https://arm.sputniknews.ru/20261027/kalanavvorvel-e-vajvoc-dzvori-zinvvorakan-kvomisary-hraparak-108564499.html
Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսարը. «Հրապարակ»
Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսարը. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Թերթի տեղեկություններով` զինկոմը պաշտպանության փոխնախարարի մտերիմն է, այդ պատճառով էլ իշխանությունը թաքցնում է կալանավորման փաստը: 27.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-27T09:13+0400
2026-10-27T09:13+0400
2026-10-27T09:18+0400
հայաստան
վայոց ձոր
զինկոմիսարիատ
կաշառք
կալանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Կալանավորվել է ՀՀ ՊՆ Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:Ըստ թերթի` նա կալանավորվել է մոտ 2 շաբաթ առաջ կաշառքի գործով:Թերթի տեղեկություններով՝ նրան դեռ փոխարինող չեն նշանակել, քանի որ հույս ունեն` Գրիգորյանը շուտով կրկին աշխատանքի կվերադառնա:Ըստ «Հրապարակի»՝ 2 շաբաթ է՝ նրա աշխատասենյակը կապարակնքված է, բնակիչներն այս օրերին որևէ տեղեկանք կամ փաստաթուղթ չեն կարողանում վերցնել զինկոմիսարիատից։Կաշառք տալու և ստանալու գործով 8 անձ է ձերբակալվել. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
վայոց ձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վայոց ձոր, զինկոմիսարիատ, կաշառք, կալանք
հայաստան, վայոց ձոր, զինկոմիսարիատ, կաշառք, կալանք
Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսարը. «Հրապարակ»
09:13 27.10.2026 (Թարմացված է: 09:18 27.10.2026) Թերթի տեղեկություններով` զինկոմը պաշտպանության փոխնախարարի մտերիմն է, այդ պատճառով էլ իշխանությունը թաքցնում է կալանավորման փաստը:
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Կալանավորվել է ՀՀ ՊՆ Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
Ըստ թերթի` նա կալանավորվել է մոտ 2 շաբաթ առաջ կաշառքի գործով:
«Իշխանականները խնամքով թաքցնում են այդ փաստը, քանի որ Գրիգորյանն ամուր թիկունք ունի վերևներում։ Նա ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի եղբայրն է։ Ըստ լուրերի` նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի մտերիմն է։ Գագիկ Գրիգորյանը, ըստ տեղացիների, զինվորական ճանապարհ չի անցել, ասում են՝ գնդապետի կոչումն էլ ստացել է իր կապերի շնորհիվ, ավելի շատ գործարարությամբ է զբաղվել»,- գրում է պարբերականը:
Թերթի տեղեկություններով՝ նրան դեռ փոխարինող չեն նշանակել, քանի որ հույս ունեն` Գրիգորյանը շուտով կրկին աշխատանքի կվերադառնա:
Ըստ «Հրապարակի»՝ 2 շաբաթ է՝ նրա աշխատասենյակը կապարակնքված է, բնակիչներն այս օրերին որևէ տեղեկանք կամ փաստաթուղթ չեն կարողանում վերցնել զինկոմիսարիատից։