https://arm.sputniknews.ru/20261030/amnirani-hakamartutjuny-shat-shutvov-kavartvi-tramp-108696974.html
ԱՄՆ–Իրան հակամարտությունը շատ շուտով կավարտվի. Թրամփ
ԱՄՆ–Իրան հակամարտությունը շատ շուտով կավարտվի. Թրամփ
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը նշել է՝ Վաշինգտոնին երաշխիքներ են պետք, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա: 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T16:06+0400
2026-10-30T16:06+0400
2026-10-30T16:09+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/13/108318991_0:50:1500:894_1920x0_80_0_0_6f19214586f288f5e1696eaa7f8fc41a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Իրանի հետ ԱՄՆ-ի հակամարտությունը շատ շուտով կավարտվի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:Նա կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ և չի ունենա», - ասել է ԱՄՆ նախագահը` հավելելով, որ Վաշինգտոնին այդ առումով երաշխիքներ են պետք։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/13/108318991_109:0:1442:1000_1920x0_80_0_0_01be21bf4f4b1d28d47755b08c7c94b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ
ԱՄՆ–Իրան հակամարտությունը շատ շուտով կավարտվի. Թրամփ
16:06 30.10.2026 (Թարմացված է: 16:09 30.10.2026) ԱՄՆ նախագահը նշել է՝ Վաշինգտոնին երաշխիքներ են պետք, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Իրանի հետ ԱՄՆ-ի հակամարտությունը շատ շուտով կավարտվի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Դա շատ շուտով կլինի», – ասել է Թրամփը KCMO ռադիոկայանի եթերում։
Նա կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։
«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ և չի ունենա», - ասել է ԱՄՆ նախագահը` հավելելով, որ Վաշինգտոնին այդ առումով երաշխիքներ են պետք։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։