https://arm.sputniknews.ru/20261029/arcakhic-teghahanvatsneri-ajakcutjuny-kerkaradzgvi-sakajn-gumari-chapn-ajl-klini-108642544.html
Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Sputnik Արմենիա
Աջակցության այս ծրագրերը գործում են 2024 թվականի նոյեմբերի 21–ից։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T11:04+0400
2026-10-29T11:04+0400
2026-10-29T11:04+0400
բռնի տեղահանված
արցախ
օգնություն
սոցիալական օգնություն
ծրագիր
հհ կառավարություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/1b/66534757_0:0:1168:657_1920x0_80_0_0_ad52c6e8a6579342eddd1ed9552e316c.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձինք իրենց կեցության և այլ ծախսերը հոգալու համար կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ նաև 2027 թվականին: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Դիմումների ներկայացման վերջնաժամկետներն են համապատասխանաբար 2026 թ. դեկտեմբերի 15–ի փոխարեն 2027 թ. հունիսի 30–ը և 2027 թ. դեկտեմբերի 15–ը: Կառավարությունից նշում են, որ 2026 թ․ սեպտեմբերի համար աջակցություն է ստացել 45 800 անձ, ամսական ֆինանսավորման չափը կազմել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Նախորդ ամիսների համեմատ շահառուների թվի էական փոփոխություն չի նկատվել։ ԼՂ–ից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություներ կլինեն. ԹորոսյանՍոցիալական աջակցության այս 2 միջոցառումների տրամադրման ժամկետների վերանայման արդյունքում 2027 թ. համար կանխատեսվող ֆինանասական չափը կկազմի շուրջ 12․6 մլրդ․ դրամ, որը կտրամադրվի 2027 թ. ՀՀ պետական բյուջեից:Նշենք, որ աջակցության այս ծրագրերը գործում են 2024 թվականի նոյեմբերի 21–ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/1b/66534757_0:0:1040:779_1920x0_80_0_0_772673fdf744c510dc60c539b715eea3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնի տեղահանված, արցախ, օգնություն, սոցիալական օգնություն, ծրագիր, հհ կառավարություն
բռնի տեղահանված, արցախ, օգնություն, սոցիալական օգնություն, ծրագիր, հհ կառավարություն
Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Աջակցության այս ծրագրերը գործում են 2024 թվականի նոյեմբերի 21–ից։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձինք իրենց կեցության և այլ ծախսերը հոգալու համար կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ նաև 2027 թվականին: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այսպիսով, առանձին խմբերին տրամադրվող ամսական 30 000 դրամի չափով սոցիալական աջակցության միջոցառումը կերկարաձգվի մինչև 2027 թ. հուլիս։ Միաժամանակ, 2027 թ. ապրիլից նախատեսվում է աջակցության չափը նվազեցնել՝ սահմանելով ամսական 15 000 դրամ։ Կառավարությունը, ըստ իր ներկայացրած պատճառաբանության, այսպիսով նպատակ ունի խթանել նրանց սոցիալ–տնտեսական ինքնուրույնությունը։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետներն են համապատասխանաբար 2026 թ. դեկտեմբերի 15–ի փոխարեն 2027 թ. հունիսի 30–ը և 2027 թ. դեկտեմբերի 15–ը:
Կառավարությունից նշում են, որ 2026 թ․ սեպտեմբերի համար աջակցություն է ստացել 45 800 անձ, ամսական ֆինանսավորման չափը կազմել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Նախորդ ամիսների համեմատ շահառուների թվի էական փոփոխություն չի նկատվել։
Սոցիալական աջակցության այս 2 միջոցառումների տրամադրման ժամկետների վերանայման արդյունքում 2027 թ. համար կանխատեսվող ֆինանասական չափը կկազմի շուրջ 12․6 մլրդ․ դրամ, որը կտրամադրվի 2027 թ. ՀՀ պետական բյուջեից:
Նշենք, որ աջակցության այս ծրագրերը գործում են 2024 թվականի նոյեմբերի 21–ից։