https://arm.sputniknews.ru/20261027/zvartnvoc-odanavakajanum-zurna-dhvolvov-dimavvorecin-chempivonnerin-108562783.html
«Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով դիմավորեցին չեմպիոններին
«Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով դիմավորեցին չեմպիոններին
Sputnik Արմենիա
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերբոյանը շատ գոհ է մարմնամարզիկների գրանցած արդյունքներից։ 27.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-27T07:51+0400
2026-10-27T07:51+0400
2026-10-27T12:16+0400
հայաստան
«զվարթնոց» օդանավակայան
մարմնամարզություն
չեմպիոն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1b/108562614_0:0:1280:720_1920x0_80_0_0_5fbf047c264f63f6d0613f1d0c40c0d2.jpg
Վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով դիմավորեցին Նիդեռլանդներից մեդալներով վերադարձած մարմնամարզիկներին։Հայաստանը մարմնամարզության աշխարհի առաջնությանը 4 մասնակից ուներ, բոլորը հայրենիք վերադարձան մեդալներով՝ 2 ոսկի, 2 բրոնզ։ Չեմպիոնի կոչման արժանացան Համլետ Մանուկյանը և Արթուր Դավթյանը, իսկ բրոնզե մեդալակիրներ դարձան Մամիկոն Խաչատրյանն ու Արթուր Ավետիսյանը։Նա խոստովանեց, որ վնասվածք է ունեցել, մրցումներից առաջ գոհ չի եղել իր մարզավիճակից։«Բայց, փառք Աստծո, կարողացա հավաքվել և անել այն, ինչ ես կարողանում եմ անել»,– ասաց Դավթյանը։Նա ընդգծեց, որ շատ է ուրախացել մյուս մարմնամարզիկների արդյունքներից։«Շա՜տ-շա՜տ էի ուրախացել, որովհետև ես աշխարհի չեմպիոն արդեն եղել եմ, ինձ համար դա նորություն չէր, բայց որ երեխեքը հաղթեցին՝ մի հատ առաջին տեղ, մի հատ` երրորդ, անբացատրելի էր. միանգամից մի գործիքի վրա երկու հատ մեդալ։ Միշտ ինչ-որ մի բան չէր հերիքում. չորս կամ հինգ հոգով գնում էինք, մեկ կամ երկու մեդալ էր լինում։ Այս դեպքում չորսով գնացինք, չորսս էլ մեդալով վերադարձանք, մի ուրիշ զգացողություն է սա»,– ասաց աշխարհի չեմպիոնը։Համլետ Մանուկյանն էլ խոստովանեց, որ աշխարհի առաջնության մեդալն իր երազանքներից մեկն էր։«Սա շատ սպասված մեդալ էր ու իմ երազանքներից, նպատակներից մեկն էր։ Շնորհակալ եմ Աստծուն, որ կարողացա այդ օրը վարժությունս կատարել, և ես ու ընկերս (նկատի ունի Մամիկոն Խաչատրյանին. խմբ) դարձանք նժույգթափերի մեդալակիր և հաղթող։ Կրկնակի ուրախ եմ, որ պատվո հարթակը կիսում էի ընկերոջս հետ, որովհետև դա մի ուրիշ ուրախություն է, երբ իրար հետ մարզվում ենք, տանջվում ենք, ու պատվո հարթակին երկուսով ենք»,– ասաց նա։Մամիկոն Խաչատրյանն էլ նշեց, որ փորձել է առավելագույն ջանքեր ներդնել աշխարհի առաջնությունից մեդալով վերադառնալու համար։«Հաջորդ նպատակս այն է, որ մեր հայ ազգին ուրախացնեմ 2027 թվականի Եվրոպայի առաջնությունում»,– նշեց մարմնամարզիկը։Արթուր Ավետիսյանն ասաց, որ խոսքեր չի գտնում ուրախությունը նկարագրելու համար։«Առաջինն էի մոտենում գործիքին, ես իսկապես շատ եմ սիրում հենց առաջինը մոտենալ, որ քո գործն անես ու սպասես։ Պարզապես այս անգամ մի քիչ թերություն կար իմ արածի մեջ, ես ինքս հասկացա, որ չարեցի այն, ինչ պետք է անեի, ու մինչև վերջին վայրկյանը կասկածի տակ էր՝ մեդալ կլինի, թե ոչ, ու նման զգացողություն առաջին անգամ էր։ Փառք Աստծո, որ ես մեդալ նվաճեցի, որովհետև միակ գործիքն է, որ հիմնականում մրցակիցները չեն վրիպում, բայց առաջին անգամ ես մրցման ժամանակ տեսա, որ 3-4 հոգի վրիպեցին, ընդ որում` բոլորն էլ Եվրոպայի, աշխարհի, օլիպիական խաղերի մեդալակիրներ»,– ասաց նա։Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերբոյանն ընդգծեց, որ շատ գոհ է մարմնամարզիկների գրանցած արդյունքներից։Հիշեցնենք` մարմնամարզության աշխարհի առաջնությունն անցկացվեց Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1b/108562614_198:0:1158:720_1920x0_80_0_0_27ef5ef51621672414e30744e7a9554b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «զվարթնոց» օդանավակայան, մարմնամարզություն, չեմպիոն, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, «զվարթնոց» օդանավակայան, մարմնամարզություն, չեմպիոն, видео, տեսանյութ, տեսանյութեր
«Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով դիմավորեցին չեմպիոններին
07:51 27.10.2026 (Թարմացված է: 12:16 27.10.2026) Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերբոյանը շատ գոհ է մարմնամարզիկների գրանցած արդյունքներից։
Վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով դիմավորեցին Նիդեռլանդներից մեդալներով վերադարձած մարմնամարզիկներին։
Հայաստանը մարմնամարզության աշխարհի առաջնությանը 4 մասնակից ուներ, բոլորը հայրենիք վերադարձան մեդալներով՝ 2 ոսկի, 2 բրոնզ։ Չեմպիոնի կոչման արժանացան
Համլետ Մանուկյանը և
Արթուր Դավթյանը, իսկ բրոնզե մեդալակիրներ դարձան Մամիկոն Խաչատրյանն ու
Արթուր Ավետիսյանը։
«Կարելի է ասել` մենք նոր ռեկորդ սահմանեցինք։ 4 հոգով մեկնեցինք աշխարհի առաջնության, 4 մեդալով վերադարձանք։ Սա մեզ համար, իմ կարծիքով, 100–տոկոսանոց արդյունք էր, որի համար ես շատ ուրախ եմ»,– լրագրողներին ասաց Արթուր Դավթյանը, որը երկրորդ անգամ է նվաճում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Նա խոստովանեց, որ վնասվածք է ունեցել, մրցումներից առաջ գոհ չի եղել իր մարզավիճակից։
«Բայց, փառք Աստծո, կարողացա հավաքվել և անել այն, ինչ ես կարողանում եմ անել»,– ասաց Դավթյանը։
Նա ընդգծեց, որ շատ է ուրախացել մյուս մարմնամարզիկների արդյունքներից։
«Շա՜տ-շա՜տ էի ուրախացել, որովհետև ես աշխարհի չեմպիոն արդեն եղել եմ, ինձ համար դա նորություն չէր, բայց որ երեխեքը հաղթեցին՝ մի հատ առաջին տեղ, մի հատ` երրորդ, անբացատրելի էր. միանգամից մի գործիքի վրա երկու հատ մեդալ։ Միշտ ինչ-որ մի բան չէր հերիքում. չորս կամ հինգ հոգով գնում էինք, մեկ կամ երկու մեդալ էր լինում։ Այս դեպքում չորսով գնացինք, չորսս էլ մեդալով վերադարձանք, մի ուրիշ զգացողություն է սա»,– ասաց աշխարհի չեմպիոնը։
Համլետ Մանուկյանն էլ խոստովանեց, որ աշխարհի առաջնության մեդալն իր երազանքներից մեկն էր։
«Սա շատ սպասված մեդալ էր ու իմ երազանքներից, նպատակներից մեկն էր։ Շնորհակալ եմ Աստծուն, որ կարողացա այդ օրը վարժությունս կատարել, և ես ու ընկերս (նկատի ունի Մամիկոն Խաչատրյանին. խմբ) դարձանք նժույգթափերի մեդալակիր և հաղթող։ Կրկնակի ուրախ եմ, որ պատվո հարթակը կիսում էի ընկերոջս հետ, որովհետև դա մի ուրիշ ուրախություն է, երբ իրար հետ մարզվում ենք, տանջվում ենք, ու պատվո հարթակին երկուսով ենք»,– ասաց նա։
Մամիկոն Խաչատրյանն էլ նշեց, որ փորձել է առավելագույն ջանքեր ներդնել աշխարհի առաջնությունից մեդալով վերադառնալու համար։
«Հաջորդ նպատակս այն է, որ մեր հայ ազգին ուրախացնեմ 2027 թվականի Եվրոպայի առաջնությունում»,– նշեց մարմնամարզիկը։
Արթուր Ավետիսյանն ասաց, որ խոսքեր չի գտնում ուրախությունը նկարագրելու համար։
«Առաջինն էի մոտենում գործիքին, ես իսկապես շատ եմ սիրում հենց առաջինը մոտենալ, որ քո գործն անես ու սպասես։ Պարզապես այս անգամ մի քիչ թերություն կար իմ արածի մեջ, ես ինքս հասկացա, որ չարեցի այն, ինչ պետք է անեի, ու մինչև վերջին վայրկյանը կասկածի տակ էր՝ մեդալ կլինի, թե ոչ, ու նման զգացողություն առաջին անգամ էր։ Փառք Աստծո, որ ես մեդալ նվաճեցի, որովհետև միակ գործիքն է, որ հիմնականում մրցակիցները չեն վրիպում, բայց առաջին անգամ ես մրցման ժամանակ տեսա, որ 3-4 հոգի վրիպեցին, ընդ որում` բոլորն էլ Եվրոպայի, աշխարհի, օլիպիական խաղերի մեդալակիրներ»,– ասաց նա։
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերբոյանն ընդգծեց, որ շատ գոհ է մարմնամարզիկների գրանցած արդյունքներից։
«Ճիշտն ասած, սպասվածից շատ բարձր արդյունք եղավ։ Ցանկացած երկրի համար աշխարհի առաջնության եզրափակիչում մեկ հոգի ունենալը մեծ բան է։ Մեր դեպքում չորսից չորս եղավ` 100 տոկոսանոց արդյունք։ Ես էլ չէի հավատում, հիմա էլ չեմ հավատում։ Շատ լավ էր, շնորհակալ եմ բոլորին»,– ասաց նա։
Հիշեցնենք` մարմնամարզության աշխարհի առաջնությունն անցկացվեց Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում։