https://arm.sputniknews.ru/20261029/putinn-ampvopel-e-rusastan-afrika-gagatnazhvoghvovi-ardjunqnery-108673997.html
Պուտինն ամփոփել է «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի արդյունքները
Պուտինն ամփոփել է «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի արդյունքները
Sputnik Արմենիա
Գագաթնաժողովի շրջանակում ռուսական և աֆրիկյան կողմերի ներկայացուցիչները ստորագրել են մի շարք երկկողմ միջգերատեսչական և առևտրային փաստաթղթեր: 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T22:30+0400
2026-10-29T22:30+0400
2026-10-29T22:30+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
աֆրիկա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108671961_0:103:3052:1819_1920x0_80_0_0_55e28c1c137fca05f329f56a73ba871c.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Աֆրիկայի երկրների հետ ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու, առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու և ՌԴ բուհերում աֆրիկացի ուսանողների թիվն ավելացնելու Մոսկվայի մտադրության մասին: Այս մասին նա հայտնել է հոկտեմբերի 28-29-ը Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Աֆրիկա» երրորդ գագաթնաժողովի արդյունքներով:Ռուսաստանի առաջնորդը և Բուրունդիի նախագահ, Աֆրիկյան միության գործող նախագահ Էվարիստ Նդայիշիմիյեն հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարություններով՝ ամփոփելով երկօրյա բանակցությունների արդյունքները:Պուտինի խոսքով՝ գագաթնաժողովի մասնակիցները հավանություն են տվել Մոսկվայի հռչակագրին, որում ամրագրված են հետագա փոխգործակցության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները:Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է աֆրիկյան պետությունների հետ երկարաժամկետ և բազմապլան համագործակցության զարգացմամբ և գործընկերների կողմից նույնպիսի հետաքրքրվածություն է տեսնում:Գագաթնաժողովում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական կապերին: ՌԴ նախագահի խոսքով՝ Աֆրիկայի երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը հասել է 27 միլիարդ դոլարի, սակայն հետագա աճի ներուժը շարունակում է զգալի մնալ:Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի և աֆրիկյան երկրների միջև առևտրային գործարքների հաշվարկներում ազգային արժույթների, այդ թվում՝ ռուբլու մասնաբաժինն արդեն կազմում է 85%: Նրա գնահատմամբ՝ նման մեխանիզմը թույլ է տալիս նվազեցնել փոխադարձ առևտրի և ներդրումների կախվածությունը համաշխարհային շուկաների տատանումներից ու քաղաքական կոնյունկտուրայից:Գագաթնաժողովի շրջանակում ռուսական և աֆրիկյան կողմերի ներկայացուցիչները ստորագրել են մի շարք երկկողմ միջգերատեսչական և առևտրային փաստաթղթեր: Համաձայնագրերը նախատեսում են արտադրական փոխգործակցության զարգացում, նախագծեր տեղեկատվական-հաղորդակցական ոլորտում, ինչպես նաև ռուսական թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության վրա հիմնված լուծումների ներդրում աֆրիկյան երկրների տնտեսության և պետական կառավարման համակարգում:Ընդ որում, 2026/2027 ուսումնական տարվա համար աֆրիկացի ուսանողների կրթաթոշակային քվոտան ավելացվել է ևս 5,5 հազար տեղով: Ռուսաստանը մտադիր է նաև հետագայում ընդլայնել աֆրիկյան երկրների քաղաքացիների համար ուսման հնարավորությունները, այդ թվում՝ բյուջետային ֆինանսավորման հաշվին:Ռուսաստան-Աֆրիկա երրորդ գագաթնաժողովը և դրան զուգահեռ անցկացված տնտեսական և մարդասիրական ֆորումը կայացել են Մոսկվայում հոկտեմբերի 28–29-ը: Միջոցառումների տեղեկատվական գործընկերն էր ՌԻԱ Նովոստին:
աֆրիկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108671961_134:0:2865:2048_1920x0_80_0_0_10784fb099750324c062637bbd9a0f3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռուսաստան, աֆրիկա
վլադիմիր պուտին, ռուսաստան, աֆրիկա
