Արծվիկ Մինասյանը հեռացավ ՀՅԴ–ից և մրցակցության հանձնաժողովի անդամ ընտրվեց
18:39 30.10.2026 (Թարմացված է: 18:41 30.10.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Արծվիկ Մինասյանի թեկնածությունն առաջադրել էին ընդդիմադիր խմբակցությունները։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովը նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրեց։
Փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցեց 100 պատգամավոր, որոնցից 58–ը կողմ քվեարկեց Մինասյանի թեկնածությանը, 42–ը` դեմ։
Այդ պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները։
Արծվիկ Մինասյանն իր ելույթում հայտարարեց, որ դադարեցրել է անդամակցությունը ՀՅԴ–ին, քանի որ դա օրենքի պահանջ է։
Նշենք, որ այսօր տեղի ունեցավ միաժամանակ երկու փակ, գաղտնի քվեարկություն. ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Շուշան Սարգսյանին։ Նրա օգտին քվեարկեց 60 պատգամավոր, դեմ` 29-ը, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Նա ևս ընտրվեց հանձնաժողովի անդամ։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին նույն հանձնաժողովի անդամ ընտրվեց ՀՅԴ մեկ այլ անդամ` ԱԺ նախկին պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։