00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՕԵԿ–ի հիմնադիր Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են

© PhotolureԱրթուր Բաղդասարյան
Արթուր Բաղդասարյան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2026
Բաժանորդագրվել
Պահատվության է հանձնվել նաև Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ «Օրինաց երկիր» կուսակցության (դարձել է «Հայկական վերածնունդ»– խմբ․) հիմնադիր Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց պատկանող՝ շուրջ 156,5 մլն դրամ արժողությամբ գույքի վրա արգելանք է դրվել։ Այս մասին հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը՝ նշելով, որ որոշումը կայացվել է Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակում։
Արգելանք է դրվել Բաղդասարյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող 8 անշարժ, 1020 շարժական գույքի, տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած ընդհանուր 156,545,000 ՀՀ դրամ գումարի չափով դրամական պահանջի իրավունքի նկատմամբ։
«Արգելվել է նաև պարտապանի հետ փոխկապակցված 3 իրավաբանական ընկերությունների համապատասխանաբար 100% և 1 իրավաբանական ընկերության 5% բաժնեմասերի տնօրինման հետ կապված որևիցե գործողության կատարումը»,- հայտնում են ՀԿԱԾ-ից։
Բացի այդ, պահատվության են հանձնվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Ֆելինգեր» հյուրանոցային համալիրը, ինչպես նաև «Սքայվյու» ՍՊԸ-ի՝ Հերացու փողոցում գտնվող կիսակառույց բազմաբնակարան շենքը՝ երկու դեպքում էլ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերություններին պատկանող անշարժ և շարժական գույքի տնօրինման հետ։
Լրահոս
0