https://arm.sputniknews.ru/20261030/aragatsvotni-marzum-gajlery-hvoshvotel-en-aveli-qan-35-gar-evs-30-y-viravvor-en-108695570.html
Արագածոտնի մարզում գայլերը հոշոտել են ավելի քան 35 գառ, ևս 30-ը վիրավոր են
Արագածոտնի մարզում գայլերը հոշոտել են ավելի քան 35 գառ, ևս 30-ը վիրավոր են
Sputnik Արմենիա
Գյուղացիների խոսքով՝ ընտանիքում 4 անչափահաս երեխա կա, իսկ անասնապահությունը նրանց ապրուստի հիմնական միջոցն է։ 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T15:43+0400
2026-10-30T15:43+0400
2026-10-30T15:43+0400
ոչխար
գայլ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/11/81955086_0:150:1600:1050_1920x0_80_0_0_14bcf3c6f507b9ca59049ac992e3b786.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը ժամը 7–ի սահմաններում հարձակվել է անասնագոմի վրա՝ հոշոտելով ավելի քան 35 գառ։ Այս մասին գրում է shamshyan.com-ը` հավելով, որ մոտ 30 գառ վիրավոր է։ Կայքը գրել է, որ Ջրամբար բնակավայրի բնակիչը հոշոտված կենդանիներին հայտնաբերել է, երբ մոտեցել է կերակրելու։ Բնակչի խոսքով` սատկած գառների մեծ մասը մայրացուներ են։Բնակավայրում նախկինում վայրի կենդանիների հարձակումներ եղել են, սակայն գայլերի նման հարձակում առաջին անգամ է արձանագրվում։Գյուղացու խոսքով՝ ընտանիքում 4 անչափահաս երեխա կա, իսկ անասնապահությունը նրանց ապրուստի հիմնական միջոցն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/11/81955086_0:0:1600:1200_1920x0_80_0_0_6d94290781df53a028a054ea7f2cf6ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ոչխար, գայլ
Արագածոտնի մարզում գայլերը հոշոտել են ավելի քան 35 գառ, ևս 30-ը վիրավոր են
Գյուղացիների խոսքով՝ ընտանիքում 4 անչափահաս երեխա կա, իսկ անասնապահությունը նրանց ապրուստի հիմնական միջոցն է։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը ժամը 7–ի սահմաններում հարձակվել է անասնագոմի վրա՝ հոշոտելով ավելի քան 35 գառ։ Այս մասին գրում է
shamshyan.com-ը` հավելով, որ մոտ 30 գառ վիրավոր է։
Կայքը գրել է, որ Ջրամբար բնակավայրի բնակիչը հոշոտված կենդանիներին հայտնաբերել է, երբ մոտեցել է կերակրելու։ Բնակչի խոսքով` սատկած գառների մեծ մասը մայրացուներ են։
Բնակավայրում նախկինում վայրի կենդանիների հարձակումներ եղել են, սակայն գայլերի նման հարձակում առաջին անգամ է արձանագրվում։
«Մեր գյուղի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ գայլերի ոհմակը նման սպանդ իրականացնի։ Եղել են դեպքեր, անգամ վերջերս, որ արջն է իր սև գործն արել։ Այս գյուղը նաև հայտնի է, որ շատ հաճախ արջերը մտնում կամ մեղվի փեթակներ են ավերում, կամ ոչխարներ հոշոտում, բայց որ գայլը մտներ, երբևէ մեր մտքով էլ չէր անցել»,– պատմել են բնակիչները։
Գյուղացու խոսքով՝ ընտանիքում 4 անչափահաս երեխա կա, իսկ անասնապահությունը նրանց ապրուստի հիմնական միջոցն է։