https://arm.sputniknews.ru/20261029/tghamardy-pvordzel-e-hajastanvrastan-sahmanvov-aveli-qan-222-hazar-dvolari-voski-teghapvokhel-108668286.html
Տղամարդը փորձել է Հայաստան–Վրաստան սահմանով ավելի քան 222 հազար դոլարի ոսկի տեղափոխել
Տղամարդը փորձել է Հայաստան–Վրաստան սահմանով ավելի քան 222 հազար դոլարի ոսկի տեղափոխել
Sputnik Արմենիա
Ոսկու ձուլակտորները հայտնաբերել են տղամարդու գուլպաների և կոշիկների մեջ։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T19:42+0400
2026-10-29T19:42+0400
2026-10-29T19:43+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
ոսկի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108668115_0:0:1280:720_1920x0_80_0_0_a8d59c468ea2545313c4b97d77559b3b.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Վրաստան–Հայաստան սահմանին չհայտարարագրված ոսկու խմբաքանակ ներմուծելու փորձ է կանխվել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։«Օտարերկրյա քաղաքացին ձերբակալվել է հայ–վրացական սահմանին գտնվող «Սադախլո» անցակետում»,– ասված է հաղորդագրությունում։Նշվում է, որ տղամարդը փորձել է Վրաստան տեղափոխել տարբեր չափերի 1,7 կգ ոսկու ձուլակտորներ, որոնք թաքցրել է գուլպաների և կոշիկների մեջ։Առգրավված ոսկու ընդհանուր արժեքը կազմել է 576 585 լարի (ավելի քան 222 հազար դոլար)։Գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։Երևանում թմրամիջոցներ են հայտնաբերվել թաքստոցներում. 3 ձերբակալված կա
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
В Грузию через Армению попытались незаконно ввезти 1,7 кг золотых слитков на сумму более $220 тыс.
Sputnik Արմենիա
В Грузию через Армению попытались незаконно ввезти 1,7 кг золотых слитков на сумму более $220 тыс.
2026-10-29T19:42+0400
true
PT1M02S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108668115_161:0:1121:720_1920x0_80_0_0_2bcb3186a83d6011022676ce80369184.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, ոսկի, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, վրաստանի հանրապետություն, ոսկի, տեսանյութ, տեսանյութեր, видео
Տղամարդը փորձել է Հայաստան–Վրաստան սահմանով ավելի քան 222 հազար դոլարի ոսկի տեղափոխել
19:42 29.10.2026 (Թարմացված է: 19:43 29.10.2026) Ոսկու ձուլակտորները հայտնաբերել են տղամարդու գուլպաների և կոշիկների մեջ։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Վրաստան–Հայաստան սահմանին չհայտարարագրված ոսկու խմբաքանակ ներմուծելու փորձ է կանխվել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։
«Օտարերկրյա քաղաքացին ձերբակալվել է հայ–վրացական սահմանին գտնվող «Սադախլո» անցակետում»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ տղամարդը փորձել է Վրաստան տեղափոխել տարբեր չափերի 1,7 կգ ոսկու ձուլակտորներ, որոնք թաքցրել է գուլպաների և կոշիկների մեջ։
Առգրավված ոսկու ընդհանուր արժեքը կազմել է 576 585 լարի (ավելի քան 222 հազար դոլար)։
Գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։