00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դիմել ենք, չի ստացվում. Միրզոյանը` հայ գերիների հարցով 3–րդ երկրներին դիմելու մասին

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2026
Բաժանորդագրվել
Միրզոյանի վստահեցմամբ` գերիների հարցը ՀՀ իշխանությունների մշտական օրակարգի մասն է, շատ զգայուն հարց է, որի դեպքում կոնկրետ արդյունքն է կարևոր, որը հիմա չկա, դրա համար իմաստ չկա այդ մասին խոսել։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը դիմել է 3–րդ երկրներին` Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու կամ նրանց հարցերով զբաղվելու համար, սակայն դեռ ոչինչ չի ստացվում։ Այդ մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին։
Պատգամավորին հետաքրքրում էր այն, որ մեկ տարի է` միջազգային որևէ կազմակերպություն չի այցելել հայ գերիներին, ու որևէ առաջընթաց չկա նրանց ազատ արձակելու ուղղությամբ։ Բացի այդ, 3–րդ երկրներին ուղղված ՀՀ իշխանությունների դիմումները չեն աշխատել, ու նրանք հրաժարվել են որևէ առաքելություն իրականացնել։
Միրզոյանի վստահեցմամբ` գերիների հարցը ՀՀ իշխանությունների մշտական օրակարգի մասն է, շատ զգայուն հարց է, որի դեպքում կոնկրետ արդյունքն է կարևոր, որը հիմա չկա, դրա համար իմաստ չկա այդ մասին խոսել։
«Սա է դառը իրականությունը. դիմել ենք ու չի ստացվում։ Չեմ ուզում այդ երկրների անունները տալ, քանի որ աշխատելու ենք նրանց հետ։ Անընդհատ թմբկահարում եք` իբր ձև կա, ու մենք չենք անում»,– հայտարարեց նախարարը։
Նա վստահեցրեց, որ ոչ թե 3–րդ երկրներն են ՀՀ իշխանություններին ասել` «մեզնից հեռու խաղացեք», այլ 3–րդ երկրներին է ասվել այլ ուժերի կողմից, որ հեռու մնան այդ հարցից։
«Մենք ունենք այստեղ ճանապարհ, որն ուղիղ անցնում է Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության միջոցով»,– եզրափակեց Միրզոյանը` վստահեցնելով, որ Հայաստանը գերիների հարցով դիվանագիտական մեկուսացման մեջ չի հայտնվել։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Լրահոս
0