրել է Մարգարիտա Սիմոնյանն այն բանից հետո, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի մանկավարժներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը, որոնք վտանգելով իրենց կյանքը՝ երեխաներին պաշտպանել էին դանակով զինված ոչ ադեկվատ տղամարդուց: Մրցանակի չափը 1 մլն ռուբլի է, մրցանակակիրներին Սիմոնյանն անձամբ է որոշում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1f/108734874_0:70:549:482_1920x0_80_0_0_306b3e30457e8512f2070e37eb88fd08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան քեոսայան, մրցանակ, մարգարիտա սիմոնյան, երեխա, հրդեհ
տիգրան քեոսայան, մրցանակ, մարգարիտա սիմոնյան, երեխա, հրդեհ
Այրվող մեքենայից երեխայի փրկած դաղստանցի դպրոցականը կստանա Քեոսայանի անվան մրցանակ
Դպրոցականը փողոցում նկատել է բռնկված ավտոմեքենա, որի մեջ երեխա է եղել։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Խասավյուրտից (Դաղստան) 15-ամյա Մարիամը, որն այրվող ավտոմեքենայից փրկել է 6 տարեկան երեխայի, կստանա Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ՝ մեկ միլիոն ռուբլու չափով։ Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Դպրոցականը փողոցում նկատել է բռնկված ավտոմեքենա, որի մեջ երեխա է եղել։ Նա չի շփոթվել, պատուհանից դուրս է բերել նրան և խնդրել է ականատեսներին կանչել արտակարգ ծառայություններ։
«Խասավյուրտից 15-ամյա Մարիամը այրվող մեքենայից փրկել է 6 տարեկան երեխայի. նրան կհանձնենք Տիգրանի անվան մեկ միլիոն ռուբլի մրցանակ», – գրել է Սիմոնյանը Max մեսենջերում։
Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը հիմնադրել է Մարգարիտա Սիմոնյանն այն բանից հետո, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի մանկավարժներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը, որոնք վտանգելով իրենց կյանքը՝ երեխաներին պաշտպանել էին դանակով զինված ոչ ադեկվատ տղամարդուց: Մրցանակի չափը 1 մլն ռուբլի է, մրցանակակիրներին Սիմոնյանն անձամբ է որոշում։