Պուտինն ամփոփել է «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի արդյունքները
Գագաթնաժողովի շրջանակում ռուսական և աֆրիկյան կողմերի ներկայացուցիչները ստորագրել են մի շարք երկկողմ միջգերատեսչական և առևտրային փաստաթղթեր:
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Աֆրիկայի երկրների հետ ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու, առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու և ՌԴ բուհերում աֆրիկացի ուսանողների թիվն ավելացնելու Մոսկվայի մտադրության մասին: Այս մասին նա հայտնել է հոկտեմբերի 28-29-ը Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Աֆրիկա» երրորդ գագաթնաժողովի արդյունքներով:
Ռուսաստանի առաջնորդը և Բուրունդիի նախագահ, Աֆրիկյան միության գործող նախագահ Էվարիստ Նդայիշիմիյեն հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարություններով՝ ամփոփելով երկօրյա բանակցությունների արդյունքները:
Պուտինի խոսքով՝ գագաթնաժողովի մասնակիցները հավանություն են տվել Մոսկվայի հռչակագրին, որում ամրագրված են հետագա փոխգործակցության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները:
«Երկարաժամկետ հեռանկարի համար նախատեսված այս համալիր փաստաթղթում վերահաստատվել է մեր բոլոր երկրների հավատարմությունը արդար և ժողովրդավարական բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը, որը հիմնված է միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության վրա»,-հայտարարել է նա:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է աֆրիկյան պետությունների հետ երկարաժամկետ և բազմապլան համագործակցության զարգացմամբ և գործընկերների կողմից նույնպիսի հետաքրքրվածություն է տեսնում:
Գագաթնաժողովում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական կապերին: ՌԴ նախագահի խոսքով՝ Աֆրիկայի երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը հասել է 27 միլիարդ դոլարի, սակայն հետագա աճի ներուժը շարունակում է զգալի մնալ:
«Համոզված ենք, որ ռուս-աֆրիկյան ապրանքաշրջանառության ներկայիս մակարդակը, իսկ դա 27 միլիարդ դոլար է, իհարկե, դեռ սահմանագիծը չէ: Կարելի է ասել, մենք ճանապարհի սկզբում ենք»,-նշել է Պուտինը:
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի և աֆրիկյան երկրների միջև առևտրային գործարքների հաշվարկներում ազգային արժույթների, այդ թվում՝ ռուբլու մասնաբաժինն արդեն կազմում է 85%: Նրա գնահատմամբ՝ նման մեխանիզմը թույլ է տալիս նվազեցնել փոխադարձ առևտրի և ներդրումների կախվածությունը համաշխարհային շուկաների տատանումներից ու քաղաքական կոնյունկտուրայից:
Գագաթնաժողովի շրջանակում ռուսական և աֆրիկյան կողմերի ներկայացուցիչները ստորագրել են մի շարք երկկողմ միջգերատեսչական և առևտրային փաստաթղթեր: Համաձայնագրերը նախատեսում են արտադրական փոխգործակցության զարգացում, նախագծեր տեղեկատվական-հաղորդակցական ոլորտում, ինչպես նաև ռուսական թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության վրա հիմնված լուծումների ներդրում աֆրիկյան երկրների տնտեսության և պետական կառավարման համակարգում:
Պուտինի խոսքով՝ համագործակցության մեկ այլ կարևոր ուղղություն է կրթությունը: Նրա խոսքով՝ ռուսաստանյան բուհերում ներկայումս սովորում են աֆրիկյան պետությունների գրեթե 40 հազար քաղաքացիներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է կրթական փոխգործակցության ողջ ընթացքում:
Ընդ որում, 2026/2027 ուսումնական տարվա համար աֆրիկացի ուսանողների կրթաթոշակային քվոտան ավելացվել է ևս 5,5 հազար տեղով: Ռուսաստանը մտադիր է նաև հետագայում ընդլայնել աֆրիկյան երկրների քաղաքացիների համար ուսման հնարավորությունները, այդ թվում՝ բյուջետային ֆինանսավորման հաշվին:
Ռուսաստան-Աֆրիկա երրորդ գագաթնաժողովը և դրան զուգահեռ անցկացված տնտեսական և մարդասիրական ֆորումը կայացել են Մոսկվայում հոկտեմբերի 28–29-ը: Միջոցառումների տեղեկատվական գործընկերն էր ՌԻԱ Նովոստին: