https://arm.sputniknews.ru/20261028/na-nakhevaraj-haj-zhvoghvovrdin-e-viravvorel-zakharvovan-shiraki-marzpeti-hajtararutjan-masin-108632086.html
«Նա նախևառաջ հայ ժողովրդին է վիրավորել». Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին
«Նա նախևառաջ հայ ժողովրդին է վիրավորել». Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրեց, որ ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանն էր իրեն Իվան անվանում, իսկ ֆաշիստներն «Իվան» անունը օգտագործում էին նվաստացուցիչ երանգով։ 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T20:02+0400
2026-10-28T20:02+0400
2026-10-28T20:35+0400
հայաստան
մարիա զախարովա
շիրակի մարզ
մարզպետ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1c/108631237_0:0:2560:1440_1920x0_80_0_0_9fa3d8cd649d5b2bde25bcdc08244743.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը «Իվանների» մասին իր հայտարարությամբ վիրավորել է առաջին հերթին հայ ժողովրդին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, պատասխանելով «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների` Գյումրի քաղաքի օրվա առթիվ շնորհավորանքներին, գրել էր. «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»»:Նա ընդգծեց` ֆաշիստական զավթիչներն էին նվաստացուցիչ երանգով «Իվան» կամ «կարմիր Իվան» ասում խորհրդային զինվորներին։Միաժամանակ, ինչպես նշեց Զախարովան, ֆաշիստները էթնիկ պատկանելության և ազգության տարբերակում չէին դնում։ Տարբեր գնահատականներով` այդ նույն խորհրդային զինվորների թվում եղել են մոտ կես միլիոն էթնիկ հայեր, որոնք զորակոչվել են ինչպես Հայկական ԽՍՀ-ից, այնպես էլ խորհրդային այլ հանրապետություններից։«Այդ գործիչը, որն իրեն նման արտահայտություն է թույլ տվել գուցե անգրագիտությունից, գուցե չարամտությունից, նա մեզ չի վիրավորել, այլ առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին։ Որովհետև այդ զինվորների հրամանատարը, որոնց գերմանացիներն անվանում էին «Իվան», Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Խաչատուրի Բաղրամյանն էր, որն ինքն իր համար ընտրել էր Իվան Քրիստափորի Բաղրամյան անունը։ Հովհաննես` հայերեն հենց այդպես է Հովհաննես Մկրտչի անունը: Եվ այդ նույն անունից է ծագում Իվան անունը, որն այդպես դուր չի եկել հայ մարզպետին», - ասաց Զախարովան։Նա նշեց, որ ԱԳՆ-ում գտել են Բաղրամյանի ինքնակենսագրական գրությունները, որոնք նա ստորագրել էր «Իվան Բաղրամյան, 1979թ.»:Իվան անունը կրել են նաև ծովակալ Իսակովը, գունավոր մետալուրգիայի նախարար Իվան Թևոսյանը, նկարիչ Հովհաննես Այվազովսկին։Զախարովան նշեց, որ նման բացահայտ գռեհիկ, նեոնացիստական կարգախոսները չպետք է տեղ ունենան իրեն հարգող ցանկացած, այդ թվում՝ հայ հասարակության մեջ։«Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների համապատասխան և միանշանակ արձագանքը», - ասաց Զախարովան:Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տարակուսանք էր հայտնել Շիրակի մարզպետի արտահայտությունների կապակցությամբ:
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Теми самими "Иванами" командовал дважды герой СССР, маршал Ованнес Хачатурович Баграмян: Захарова о скандальном заявлении губернатора Ширака
Sputnik Արմենիա
Теми самими "Иванами" командовал дважды герой СССР, маршал Ованнес Хачатурович Баграмян: Захарова о скандальном заявлении губернатора Ширака
2026-10-28T20:02+0400
true
PT1M22S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1c/108631237_309:0:2229:1440_1920x0_80_0_0_6127af1fc1c75e54aad8fef1a61ae252.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մարիա զախարովա, շիրակի մարզ, մարզպետ, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, մարիա զախարովա, շիրակի մարզ, մարզպետ, видео, տեսանյութ, տեսանյութեր
«Նա նախևառաջ հայ ժողովրդին է վիրավորել». Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին
20:02 28.10.2026 (Թարմացված է: 20:35 28.10.2026) ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրեց, որ ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանն էր իրեն Իվան անվանում, իսկ ֆաշիստներն «Իվան» անունը օգտագործում էին նվաստացուցիչ երանգով։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը «Իվանների» մասին իր հայտարարությամբ վիրավորել է առաջին հերթին հայ ժողովրդին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, պատասխանելով «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների` Գյումրի քաղաքի օրվա առթիվ շնորհավորանքներին, գրել էր. «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»»:
«Համարում ենք, որ սլավոնական բնակչության նկատմամբ հիտլերականների հայտնի նվաստացուցիչ հռետորաբանության նեոնացիստական կրկնությունները անընդունելի են ոչ թե որևէ երկրի իշխանության ներկայացուցիչների համար, որոնք, ինչպես իրենք են ասում, հայտարարում են իրենց պատմական հավատարմությունը ժողովրդավարությանը, այլ սկզբունքորեն դրանք վիրավորական են ցանկացած կիրթ մարդու համար, որը գոնե փոքրիշատե պատկերացում ունի համաշխարհային պատմության և սեփական երկրի ու ժողովրդի պատմության մասին», - հայտարարեց Զախարովան։
Նա ընդգծեց` ֆաշիստական զավթիչներն էին նվաստացուցիչ երանգով «Իվան» կամ «կարմիր Իվան» ասում խորհրդային զինվորներին։
Միաժամանակ, ինչպես նշեց Զախարովան, ֆաշիստները էթնիկ պատկանելության և ազգության տարբերակում չէին դնում։ Տարբեր գնահատականներով` այդ նույն խորհրդային զինվորների թվում եղել են մոտ կես միլիոն էթնիկ հայեր, որոնք զորակոչվել են ինչպես Հայկական ԽՍՀ-ից, այնպես էլ խորհրդային այլ հանրապետություններից։
«Այդ գործիչը, որն իրեն նման արտահայտություն է թույլ տվել գուցե անգրագիտությունից, գուցե չարամտությունից, նա մեզ չի վիրավորել, այլ առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին։ Որովհետև այդ զինվորների հրամանատարը, որոնց գերմանացիներն անվանում էին «Իվան», Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Խաչատուրի Բաղրամյանն էր, որն ինքն իր համար ընտրել էր Իվան Քրիստափորի Բաղրամյան անունը։ Հովհաննես` հայերեն հենց այդպես է Հովհաննես Մկրտչի անունը: Եվ այդ նույն անունից է ծագում Իվան անունը, որն այդպես դուր չի եկել հայ մարզպետին», - ասաց Զախարովան։
Նա նշեց, որ ԱԳՆ-ում գտել են Բաղրամյանի ինքնակենսագրական գրությունները, որոնք նա ստորագրել էր «Իվան Բաղրամյան, 1979թ.»:
Իվան անունը կրել են նաև ծովակալ Իսակովը, գունավոր մետալուրգիայի նախարար Իվան Թևոսյանը, նկարիչ Հովհաննես Այվազովսկին։
Զախարովան նշեց, որ նման բացահայտ գռեհիկ, նեոնացիստական կարգախոսները չպետք է տեղ ունենան իրեն հարգող ցանկացած, այդ թվում՝ հայ հասարակության մեջ։
«Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների համապատասխան և միանշանակ արձագանքը», - ասաց Զախարովան:
Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը
տարակուսանք էր հայտնել Շիրակի մարզպետի արտահայտությունների կապակցությամբ: