00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Անձնագրի «գոլդ» համարը վաճառելու փոխարեն կարելի է տրամադրման ժամկետը կրճատել. Քոչարյան

© Sputnik / Aram NersesyanՀովհաննես Քոչարյան
Հովհաննես Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2026
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալը ցավով նշում է, որ «գոլդ» համարներով անձնագրերի համար հերթեր կգոյանան։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունների՝ ապագա կենսաչափական անձնագրերի «գոլդ» համարների համար լրացուցիչ վճար սահմանելու մտադրությունն անպայման հետաքրքրություն կառաջացնի քաղաքացիների որոշակի շրջանակում, որոնք պատրաստ են այդ նպատակով զգալի գումարներ վճարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Հովհաննես Քոչարյանը։
Հոկտեմբերի 29-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կենսաչափական անձնագրերի ներդրումից հետո քաղաքացիները հնարավորություն կունենան լրացուցիչ վճարի դիմաց ընտրելու գեղեցիկ համարներով անձնագրեր։ Սովորական կենսաչափական անձնագրի արժեքը կլինի 28 650 դրամ։ Ըստ վարչապետի` եթե քաղաքացիների շրջանում նման պահանջարկ կա, իսկ այն, ըստ նրա, անկասկած կա, ապա պետությունը կարող է դրանից գումար վաստակել։ Փաշինյանը նշեց` «գոլդ» թվերով անձնագրերի վաճառքից գոյացած գումարը համակարգի համար լրացուցիչ ներդրում կլինի։
«Մարդ կա՝ համարի համար հոգի է տալիս։ Եթե պատրաստ է համարի համար վճարել, թող վճարի։ Արդեն պատկերացնում եմ՝ որոշ մարդիկ ինչ են անելու։ Նույնիսկ իրենց մեքենաների համարներին կհամապատասխանեցնեն»,– ասաց Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանում արդեն գոյություն ունի ավտոմեքենաների առանձնահատուկ հաշվառման համարանիշների համար մեծ գումարներ վճարելու պրակտիկա։ Քոչարյանը համոզված է, որ «գոլդ» համարներով անձնագրերի համար հերթեր կգոյանան։
«Ես ցավով եմ շեշտում, բայց կան այդպիսի բարձրաճաշակ քաղաքացիներ, որոնք պատրաստ են նման գումարներ տալ։ Եթե ճանապարհային ոստիկանության ոլորտում տրանսպորտային միջոցների միլիոնանոց հաշվառման համարանիշներ կան, անձնագրի պարագայում չե՞ն լինի։ Ես ցավում եմ, որ մեր հասարակության մեջ այդ պահանջմունքը դեռ կա»,– նշեց նախկին փոխոստիկանապետը։
Միաժամանակ Քոչարյանն ընդգծեց, որ անձամբ բացասաբար է վերաբերվում անձնագրերի համարների վաճառքի գաղափարին։ Նրա համոզմամբ՝ անձնագիրը պետական կարևոր փաստաթուղթ է, և դրա համարների միջոցով գումար աշխատելու փոխարեն կարելի է ընտրել ավելի նպատակահարմար տարբերակ։ Քոչարյանն առաջարկեց պետական բյուջեի համար լրացուցիչ եկամուտ ապահովել ոչ թե անձնագրերի համարների, այլ դրանց տրամադրման ժամկետների կրճատման հաշվին։
«Եթե ֆինանսական հաշվարկներ պետք է արվեն, այսինքն՝ գումարը բարձրացվի, ճիշտ կլինի դա անել ծառայությունների ժամկետի կրճատման հաշվին։ Ասենք՝ մեկ-երկու օրում ստանալու համար։ Դա ավելի ադեկվատ լուծում է, քան անձնագրերի համարների աճուրդ անցկացնելու գաղափարը»,– ընդգծեց Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանում նախկինում գործել է անձնագրային ծառայություններն արագացված կարգով մատուցելու պրակտիկա։ Քոչարյանի գնահատմամբ՝ նման մեխանիզմը միաժամանակ կարող է բավարարել քաղաքացիների գործնական պահանջարկը և պետության համար ապահովել լրացուցիչ ֆինանսական մուտքեր՝ առանց անձնագրերի առանձնահատուկ համարները վաճառքի առարկա դարձնելու։
Լրահոս
0