00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Մեգամոլը», կարծես, ցանկանում են խլել Սամվել Ալեքսանյանից. «Հրապարակ»

© Sputnik / Asatur YesayantsՍամվել Ալեքսանյանը
Սամվել Ալեքսանյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2026
Սամվել Ալեքսանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ կայքի՝ այս քրեական վարույթի բուն իմաստն այն է, որ փորձում են թելերը տանել հասցնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ իշխանությունները գործարար Սամվել Ալեքսանյանից «Մեգամոլը» խլելու իրավական գործընթաց են սկսել՝ սեփականատիրոջը վախեցնելու և հետայսու ևս նրա քաղաքական չեզոքությունն ապահովելու, հնարավոր է անգամ` մեծ գումարներ վճարել պարտադրելու համար: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
Նշենք, որ վերջին տարիներին Ալեքսանյանը հայտնի է որպես իշխանության սիրելի օլիգարխներից մեկը:
«Գլխավոր դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրություններ են արել և թերություններ հայտնաբերել սեփականացման գործընթացում, և անգամ դատական պրոցես է մեկնարկել` նշված տարածքը պետությանը վերադարձնելու համար։ Ըստ Գլխավոր դատախազության՝ «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊԸ-ի (Նշված տարածքում ներկայում գործում է «Մեգամոլ» առևտրի կենտրոնը) օտարման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ՝ կառավարության թույլտվությամբ, 2004 թվականին պետական սեփականություն հանդիսացող «ԱՐԿՌՈՍ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասն օտարվել է ֆիզիկական անձի՝ 160,5 միլիոն դրամով, մինչդեռ դրա գնահատված արժեքը կազմել է 306,3 միլիոն դրամ»,- գրում է թերթը:
Ըստ պարբերականի՝ բաժնեմասն օտարվել է շուրջ 145,8 միլիոն դրամով ցածր գնով՝ առանց սահմանված կարգով գնահատվելու։
Դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ պետական շահերի պաշտպանության հայցը դատարանն արդեն ընդունել է վարույթ։
Պարբերականի տեղեկություններով՝ ՀԿԿ-ում քննվող այս քրեական վարույթի բուն իմաստն այն է, որ փորձում են թելերը տանել հասցնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, և այս գործի շրջանակում նոր մեղադրանք է առաջադրվել նրան, քանի որ 2004-ին նա է եղել պաշտպանության նախարարը, և նրա զեկուցմամբ է, ըստ իրավապահների, 145 միլիոն 783 հազար 900 դրամով էժան վաճառվել նշված տարածքը՝ առանց աճուրդ հայտարարվելու։
Թերթը փորձել է Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանից ճշտումներ անել, սակայն նա չի պատասխանել զանգերի:
Սամվել Ալեքսանյանի կինը՝ գործարար տիկին Շողերինան էլ թերթին ասել է, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը և այդ մասին առաջին անգամ է լսում։
Լրահոս
0