https://arm.sputniknews.ru/20261030/idealakan-avar-kiseljvovy-hajastanin-zgushacrel-e-petakanutjuny-kvorcnelu-riski-masin-108709167.html
«Իդեալական ավար». Կիսելյովը Հայաստանին զգուշացրել է պետականությունը կորցնելու ռիսկի մասին
«Իդեալական ավար». Կիսելյովը Հայաստանին զգուշացրել է պետականությունը կորցնելու ռիսկի մասին
Sputnik Արմենիա
Կիսելյովի գնահատմամբ՝ ռուսական ռազմական և քաղաքական ներկայությունից հրաժարվելը կարող է հանգեցնել Հայաստանի պետականության փաստացի կորստին: 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T21:35+0400
2026-10-30T21:35+0400
2026-10-30T21:43+0400
դմիտրի կիսելյով
հայաստան
ռուսաստան
եվրամիություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/0c/04/25624431_0:131:3125:1889_1920x0_80_0_0_ea8ea13d97ee03899e7c6a94a55bed1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու դեպքում Հայաստանը ռիսկի է դիմում. նա կարող է կորցնել պետականությունը և «իդեալական աշխարհաքաղաքական ավար» դառնալ այն երկրների համար, որոնք վաղուց ձգտում են այն բաժանել ազդեցության ոլորտների: Այս մասին Դմիտրի Կիսելյովը գրել է MAX մեսենջերում:Նրա կարծիքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները, որոնք Եվրամիությանը մերձենալու ուղղություն են որդեգրել, մոռանում են երկրի աշխարհաքաղաքական դիրքի և տարածաշրջանից Ռուսաստանի հնարավոր հեռանալու հետևանքների մասին:Լրագրողը կարծում է, որ Հայաստանը, շարունակելով ցուցադրական դրեյֆը դեպի Եվրամիություն, վտանգավոր ուղի է բռնել: Նա զգուշացնում է, որ նախկին դաշնակիցներից հրաժարվելու և նորերին ձեռք բերելու միջև կարող է բավականին շատ ժամանակ անցնել:Կիսելյովի գնահատմամբ՝ ռուսական ռազմական և քաղաքական ներկայությունից հրաժարվելը կարող է հանգեցնել Հայաստանի պետականության փաստացի կորստին: Նա ընդգծել է, որ հենց ռուսական գործոնն է այսօր ապահովում ուժերի հավասարակշռությունը ՀՀ-ի շուրջ:«Թվում է, թե դա այնքան հեշտ է, երբ կա պետություն, կա ռուսական ռազմաբազա, շուրջբոլորը կա ռազմական հավասարակշռություն, ներսում ամեն ինչ լավ է: Իսկ երբ առանցքային բաղադրիչը՝ Ռուսաստանի մասնակցությունը տարածաշրջանում, ոտքերի տակից աթոռակի պես հանեն, ապա Հայաստանը կհայտնվի օդում կախված վիճակում: Շատ ցանկացողներ կգտնվեն, որոնք կուզենան օգտվել Հայաստանից, ինչպես ցույց է տալիս պատմությունը»,-հավելել է լրագրողը:Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունել է Եվրամիությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը: Միաժամանակ ՀՀ–ն շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ:Մոսկվան բազմիցս զգուշացրել է, որ Հայաստանի միաժամանակյա մասնակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ մաքսային միությանն անհնար է:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն: Ռուսական կողմը հանդես է եկել նաև Հայաստանում այդ հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման օգտին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/0c/04/25624431_217:0:2909:2019_1920x0_80_0_0_528ff0e0269ed0eda49926b6f97933c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի կիսելյով, հայաստան, ռուսաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
դմիտրի կիսելյով, հայաստան, ռուսաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
«Իդեալական ավար». Կիսելյովը Հայաստանին զգուշացրել է պետականությունը կորցնելու ռիսկի մասին
21:35 30.10.2026 (Թարմացված է: 21:43 30.10.2026) Կիսելյովի գնահատմամբ՝ ռուսական ռազմական և քաղաքական ներկայությունից հրաժարվելը կարող է հանգեցնել Հայաստանի պետականության փաստացի կորստին:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու դեպքում Հայաստանը ռիսկի է դիմում. նա կարող է կորցնել պետականությունը և «իդեալական աշխարհաքաղաքական ավար» դառնալ այն երկրների համար, որոնք վաղուց ձգտում են այն բաժանել ազդեցության ոլորտների: Այս մասին Դմիտրի Կիսելյովը գրել է MAX մեսենջերում:
Նրա կարծիքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները, որոնք Եվրամիությանը մերձենալու ուղղություն են որդեգրել, մոռանում են երկրի աշխարհաքաղաքական դիրքի և տարածաշրջանից Ռուսաստանի հնարավոր հեռանալու հետևանքների մասին:
«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե որտեղ են իրենք գտնվում: Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ առանց ռուսական հավասարակշռող գործոնի Հայաստանը կարող են արագ բաժանել ազդեցության ոլորտների նրանք, ովքեր դարեր շարունակ սպասել են այս պահին: Կատարյալ աշխարհաքաղաքական որս»,-հայտարարել է Կիսելյովը:
Լրագրողը կարծում է, որ Հայաստանը, շարունակելով ցուցադրական դրեյֆը դեպի Եվրամիություն, վտանգավոր ուղի է բռնել: Նա զգուշացնում է, որ նախկին դաշնակիցներից հրաժարվելու և նորերին ձեռք բերելու միջև կարող է բավականին շատ ժամանակ անցնել:
«Եվ սա ենթադրություն չէ, այլ փաստ, որը երևում է այլ պետությունների փորձից. ԵՄ-ին անդամակցելու իրենց հերթին Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը սպասում են արդեն գրեթե 5 տարի, Սերբիան, Ալբանիան և Չեռնոգորիան՝ 17 տարի, Հյուսիսային Մակեդոնիան՝ 22 տարի, իսկ Թուրքիան առհասարակ ռեկորդակիր-սպասող է՝ 40 տարի եվրոպական «ծաղկուն այգու» «ֆրենդզոնայում»»,-գրել է նա:
Կիսելյովի գնահատմամբ՝ ռուսական ռազմական և քաղաքական ներկայությունից հրաժարվելը կարող է հանգեցնել Հայաստանի պետականության փաստացի կորստին: Նա ընդգծել է, որ հենց ռուսական գործոնն է այսօր ապահովում ուժերի հավասարակշռությունը ՀՀ-ի շուրջ:
«Թվում է, թե դա այնքան հեշտ է, երբ կա պետություն, կա ռուսական ռազմաբազա, շուրջբոլորը կա ռազմական հավասարակշռություն, ներսում ամեն ինչ լավ է: Իսկ երբ առանցքային բաղադրիչը՝ Ռուսաստանի մասնակցությունը տարածաշրջանում, ոտքերի տակից աթոռակի պես հանեն, ապա Հայաստանը կհայտնվի օդում կախված վիճակում: Շատ ցանկացողներ կգտնվեն, որոնք կուզենան օգտվել Հայաստանից, ինչպես ցույց է տալիս պատմությունը»,-հավելել է լրագրողը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունել է Եվրամիությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը: Միաժամանակ ՀՀ–ն շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ:
Մոսկվան բազմիցս զգուշացրել է, որ Հայաստանի միաժամանակյա մասնակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ մաքսային միությանն անհնար է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն: Ռուսական կողմը հանդես է եկել նաև Հայաստանում այդ հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման օգտին: