https://arm.sputniknews.ru/20261029/qveneri-973-i-hashvarkic-hetvo-netanjahui-dashinqy-pahpanum-e-arajatari-dirqy-kyh-108669194.html
Քվեների 97,3%-ի հաշվարկից հետո Նեթանյահուի դաշինքը պահպանում է առաջատարի դիրքը. ԿԸՀ
Քվեների 97,3%-ի հաշվարկից հետո Նեթանյահուի դաշինքը պահպանում է առաջատարի դիրքը. ԿԸՀ
Sputnik Արմենիա
Ո՛չ իշխող կոալիցիան, ո՛չ էլ ընդդիմադիր դաշինքը խորհրդարանական մեծամասնություն դառնալու համար անհրաժեշտ քվեներ չեն ստացել։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T20:29+0400
2026-10-29T20:29+0400
2026-10-29T20:30+0400
իսրայել
ընտրություններ
բենիամին նեթանյահու
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/14/43828078_0:0:1600:901_1920x0_80_0_0_5067767566f8ed4026d9fc04d6990d8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Քվեների 97,3%-ի հաշվարկի արդյունքում Իսրայելի իշխող կոալիցիան՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ, պահպանում է առաջատարի դիրքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի ԿԸՀ տվյալներին:Միաժամանակ ո՛չ կոալիցիան, ո՛չ էլ ընդդիմադիր դաշինքը նախկինի պես չեն կարողանում խորհրդարանական մեծամասնություն դառնալ, որն անհրաժեշտ է կառավարություն ձևավորելու համար:Հիշեցնենք` Իսրայելի Քնեսեթի ընտրությունները կայացել են հոկտեմբերի 27-ին:Բոլոր քվեների հաշվարկը կավարտվի հոկտեմբերի 29-ին, իսկ ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքները պետք է հրապարակվեն նոյեմբերի 4-ից ոչ ուշ:Իսրայելի խորհրդարանական ընթացակարգի համաձայն՝ պաշտոնական արդյունքները ստանալուց հետո երկրի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի Քնեսեթ անցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքներով կուսակցությունների ղեկավարներից մեկին կհանձնարարի ձևավորել նոր կառավարական կոալիցիա:Որպես կանոն` վարչապետի թեկնածու է դառնում Քնեսեթում առավելագույն թվով աթոռներ զբաղեցրած կուսակցության առաջնորդը, սակայն նախագահը կառավարության ձևավորումը կարող է հանձնարարել նաև այն գործչին, որի կուսակցությունը չի ստացել առավելագույն ձայները, սակայն ի վիճակի է ստեղծել կոալիցիա, որը կվերահսկի 61 մանդատանոց մեծամասնությունը:«Նեթանյահուի գործերը վատ չեն». Թրամփը` Քնեսեթի ընտրությունների մասին
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/14/43828078_159:0:1582:1067_1920x0_80_0_0_06eb11c6ee95ee3a15fc32e9bf601a72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, ընտրություններ, բենիամին նեթանյահու
իսրայել, ընտրություններ, բենիամին նեթանյահու
Քվեների 97,3%-ի հաշվարկից հետո Նեթանյահուի դաշինքը պահպանում է առաջատարի դիրքը. ԿԸՀ
20:29 29.10.2026 (Թարմացված է: 20:30 29.10.2026) Ո՛չ իշխող կոալիցիան, ո՛չ էլ ընդդիմադիր դաշինքը խորհրդարանական մեծամասնություն դառնալու համար անհրաժեշտ քվեներ չեն ստացել։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Քվեների 97,3%-ի հաշվարկի արդյունքում Իսրայելի իշխող կոալիցիան՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ, պահպանում է առաջատարի դիրքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի ԿԸՀ տվյալներին:
Միաժամանակ ո՛չ կոալիցիան, ո՛չ էլ ընդդիմադիր դաշինքը նախկինի պես չեն կարողանում խորհրդարանական մեծամասնություն դառնալ, որն անհրաժեշտ է կառավարություն ձևավորելու համար:
ԿԸՀ տվյալների համաձայն՝ «Լիկուդ» կուսակցությունն այս փուլում կարող է 120-տեղանոց խորհրդարանում հավակնել ամենամեծ թվով աթոռների և ստանալ 27 մանդատ: Իշխող կոալիցիան ընդհանուր առմամբ առայժմ ստանում է 53 մանդատ: Գադի Այզենկոտի ընդդիմադիր գլխավոր «Յաշար» կուսակցությունը 21 մանդատով երկրորդ տեղում է: Ընդդիմության դաշինքն այս փուլում ստանում է 48 մանդատ: Արաբական կուսակցությունների ցուցակը մեծությամբ երրորդ ուժն է (19 մանդատ): Իսրայելի խորհրդարանում 120 տեղ կա, ուստի մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է ստանալ առնվազն 61 մանդատ:
Հիշեցնենք` Իսրայելի Քնեսեթի ընտրությունները կայացել են հոկտեմբերի 27-ին:
Բոլոր քվեների հաշվարկը կավարտվի հոկտեմբերի 29-ին, իսկ ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքները պետք է հրապարակվեն նոյեմբերի 4-ից ոչ ուշ:
Իսրայելի խորհրդարանական ընթացակարգի համաձայն՝ պաշտոնական արդյունքները ստանալուց հետո երկրի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի Քնեսեթ անցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքներով կուսակցությունների ղեկավարներից մեկին կհանձնարարի ձևավորել նոր կառավարական կոալիցիա:
Որպես կանոն` վարչապետի թեկնածու է դառնում Քնեսեթում առավելագույն թվով աթոռներ զբաղեցրած կուսակցության առաջնորդը, սակայն նախագահը կառավարության ձևավորումը կարող է հանձնարարել նաև այն գործչին, որի կուսակցությունը չի ստացել առավելագույն ձայները, սակայն ի վիճակի է ստեղծել կոալիցիա, որը կվերահսկի 61 մանդատանոց մեծամասնությունը: