https://arm.sputniknews.ru/20261030/ruminian-kvoghm-e-amn-i-razmakan-nerkajutjan-uzheghacmany-nakhagahi-khvorhrdakan-108703359.html
Ռումինիան կողմ է ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացմանը. նախագահի խորհրդական
Ռումինիան կողմ է ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացմանը. նախագահի խորհրդական
Sputnik Արմենիա
Ավելի վաղ դաշնակիցներն իրենց համերաշխությունն էին հայտնել՝ Ռումինիա ուղարկելով նոր ժամանակակից ռազմական միջոցներ: 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T18:27+0400
2026-10-30T18:27+0400
2026-10-30T18:27+0400
ռումինիա
ամն
նատօ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/05/17/89265186_0:84:1600:984_1920x0_80_0_0_3c7481771d8ca1f47b60c018eb58d3c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Բուխարեստը հանդես է գալիս ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացման օգտին։ Այս մասին հայտարարել է Ռումինիայի նախագահի խորհրդական Մարիուս Լազուրկան:Նրա խոսքով, ավելի վաղ դաշնակիցներն իրենց համերաշխությունն էին հայտնել՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունն ապահովելու նպատակով նոր արդիական ռազմական միջոցներ ուղարկելով Ռումինիա: Լազուրկան նշել է, որ ԱՄՆ-ի օգնությունը հատկապես կարևոր է Սև ծովի տարածաշրջանում առկա սպառնալիքները սեփական ջանքերով զսպելու կարողությունների զարգացման տեսանկյունից:Ներկայում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ավելի քան 5500 զինվոր, այդ թվում մոտ 1500 ամերիկացիներ, գտնվում են Ռումինիայում, որտեղ ամերիկյան զինվորականների մեծ մասը տեղակայված է Միխայիլ Կոգելնիչանու բնակավայրի ավիաբազայում և Դևեսելու ռազմաբազայում։ Այստեղ է գտնվում նաև ՆԱՏՕ-ի հակահրթիռային վահանի մի մասը: 2016 թվականի մայիսին ռումինական Դևեսելու կոմունայում գործարկվել է «Aegis Ashore» համալիրի ամերիկյան ցամաքային ստացիոնար բաղադրիչը, որը հարմարեցված է ոչ միայն հակահրթիռային, այլ նաև հեռահար հարվածային թևավոր հրթիռների արձակումների համար:
ռումինիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/05/17/89265186_89:0:1512:1067_1920x0_80_0_0_32a62455bb4bdbba34d81c6dd94c3972.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռումինիա, ամն, նատօ
Ռումինիան կողմ է ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացմանը. նախագահի խորհրդական
Ավելի վաղ դաշնակիցներն իրենց համերաշխությունն էին հայտնել՝ Ռումինիա ուղարկելով նոր ժամանակակից ռազմական միջոցներ:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Բուխարեստը հանդես է գալիս ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացման օգտին։ Այս մասին հայտարարել է Ռումինիայի նախագահի խորհրդական Մարիուս Լազուրկան:
«Մեզ անհրաժեշտ է մեր բոլոր դաշնակիցների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների օգնությունը, ըստ այդմ կողմ ենք Ռումինիայում ԱՄՆ ռազմական ներկայության ուժեղացմանը», — լրագրողներին ասել է Լազուրկան։
Նրա խոսքով, ավելի վաղ դաշնակիցներն իրենց համերաշխությունն էին հայտնել՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունն ապահովելու նպատակով նոր արդիական ռազմական միջոցներ ուղարկելով Ռումինիա: Լազուրկան նշել է, որ ԱՄՆ-ի օգնությունը հատկապես կարևոր է Սև ծովի տարածաշրջանում առկա սպառնալիքները սեփական ջանքերով զսպելու կարողությունների զարգացման տեսանկյունից:
Ներկայում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ավելի քան 5500 զինվոր, այդ թվում մոտ 1500 ամերիկացիներ, գտնվում են Ռումինիայում, որտեղ ամերիկյան զինվորականների մեծ մասը տեղակայված է Միխայիլ Կոգելնիչանու բնակավայրի ավիաբազայում և Դևեսելու ռազմաբազայում։ Այստեղ է գտնվում նաև ՆԱՏՕ-ի հակահրթիռային վահանի մի մասը: 2016 թվականի մայիսին ռումինական Դևեսելու կոմունայում գործարկվել է «Aegis Ashore» համալիրի ամերիկյան ցամաքային ստացիոնար բաղադրիչը, որը հարմարեցված է ոչ միայն հակահրթիռային, այլ նաև հեռահար հարվածային թևավոր հրթիռների արձակումների համար: