https://arm.sputniknews.ru/20261030/adrbejann-u-vrastany-hamategh-ancaketi-gvortsuneutjan-veraberjal-pastatghter-en-stvoragrel-108693514.html
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ անցակետի գործունեության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրել
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ անցակետի գործունեության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրել
Sputnik Արմենիա
Երկրները նաև համագործակցության հուշագրեր են ստորագրել բուսասանիտարական վերահսկողության և անասնաբուժության ոլորտներում։ 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T14:36+0400
2026-10-30T14:36+0400
2026-10-30T14:41+0400
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
անցակետ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108693902_0:0:1200:676_1920x0_80_0_0_6ce4fa2e181cdb8a39d21f4266df9e78.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները «Իպեկ Յոլու - Աբրեշումիս Գզա» համատեղ միջազգային ավտոմոբիլային անցակետի գործունեության վերաբերյալ արձանագրություն են ստորագրել, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։Բացի այդ, Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալության նախագահ Գոշգար Թահմազլին և Վրաստանի ազգային գործակալության ղեկավար Գեորգի Յակոբաշվիլին բուսասանիտարական վերահսկողության և անասնաբուժության ոլորտներում համագործակցության վերաբերյալ հուշագրեր են ստորագրել։Ադրբեջանի և Վրաստանի միջև Սիղնաղի քաղաքում կայացած տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի շրջանակներում երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն է տեղի ունեցել։
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108693902_212:0:1123:683_1920x0_80_0_0_89df0aceddf8228ad27fb2fa4b2144b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, ադրբեջան, անցակետ
վրաստանի հանրապետություն, ադրբեջան, անցակետ
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ անցակետի գործունեության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրել
14:36 30.10.2026 (Թարմացված է: 14:41 30.10.2026) Երկրները նաև համագործակցության հուշագրեր են ստորագրել բուսասանիտարական վերահսկողության և անասնաբուժության ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները «Իպեկ Յոլու - Աբրեշումիս Գզա» համատեղ միջազգային ավտոմոբիլային անցակետի գործունեության վերաբերյալ արձանագրություն են ստորագրել, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Ադրբեջանի մաքսային կոմիտեի ղեկավար Շահին Բաղիրովը և Վրաստանի ֆինանսների փոխնախարար Մամուկա Բարաթաշվիլին հաստատել են «Իպեկ Յոլու - Աբրեշումիս Գզա» միջազգային համատեղ ճանապարհային անցակետի գործնական շահագործման վերաբերյալ արձանագրությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալության նախագահ Գոշգար Թահմազլին և Վրաստանի ազգային գործակալության ղեկավար Գեորգի Յակոբաշվիլին բուսասանիտարական վերահսկողության և անասնաբուժության ոլորտներում համագործակցության վերաբերյալ հուշագրեր են ստորագրել։
Ադրբեջանի և Վրաստանի միջև Սիղնաղի քաղաքում կայացած տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի շրջանակներում երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն է տեղի ունեցել։