https://arm.sputniknews.ru/20261030/ukrainakan-zinuzhi-anodachui-hardzakman-hetevanqvov-zapvorvozhiei-aeki-ashkhatakic-e-zvohvel-108681333.html
Ուկրաինական զինուժի անօդաչուի հարձակման հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ–ի աշխատակից է զոհվել
Ուկրաինական զինուժի անօդաչուի հարձակման հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ–ի աշխատակից է զոհվել
Sputnik Արմենիա
Զապորոժիեի ատոմակայանի վարչակազմի հայտարարության մեջ նշվու է, որ նման հարձակումները նպատակ ունեն վախեցնել ատոմակայանի աշխատողներին, խուճապ առաջացնել նրանց... 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T09:33+0400
2026-10-30T09:33+0400
2026-10-30T09:43+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ուկրաինա
ռուսաստան
զապորոժիե
ատոմակայան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/06/80338121_0:84:1600:984_1920x0_80_0_0_e67ce0b54e8bbfd1e502397b7bf5c386.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական զինուժի անօդաչուի հարձակման հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ–ի աշխատակից է զոհվել։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ–ի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Զապորոժիեի ատոմակայանը միջադեպը համարում է Զապորոժիեի ԱԷԿ–ի անձնակազմի վրա հերթական նպատակաուղղված հարձակում։«Նման հարձակումներն միայն կոնկրետ անձանց չեն ուղղված. դրանք նպատակ ունեն վախեցնել ատոմակայանի աշխատողներին, խուճապ և լարվածություն առաջացնել նրանց շրջանում, ովքեր ամեն օր ապահովում են խոշորագույն ատոմային օբյեկտի անվտանգությունը», – ասվում է հայտարարության մեջ։Ուկրաինական զինուժը Զապորոժիեի մարզում մարդատար ավտոբուսի է հարվածելՆշվում է, որ ատոմակայանի անձնակազմի դեմ ուղղված ցանկացած գործողություն լրացուցիչ ռիսկեր է ստեղծում միջուկային անվտանգության համար և բացարձակապես անընդունելի է։Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն Եվրոպայում ամենամեծ ատոմակայանն է բլոկների և տեղադրված հզորության քանակով. կայանում կա վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցել է ՌԴ-ին։ Էլեկտրակայաններում արտադրությունը դադարեցվել է 2022 թվականի սեպտեմբերին։ 2024 թվականի ապրիլից կայանի բոլոր բլոկները սառը անջատման ռեժիմում են։Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. ՌԴ ԱԳՆ
ուկրաինա
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/06/80338121_89:0:1512:1067_1920x0_80_0_0_20934c0c0e495ba222d5fc338d64e68a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան, զապորոժիե, ատոմակայան
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան, զապորոժիե, ատոմակայան
Ուկրաինական զինուժի անօդաչուի հարձակման հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ–ի աշխատակից է զոհվել
09:33 30.10.2026 (Թարմացված է: 09:43 30.10.2026) Զապորոժիեի ատոմակայանի վարչակազմի հայտարարության մեջ նշվու է, որ նման հարձակումները նպատակ ունեն վախեցնել ատոմակայանի աշխատողներին, խուճապ առաջացնել նրանց շրջանում, ովքեր ամեն օր ապահովում են ամենամեծ ատոմային օբյեկտի անվտանգությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական զինուժի անօդաչուի հարձակման հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ–ի աշխատակից է զոհվել։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ–ի մամուլի ծառայությունը։
«Երեկ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Զապորոժիեի ատոմակայանի եռակցողն է զոհվել։ Հարվածի պահին նա էլեկտրական ինքնագնացով աշխատանքի էր գնում։ Հարվածը հասցվել է տեղաշարժվող մարդուն։ Սա բարբարոսություն է։ Խաղաղ բնակիչների որս, միջուկային ոլորտի աշխատողների որս», – ասվում է ատոմակայանի Telegram– ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Զապորոժիեի ատոմակայանը միջադեպը համարում է Զապորոժիեի ԱԷԿ–ի անձնակազմի վրա հերթական նպատակաուղղված հարձակում։
«Նման հարձակումներն միայն կոնկրետ անձանց չեն ուղղված. դրանք նպատակ ունեն վախեցնել ատոմակայանի աշխատողներին, խուճապ և լարվածություն առաջացնել նրանց շրջանում, ովքեր ամեն օր ապահովում են խոշորագույն ատոմային օբյեկտի անվտանգությունը», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ատոմակայանի անձնակազմի դեմ ուղղված ցանկացած գործողություն լրացուցիչ ռիսկեր է ստեղծում միջուկային անվտանգության համար և բացարձակապես անընդունելի է։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն Եվրոպայում ամենամեծ ատոմակայանն է բլոկների և տեղադրված հզորության քանակով. կայանում կա վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցել է ՌԴ-ին։ Էլեկտրակայաններում արտադրությունը դադարեցվել է 2022 թվականի սեպտեմբերին։ 2024 թվականի ապրիլից կայանի բոլոր բլոկները սառը անջատման ռեժիմում են։