https://arm.sputniknews.ru/20261028/eph-ambivonneri-varichnery-kalanavvorvel-en-hakakvorupcivon-kvomite-108611828.html
ԵՊՀ ամբիոնների վարիչները կալանավորվել են. Հակակոռուպցիոն կոմիտե
ԵՊՀ ամբիոնների վարիչները կալանավորվել են. Հակակոռուպցիոն կոմիտե
Sputnik Արմենիա
Նրանցից մեկը կաշառք ստանալու մեջ է մեղադրվում, իսկ մյուսը` կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T12:33+0400
2026-10-28T12:33+0400
2026-10-28T12:37+0400
երևանի պետական համալսարան (եպհ)
դասախոս
կալանք
տնային կալանք
վարդան այվազյան
էդիկ մինասյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2318/00/23180063_0:33:1600:933_1920x0_80_0_0_73bcb5e78d1b87874c5ce293a6d95945.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում կաշառքի գործով ձերբակալված Երևանի պետական համալսարանի պատմության և սահմանադրության իրավունքի ամբիոնների վարիչները կալանավորվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։Նշենք` հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ՀՀ–ում կաշառքի գործով 4 մարդ է ձերբակալվել, որոնցից երկուսը Երևանի պետական համալսարանի ամբիոնների վարիչներ են։ Խոսքը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի և պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանի մասին է։ Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Վարդան Այվազյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, իսկ Էդիկ Մինասյանը` կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Ի դեպ, Էդիկ Մինասյանը ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2318/00/23180063_117:0:1540:1067_1920x0_80_0_0_a78df7bf2ce250d9c89bd92449ccb870.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևանի պետական համալսարան (եպհ), դասախոս, կալանք, տնային կալանք, վարդան այվազյան, էդիկ մինասյան
երևանի պետական համալսարան (եպհ), դասախոս, կալանք, տնային կալանք, վարդան այվազյան, էդիկ մինասյան
ԵՊՀ ամբիոնների վարիչները կալանավորվել են. Հակակոռուպցիոն կոմիտե
12:33 28.10.2026 (Թարմացված է: 12:37 28.10.2026) Նրանցից մեկը կաշառք ստանալու մեջ է մեղադրվում, իսկ մյուսը` կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում կաշառքի գործով ձերբակալված Երևանի պետական համալսարանի պատմության և սահմանադրության իրավունքի ամբիոնների վարիչները կալանավորվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշենք` հոկտեմբերի 27-ին
հայտնի դարձավ, որ ՀՀ–ում կաշառքի գործով 4 մարդ է ձերբակալվել, որոնցից երկուսը Երևանի պետական համալսարանի ամբիոնների վարիչներ են։ Խոսքը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի և պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանի մասին է։
«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը կալանավորվել է, իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի նկատմամբ կիրառվել է տնային կալանք»,– ասացին կոմիտեից։
Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Վարդան Այվազյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, իսկ Էդիկ Մինասյանը` կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։
Ի դեպ, Էդիկ Մինասյանը ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրն է։