00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:42
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ ԱԺ–ն համաձայնություն տվեց ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին

© SputnikԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2026
Բաժանորդագրվել
Փաստաթղթով փոխադարձաբար կվերացվեն ծառայությունների մատուցման և ներդրումների ոլորտում առկա արգելքները՝ բարձրացնելով տնտեսական գործունեության արդյունավետությունը:
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովը 97 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացմանը։
Այն կներկայացվի ՀՀ նախագահին` վավերացման և ստորագրման։
Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 5-ին Աբու Դաբիում: Համաձայնագրի հիմնական նպատակն է ազատականացնել երկու երկրների միջև ծառայությունների առևտուրն ու ներդրումային գործընթացները։
Փաստաթղթով փոխադարձաբար կվերացվեն ծառայությունների մատուցման և ներդրումների ոլորտում առկա արգելքները՝ բարձրացնելով տնտեսական գործունեության արդյունավետությունը:
Նախագիծը ԱԺ–ում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ըստ նրա` այսպիսով, ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության հստակ կարգավորումները լրացուցիչ երաշխիքներ ու խթան կհանդիսանան նոր գործարար նախաձեռնությունների համար։
Նախարարի համոզմամբ` համաձայնագիրը նպաստելու է հայկական բիզնեսի համար Ծոցի երկրների, մասնավորապես՝ ԱՄԷ–ի նոր շուկաների բացահայտմանն ու հասանելիությանը:
Ի դեպ, ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի ԱՄԷ ապրանքների արտահանման ծախսերի 50%–ը. խոսքն ավիացիոն կերոսինի ծախսերի մասին է։
Պապոյանը նաև հայտարարեց, որ Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանումը 2026 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին աճել է մոտ 30%–ով։
Այդ առումով, ըստ նրա` ՀՀ–ԱՄԷ տնտեսական հարաբերությունների համար 2026 թվականը լավագույն տարին է եղել, երբ արտահանումը հասել է մոտ 130 մլն դոլարի և, խոսքը վերաբերել է հայկական ծագման ապրանքներին, այլ ոչ թե վերարտահանմանը։
Ի դեպ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ սա լավ համաձայնագիր է, և իրենք կողմ են քվեարկելու։
Լրահոս
0