https://arm.sputniknews.ru/20261028/papvojann-arajarkum-e-khaghvoghi-nvor-svorter-atshecnel-evrvopa-artahanelu-hamar-108630161.html
Պապոյանն առաջարկում է խաղողի նոր սորտեր աճեցնել Եվրոպա արտահանելու համար
Պապոյանն առաջարկում է խաղողի նոր սորտեր աճեցնել Եվրոպա արտահանելու համար
Sputnik Արմենիա
Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս տարի մթերվել է 201 հազար տոննա խաղող։ 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T19:22+0400
2026-10-28T19:22+0400
2026-10-28T19:39+0400
հայաստան
խաղող
գևորգ պապոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2227/76/22277625_0:0:1600:900_1920x0_80_0_0_927ce5b79d939bc7a71d2d3743adf483.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայկական խաղողի սորտերն այնքան էլ տարածված չեն Եվրոպայում, և այնտեղ արտահանելու համար պետք է սեղանի խաղողի ուղղությամբ ծրագրեր իրականացվեն, և փոփոխություններ կատարվեն։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Պապոյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանում արդեն մթերվել է 201 հազար տոննա խաղող, առաջիկայում կմթերվի ևս 1,5-2 հազար տոննա։ Նրա խոսքով՝ որևէ դժգոհություն հանրային առումով չի եղել։«Մենք չունենք դեպք, երբ որևէ քաղաքացի պայմանագիր է ունեցել, բայց նրա բերքը չի մթերվել։ Ունեցել ենք դեպքեր, երբ քաղաքացիները պայմանագրեր չեն ունեցել, բայց նրանց բերքը մթերվել է։ Հերթերը պայմանավորված են եղել նրանով, որ մեր ֆերմերները պայմանավորվածից շատ խաղող են բերել։ Դա տևել է 2-3 օր, և ամբողջությամբ լուծվել է»,– նշեց էկոնոմիկայի նախարարը։Նա հավելեց, որ հաջորդ շաբաթ իր հրավերով Հայաստան կժամանեն էմիրաթական խոշորագույն ցանցերից մեկի` «Lulu»–ի ներկայացուցիչները, որոնց հետ ինքը ավելի վաղ հանդիպել էր։ Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի Հայաստանում խաղողի ընդհանուր բերքը 245 հազար տոննայից քիչ էր (հաշվի առնելով ոչ միայն ձեռնարկությունների կողմից մթերումը, այլև մանրածախ շուկաներում վաճառքը):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2227/76/22277625_313:0:1513:900_1920x0_80_0_0_de1605013f9b3a04bafa15dcfbe3392a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խաղող, գևորգ պապոյան
հայաստան, խաղող, գևորգ պապոյան
Պապոյանն առաջարկում է խաղողի նոր սորտեր աճեցնել Եվրոպա արտահանելու համար
19:22 28.10.2026 (Թարմացված է: 19:39 28.10.2026) Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս տարի մթերվել է 201 հազար տոննա խաղող։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայկական խաղողի սորտերն այնքան էլ տարածված չեն Եվրոպայում, և այնտեղ արտահանելու համար պետք է սեղանի խաղողի ուղղությամբ ծրագրեր իրականացվեն, և փոփոխություններ կատարվեն։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Եվրոպայում ոչ շատ քաղցր սորտեր են գնում, մենք պետք է սեղանի խաղողի ուղղությամբ ծրագրեր իրականացնենք և փոփոխություններ կատարենք», - ասաց նախարարը:
Պապոյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանում արդեն մթերվել է 201 հազար տոննա խաղող, առաջիկայում կմթերվի ևս 1,5-2 հազար տոննա։ Նրա խոսքով՝ որևէ դժգոհություն հանրային առումով չի եղել։
«Մենք չունենք դեպք, երբ որևէ քաղաքացի պայմանագիր է ունեցել, բայց նրա բերքը չի մթերվել։ Ունեցել ենք դեպքեր, երբ քաղաքացիները պայմանագրեր չեն ունեցել, բայց նրանց բերքը մթերվել է։ Հերթերը պայմանավորված են եղել նրանով, որ մեր ֆերմերները պայմանավորվածից շատ խաղող են բերել։ Դա տևել է 2-3 օր, և ամբողջությամբ լուծվել է»,– նշեց էկոնոմիկայի նախարարը։
Նա հավելեց, որ հաջորդ շաբաթ իր հրավերով Հայաստան կժամանեն էմիրաթական խոշորագույն ցանցերից մեկի` «Lulu»–ի ներկայացուցիչները, որոնց հետ ինքը ավելի վաղ հանդիպել էր։
«Կպայմանավորվենք նաև Հայաստանից դեպի Էմիրություններ արտահանման ծավալների մեծացման շուրջ, որովհետև դա շատ խոշոր ցանց է, և ոչ միայն Էմիրություններում է, այլև Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում սուպերմարկետներ ու հիպերմարկետներ ունի»,– ասաց Պապոյանը։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի Հայաստանում խաղողի ընդհանուր բերքը 245 հազար տոննայից քիչ էր (հաշվի առնելով ոչ միայն ձեռնարկությունների կողմից մթերումը, այլև մանրածախ շուկաներում վաճառքը):