https://arm.sputniknews.ru/20261027/sjuniqum-ekvopareknery-vnasvatsq-stacats-eghegnakatu-en-hajtnaberel-108584890.html
Սյունիքում էկոպարեկները վնասվածք ստացած եղեգնակատու են հայտնաբերել
Սյունիքում էկոպարեկները վնասվածք ստացած եղեգնակատու են հայտնաբերել
Sputnik Արմենիա
Եղեգնակատուն տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի։ Նախնական գնահատմամբ՝ վնասվածքները կարող էին առաջանալ ավտոմեքենայի հարվածի հետևանքով։ 27.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-27T17:00+0400
2026-10-27T17:00+0400
2026-10-27T17:08+0400
հայաստան
էկոպարեկ
սյունիք
կապան
օդանավակայան
տեսանյութ
տեսանյութեր
կենդանաբանական այգի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1b/108584572_0:113:721:518_1920x0_80_0_0_960abdb4ec2e6d5c4c0a3325058f3b5c.jpg
Կապանի օդանավակայանի մոտակայքում վնասվածք ստացած եղեգնակատու է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը։Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության և ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչների համատեղ ջանքերով կենդանին դուրս է բերվել դժվարամատչելի վայրից։Զննությամբ պարզվել է, որ կենդանու մոտ հայտնաբերվել է ոտքի կոտրվածք և դնչի վնասվածք, նախատեսվում է իրականացնել վիրահատություն:Նախնական գնահատմամբ՝ վնասվածքները կարող էին առաջանալ ավտոմեքենայի հարվածի հետևանքով։
սյունիք
կապան
կենդանաբանական այգի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Сотрудники экополиции у аэропорта Капана обнаружили раненного камышового кота
Sputnik Արմենիա
Сотрудники экополиции у аэропорта Капана обнаружили раненного камышового кота
2026-10-27T17:00+0400
true
PT0M42S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1b/108584572_0:45:721:585_1920x0_80_0_0_deadcad517d92afa6f66f5b09734d761.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էկոպարեկ, սյունիք, կապան, օդանավակայան, տեսանյութ, տեսանյութեր, կենդանաբանական այգի, видео
հայաստան, էկոպարեկ, սյունիք, կապան, օդանավակայան, տեսանյութ, տեսանյութեր, կենդանաբանական այգի, видео
Սյունիքում էկոպարեկները վնասվածք ստացած եղեգնակատու են հայտնաբերել
17:00 27.10.2026 (Թարմացված է: 17:08 27.10.2026) Եղեգնակատուն տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի։ Նախնական գնահատմամբ՝ վնասվածքները կարող էին առաջանալ ավտոմեքենայի հարվածի հետևանքով։
Կապանի օդանավակայանի մոտակայքում վնասվածք ստացած եղեգնակատու է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը։
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության և ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչների համատեղ ջանքերով կենդանին դուրս է բերվել դժվարամատչելի վայրից։
«Տեղում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, ապա կենդանին տեղափոխվել է Էկոպարեկանին ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամաս, իսկ վաղ առավոտյան Էկոպարեկային ծառայողների կողմից ապահովվել է կենդանու տեղափոխումը Երևանի կենդանաբանական այգի՝ մասնագիտական բուժօգնություն ստանալու և հետագա խնամքն անվտանգ պայմաններում ապահովելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Զննությամբ պարզվել է, որ կենդանու մոտ հայտնաբերվել է ոտքի կոտրվածք և դնչի վնասվածք, նախատեսվում է իրականացնել վիրահատություն:
Նախնական գնահատմամբ՝ վնասվածքները կարող էին առաջանալ ավտոմեքենայի հարվածի հետևանքով։