https://arm.sputniknews.ru/20261030/ukrainan-versksel-e-rusakan-navtaveramshakman-gvortsaranneri-vra-hardzakumnery-nvovak-108700795.html
Ուկրաինան վերսկսել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները. Նովակ
Ուկրաինան վերսկսել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները. Նովակ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը կպատասխանի ռուսական նավթագործարաններին, լոգիստիկ և էներգետիկ օբյեկտներին Ուկրաինայի հարվածներին: 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T17:35+0400
2026-10-30T17:35+0400
2026-10-30T17:35+0400
ալեքսանդր նովակ
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/301/86/3018694_0:0:2952:1662_1920x0_80_0_0_bbbf68f41932fcb9dc96520a10ccebc2.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինան որոշ դադարից հետո վերսկսել է հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կպատասխանի ռուսական նավթագործարաններին, լոգիստիկ և էներգետիկ օբյեկտներին Ուկրաինայի հարվածներին:ՌԴ փոխվարչապետը հայտնել է, որ Կիևն այսօր հարձակվել է ռուսական 3 նավթավերամշակման գործարանների և 1 գազաքիմիական համալիրի վրա:Նրա խոսքով՝ նավթավերամշակման գործարաններից մեկում աննշան վնասներ են արձանագրվել, իսկ ընդհանուր առմամբ ՀՕՊ պաշտպանության համակարգն արդյունավետ է աշխատել։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մոսկվան և Կիևն արդեն համաձայնել են դադարեցնել հարվածները էներգետիկայի օբյեկտներին: Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին պայմանավորվածությունները դեռևս հստակեցված չեն:Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Դրանից հետո Թրամփը հայտարարեց Էներգետիկ ոլորտում լայնածավալ պայմանավորվածության մասին։Կրեմլում հայտնել են, որ Ռուսաստանը հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրականորեն կանդրադառնան ամբողջ համաշխարհային տնտեսության վրա: Առաջնորդներն անդրադարձել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներին: Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումներն ու համագործակցությունը գերատեսչությունների գծով:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/301/86/3018694_120:0:2851:2048_1920x0_80_0_0_50cd6885efa343fb256ba5788e6c248f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր նովակ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան
ալեքսանդր նովակ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան
Ուկրաինան վերսկսել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները. Նովակ
Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը կպատասխանի ռուսական նավթագործարաններին, լոգիստիկ և էներգետիկ օբյեկտներին Ուկրաինայի հարվածներին:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինան որոշ դադարից հետո վերսկսել է հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կպատասխանի ռուսական նավթագործարաններին, լոգիստիկ և էներգետիկ օբյեկտներին Ուկրաինայի հարվածներին:
«Որոշ ժամանակ դադար ունեինք։ Իսկ այսօր նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները վերսկսվել են», – ասել է նա։
ՌԴ փոխվարչապետը հայտնել է, որ Կիևն այսօր հարձակվել է ռուսական 3 նավթավերամշակման գործարանների և 1 գազաքիմիական համալիրի վրա:
Նրա խոսքով՝ նավթավերամշակման գործարաններից մեկում աննշան վնասներ են արձանագրվել, իսկ ընդհանուր առմամբ ՀՕՊ պաշտպանության համակարգն արդյունավետ է աշխատել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մոսկվան և Կիևն արդեն համաձայնել են դադարեցնել հարվածները էներգետիկայի օբյեկտներին: Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին պայմանավորվածությունները դեռևս հստակեցված չեն:
Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Դրանից հետո Թրամփը հայտարարեց Էներգետիկ ոլորտում լայնածավալ պայմանավորվածության մասին։
Կրեմլում հայտնել են, որ Ռուսաստանը հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրականորեն կանդրադառնան ամբողջ համաշխարհային տնտեսության վրա: Առաջնորդներն անդրադարձել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներին: Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումներն ու համագործակցությունը գերատեսչությունների գծով: