https://arm.sputniknews.ru/20261028/tehranum-teghi-unecats-bvoghvoqi-cujcery-skizb-en-arel-svoccancerum-putin-108626605.html
Թեհրանում տեղի ունեցած բողոքի ցույցերը սկիզբ են առել սոցցանցերում. Պուտին
Թեհրանում տեղի ունեցած բողոքի ցույցերը սկիզբ են առել սոցցանցերում. Պուտին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի խոսքով` Իրանի իշխանությունները ստիպված են եղել ամեն ինչ անջատել։ 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T18:12+0400
2026-10-28T18:12+0400
2026-10-28T18:17+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
բողոքի ակցիա
վլադիմիր պուտին
սոցցանցեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1c/108625652_0:0:2320:1305_1920x0_80_0_0_b11dce3ac67085d608d78c8177fff6f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Մերձավոր Արևելքի ճգնաժամի ժամանակ Թեհրանում ծավալված զանգվածային բողոքի ցույցերը սկիզբ են առել սոցիալական ցանցերում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ՌԴ նախագահը շրջայց է կատարել տնտեսության և սոցիալական ոլորտի առանցքային բնագավառներում առաջատար ռուսական լուծումներին նվիրված ցուցահանդեսում, որին մասնակցելու է հրավիրել նաև Աֆրիկայի երկրների առաջնորդներին։Հիշեցնենք` 2025–ի դեկտեմբերին Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ սկսվեցին։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն էին ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենածավալուն ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին գահընկեց արված իրանական շահի որդի Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։Երկրում անջատվեց ինտերնետ կապը։ Զոհեր եղան ինչպես անվտանգության ուժերի, այնպես էլ ցուցարարների շրջանում։ Իրանի իշխանությունները, մեղադրելով ԱՄՆ-ին և Իսրայելին անկարգությունները կազմակերպելու մեջ, 2026 թվականի հունվարի 12-ին հայտարարեցին, որ իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1c/108625652_0:0:1972:1479_1920x0_80_0_0_1a14df610135b37361195eb34c3a3f6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, վլադիմիր պուտին, սոցցանցեր
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, վլադիմիր պուտին, սոցցանցեր
Թեհրանում տեղի ունեցած բողոքի ցույցերը սկիզբ են առել սոցցանցերում. Պուտին
18:12 28.10.2026 (Թարմացված է: 18:17 28.10.2026) ՌԴ նախագահի խոսքով` Իրանի իշխանությունները ստիպված են եղել ամեն ինչ անջատել։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Մերձավոր Արևելքի ճգնաժամի ժամանակ Թեհրանում ծավալված զանգվածային բողոքի ցույցերը սկիզբ են առել սոցիալական ցանցերում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահը շրջայց է կատարել տնտեսության և սոցիալական ոլորտի առանցքային բնագավառներում առաջատար ռուսական լուծումներին նվիրված ցուցահանդեսում, որին մասնակցելու է հրավիրել նաև Աֆրիկայի երկրների առաջնորդներին։
«Այն, ինչ կատարվում էր Թեհրանի փողոցներում ճգնաժամի զարգացման պահին, մեծ մասամբ նախաձեռնվել էր սոցցանցերում, որոնք իրանական իշխանությունները չէին կառավարում և չէին վերահսկում։ Նրանք կարող էին անել միայն մեկ բան՝ ամեն ինչ անջատել։ Ահա սա է ինքնիշխանությունը։ Սա բարդ աշխատանք է», – ասել է Պուտինը շրջայցի ժամանակ։
Հիշեցնենք` 2025–ի դեկտեմբերին Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ սկսվեցին։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն էին ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենածավալուն ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին գահընկեց արված իրանական շահի որդի Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։
Երկրում անջատվեց ինտերնետ կապը։ Զոհեր եղան ինչպես անվտանգության ուժերի, այնպես էլ ցուցարարների շրջանում։ Իրանի իշխանությունները, մեղադրելով ԱՄՆ-ին և Իսրայելին անկարգությունները կազմակերպելու մեջ, 2026 թվականի հունվարի 12-ին հայտարարեցին, որ իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել։