https://arm.sputniknews.ru/20261030/ara-zvohrabjany-azh-qnnich-handznazhvoghvovi-harcvov-dimel-e-hh-mipin-23-or-anc-ardzaganq-chka-108686199.html
Արա Զոհրաբյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցով դիմել է ՀՀ ՄԻՊ–ին. 23 օր անց արձագանք չկա
Արա Զոհրաբյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցով դիմել է ՀՀ ՄԻՊ–ին. 23 օր անց արձագանք չկա
Sputnik Արմենիա
Փաստաբանը պնդում է` խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասահմանադրական է, քանի որ ԱԺ–ն օժտված չէ Հայ առաքելական եկեղեցու ներքին հարցերին միջամտելու... 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T19:20+0400
2026-10-30T19:20+0400
2026-10-30T19:20+0400
հայ առաքելական եկեղեցի
հանձնաժողով
արա զոհրաբյան
հհ միպ
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/1a/98107558_0:83:1600:983_1920x0_80_0_0_e9446a803c4ef79c0f0ece86949db0ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը ԱԺ–ում ստեղծված քննիչ հանձնաժողովի հարցով դիմել է ՀՀ ՄԻՊ–ին։ Այս մասին Զոհրաբյանը հայտնել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։«Դիմել եմ մարդու իրավունքների պաշտպանին` ակնկալելով որոշակի գործողություններ իրենից։ Դիմել եմ հոկտեմբերի 7-ին։ Դեռ պատասխան չունեմ»,– ասաց փաստաբանը։Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 26-ին առաջին նիստը գումարեց Ազգային ժողովի` «եկեղեցում ճգնաժամի» քննիչ հանձնաժողովը։ Ընդդիմությունն ի սկզբանե հայտարարել էր, որ չի մասնակցելու հանձնաժողովի նիստերին։ Առաջին նիստում հաստատվեց հանձնաժողովի աշխատակարգը։ Նիստից հետո հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը լրագրողներին ասաց, որ իրենք չեն քննարկելու անձերին, այլ անդրադառնալու են պետություն-եկեղեցի հարաբերություններին, Մայր աթոռի գույքային, հարկային, ֆինանսատնտեսական հարցերին ու հոգևորականների բարեվարքությանը, աշխատանքային հարաբերություններին։Փաստաբանը պնդում է` խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասահմանադրական է, քանի որ ԱԺ–ն օժտված չէ Հայ առաքելական եկեղեցու ներքին հարցերին միջամտելու իրավասությամբ։«Իրենք ավելի շատ կարող էին քննարկել, օրինակ, կառավարության միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, որովհետև սա խնդիր է, որտեղ Ազգային ժողովն ունի վերահսկման լիազորություն կառավարության գործունեության նկատմամբ։ Այս մասով կարող են ստեղծել քննիչ հանձնաժողով, բայց մի կազմակերպության ներքին հարցերի առնչությամբ չեն կարող։ Սա ծայրից ծայր հակասահմանադրական գործընթաց է»,– նկատում է փաստաբանը։Նրա խոսքով` Ազգային ժողովի լիազորության մեջ չի մտնում նաև հարկային վարչարարությունը։ Հարկային վերահսկողություն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեն և մյուս բոլոր վարչական մարմինները, որոնք ունեն Մայր աթոռի նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասություն։ՔՊ–ն հայտարարել է նաև, որ հանձնաժողովի աշխատանքի համար հիմք է հանդիսանալու ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի զեկույցը, որը վերնագրված է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին»։Հայցեր ներկայացվել են, մի մասը դատարանը հերքել է. փաստաբանը` եկեղեցու դեմ «զեկույցի» մասինԶոհրաբյանի գնահատմամբ` այս փաստը և զեկույցն ինքնին ավելորդ անգամ ապացուցում են, որ գործադիր իշխանությունը միջամտում է եկեղեցու ներքին գործերին, ինչն արգելված է ոչ միայն ՀՀ Սահմանադրւթյամբ ու օրենսդրությամբ, այլև միջազգային պայմանագրերով ու ՄԻԵԴ–ի նախադեպային որոշումներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/1a/98107558_90:0:1511:1066_1920x0_80_0_0_be754c5b0a57f3c9fb2089cb62222cbd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ առաքելական եկեղեցի, հանձնաժողով, արա զոհրաբյան, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), աժ (ազգային ժողով)
հայ առաքելական եկեղեցի, հանձնաժողով, արա զոհրաբյան, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), աժ (ազգային ժողով)
Արա Զոհրաբյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցով դիմել է ՀՀ ՄԻՊ–ին. 23 օր անց արձագանք չկա
Փաստաբանը պնդում է` խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասահմանադրական է, քանի որ ԱԺ–ն օժտված չէ Հայ առաքելական եկեղեցու ներքին հարցերին միջամտելու իրավասությամբ։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը ԱԺ–ում ստեղծված քննիչ հանձնաժողովի հարցով դիմել է ՀՀ ՄԻՊ–ին։ Այս մասին Զոհրաբյանը հայտնել է
Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Դիմել եմ մարդու իրավունքների պաշտպանին` ակնկալելով որոշակի գործողություններ իրենից։ Դիմել եմ հոկտեմբերի 7-ին։ Դեռ պատասխան չունեմ»,– ասաց փաստաբանը։
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 26-ին առաջին նիստը գումարեց Ազգային ժողովի`
«եկեղեցում ճգնաժամի» քննիչ հանձնաժողովը։ Ընդդիմությունն ի սկզբանե
հայտարարել էր, որ չի մասնակցելու հանձնաժողովի նիստերին։ Առաջին նիստում հաստատվեց հանձնաժողովի աշխատակարգը։ Նիստից հետո հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը լրագրողներին ասաց, որ իրենք չեն քննարկելու անձերին, այլ անդրադառնալու են պետություն-եկեղեցի հարաբերություններին, Մայր աթոռի գույքային, հարկային, ֆինանսատնտեսական հարցերին ու հոգևորականների բարեվարքությանը, աշխատանքային հարաբերություններին։
«Հերթական անգամ եկեղեցուն վարկաբեկելու հարթակ են ստեղծում և փորձում են դրան իրավական տեսք տալ։ Հակառակ դեպքում իրենք կարող են հանգիստ փոփոխություն կատարել, օրինակ, Հարկային օրենսգրքում կամ անշարժ գույքի հետ կապված փոփոխություններ կատարել հարկերի մասով։ Դա իրենց տիրույթում է, դրա համար քննիչ հանձնաժողով պետք չէ»,– ասում է Արա Զոհրաբյանը։
Փաստաբանը պնդում է` խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասահմանադրական է, քանի որ ԱԺ–ն օժտված չէ Հայ առաքելական եկեղեցու ներքին հարցերին միջամտելու իրավասությամբ։
«Իրենք ավելի շատ կարող էին քննարկել, օրինակ, կառավարության միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, որովհետև սա խնդիր է, որտեղ Ազգային ժողովն ունի վերահսկման լիազորություն կառավարության գործունեության նկատմամբ։ Այս մասով կարող են ստեղծել քննիչ հանձնաժողով, բայց մի կազմակերպության ներքին հարցերի առնչությամբ չեն կարող։ Սա ծայրից ծայր հակասահմանադրական գործընթաց է»,– նկատում է փաստաբանը։
Նրա խոսքով` Ազգային ժողովի լիազորության մեջ չի մտնում նաև հարկային վարչարարությունը։ Հարկային վերահսկողություն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեն և մյուս բոլոր վարչական մարմինները, որոնք ունեն Մայր աթոռի նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասություն։
«Եվ չկասկածեք` իրենք ակտիվ գործում են։ Վերջերս Վաղարշապատի համայնքապետարանը վարչական ակտ էր ընդունել. մոտ 42 միլիոն դրամ անշարժ գույքի հարկ էր առաջադրել` տույժերով։ Բայց մինչ այդ առաջադրված պահանջը 120 միլիոն դրամը գերազանցում էր։ Վարչական լսումների ընթացքում իրենք 70 միլիոնից ավելի դրամ նվազեցրին։ Բայց մեր կարծիքով` այդ 40 միլիոնն էլ հիմնավոր չէ, և դրա հետ կապված մենք դիմել ենք վարչական դատարան։ Այսինքն՝ նմանատիպ գործընթաց իրենց լծակներով իրենք իրականացնում են»,– ասում է Զոհրաբյանը։
ՔՊ–ն հայտարարել է նաև, որ հանձնաժողովի աշխատանքի համար հիմք է հանդիսանալու ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի զեկույցը, որը վերնագրված է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին»։
Զոհրաբյանի գնահատմամբ` այս փաստը և զեկույցն ինքնին ավելորդ անգամ ապացուցում են, որ գործադիր իշխանությունը միջամտում է եկեղեցու ներքին գործերին, ինչն արգելված է ոչ միայն ՀՀ Սահմանադրւթյամբ ու օրենսդրությամբ, այլև միջազգային պայմանագրերով ու ՄԻԵԴ–ի նախադեպային որոշումներով։