00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սամվել Մայրապետյանի հիմնած ընկերության գույքի բռնագանձման հարցը նոր քննության է ուղարկվել

© SputnikՀակակոռուպցիոն դատարան
Հակակոռուպցիոն դատարան - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2026
Բաժանորդագրվել
Դատախազությունը Մայրապետյանի և նրա կնոջ հիմնած ընկերության դեմ առաջին հայցադիմումը ներկայացրել էր 2025 թվականի ապրիլի 30-ին։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Գործարար Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ` Գոհար Քյալյանի հիմնած «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ–ի գույքի բռնագանձման գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան` նոր քննության։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
2025 թվականի ապրիլի 30-ին դատախազությունը նշված ընկերության դեմ հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան` պահանջելով բռանագանձում տարածել Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա։
«Հայցի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ գնորդի համար սահմանված՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում գույքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով 150 մլն դրամի ներդրման պարտականությունը չէր կատարվել»,– ասված է հաղորդագրությունում:
Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր վարույթ ընդունել հայցադիմումը ` հիմնավորելով, որ վեճը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով: Դատախազությունը դիմել էր վարչական դատարան, սակայն այս ատյանն էլ գործը կրկին Հակակոռուպիցոն դատարան էր վերահասցեագրել։
Հակակոռուպցիոն դատարանն իր հերթին դիմել էր վճռաբեկ դատարան, որը կրկին որոշել էր` գործը պետք է քննի հենց Հակակոռուպցիոն դատարանը։
Հակակոռուպցիոն դատարանն էլ փետրվարի 27-ին որոշել էր հայցը մերժել վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
10 օր առաջ` հոկտեմբերի 20-ին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության բողոքը։ Այսպիսով` գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Հիշեցնենք` գործարար Սամվել Մայրապետյանի կնոջ` ԵՊԲՀ նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի նկատմամբ դեռ 2023 թվականի հոկտեմբերի 11-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման մեղադրանքով։ Դատախազությունից այդ ժամանակ նշել էին` Գոհար Քյալյանն իր ամուսնու՝ գործարար Սամվել Մայրապետյանի հետ 2011 թ.–ին օրինականացրել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով գումար։
Սամվել Մայրապետյանի նկատմամբ էլ 2020 թվականի մարտից հետախուզում է հայտարարվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու հոդվածով։
Լրահոս
0