https://arm.sputniknews.ru/20261028/mer-veradardzy-hapk-chenq-tesnum-ararat-mirzvojan-108612713.html
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում․ Արարատ Միրզոյան
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում․ Արարատ Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել էր, թե Հայաստանին պետք է հեռացնել կազմակերպությունից։ 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T13:00+0400
2026-10-28T13:00+0400
2026-10-28T13:00+0400
արարատ միրզոյան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1c/108611279_0:0:1501:844_1920x0_80_0_0_ea1976975f11951d117f15116ede567c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանն արդեն վաղուց սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, և այս մոտեցումը վերանայելու ծրագրեր չկան։ Այսօր Սլովենիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը։Բորդյուժան ասել էր, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից, քանի որ չի մասնակցում դրա աշխատանքին, սակայն միևնույն ժամանակ իր հետ պետք է համաձայնեցնել բոլոր որոշումները։Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում կարող է դրվել Հայաստանի հեռացման հարցը: Նրա գնահատմամբ ՝ հանրապետությունը խախտում է կազմակերպության կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածները։Ներկայումս ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Հայաստանը 2024 թվականին հայտարարել է իր մասնակցությունը «սառեցնելու» մասին, թեև դա նախատեսված չէ կազմակերպության կանոնադրությամբ, և դադարել է անդամավճարներ վճարել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1c/108611279_174:0:1299:844_1920x0_80_0_0_bb3167eb61314d5e362f5e6d8a52766f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
արարատ միրզոյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում․ Արարատ Միրզոյան
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել էր, թե Հայաստանին պետք է հեռացնել կազմակերպությունից։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանն արդեն վաղուց սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, և այս մոտեցումը վերանայելու ծրագրեր չկան։ Այսօր Սլովենիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի
հայտարարությունը։
Բորդյուժան ասել էր, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից, քանի որ չի մասնակցում դրա աշխատանքին, սակայն միևնույն ժամանակ իր հետ պետք է համաձայնեցնել բոլոր որոշումները։
«Մենք վաղուց ի վեր մեր մասնակցությունն այդ կառույցի աշխատանքներին դադարեցրել ենք, մեր անդամակցությունը սառեցրել ենք, և եթե էդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունը, թեպետ չգիտեմ՝ ինչքան իրավասություն ունի քարտուղարությունն էդտեղ առհասարակ․․․ Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»,- ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարարը։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում կարող է դրվել Հայաստանի հեռացման հարցը: Նրա գնահատմամբ ՝ հանրապետությունը խախտում է կազմակերպության կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածները։
Ներկայումս ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Հայաստանը 2024 թվականին հայտարարել է իր մասնակցությունը «սառեցնելու» մասին, թեև դա նախատեսված չէ կազմակերպության կանոնադրությամբ, և դադարել է անդամավճարներ վճարել։