https://arm.sputniknews.ru/20261027/hhum-hunvarseptemberin-gjughatntesutjan-tsavaly-nvazel-e-48-vov-vitshakagrutjun-108584264.html
ՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրություն
ՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրություն
Sputnik Արմենիա
Այս տարվա հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծ աճ է գրանցել շինարարության ոլորտը` 24.9 %։ 27.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-27T16:47+0400
2026-10-27T16:47+0400
2026-10-27T19:05+0400
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
գյուղատնտեսություն
շինարարություն
ներմուծում
արտահանում
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/19/106112818_0:0:1411:795_1920x0_80_0_0_93e7ccc7326a032ae7d95414b56173ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2026 թվականի հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.9 %–ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Հաշվետու ժամանակահատվածում, սակայն, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.8 %–ով` կազմելով 677 մլրդ 145.8 մլն դրամ։ Շարունակել է նվազել նաև արտահանումը. եթե հունվար–օգոստոսին նվազումը կազմել էր 6.5 %, ապա հունվար սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 8 %–ի նվազում` կազմելով 1 տրլ 917,9 մլրդ դրամ։ Փոխարենը կրկին աճել է ներմուծումը (9.5 %)` կազմելով 3 տրլ 632.3 մլրդ դրամ։ Ինչպես և սպասելի էր` այս տարվա հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծ աճ է գրանցել շինարարության ոլորտը` 24.9 % կազմելով 583 մլրդ 818.1 մլն դրամ, և ծառայությունների ոլորտը 13 %–ով` կազմելով 3 տրլ 455 մլրդ 582 մլն դրամ։ Ի դեպ, հունվար–օգոստոսին ծառայությունների ծավալն աճել էր 8 %–ով։Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5.8 %–ով` կազմելով 2 տրլ 361 մլրդ 636.6 մլն դրամ։ Ներքին առևտրի շրջանառությունը 9 ամսվա տվյալներով աճել է 0.6 %–ով։ Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար–օգոստոսին կազմել է 371.32 դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/19/106112818_108:0:1309:901_1920x0_80_0_0_650b79653e16148d697e143bf5b60f82.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), գյուղատնտեսություն, շինարարություն, ներմուծում, արտահանում, ինֆոգրաֆիկա
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), գյուղատնտեսություն, շինարարություն, ներմուծում, արտահանում, ինֆոգրաֆիկա
ՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրություն
16:47 27.10.2026 (Թարմացված է: 19:05 27.10.2026) Այս տարվա հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծ աճ է գրանցել շինարարության ոլորտը` 24.9 %։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2026 թվականի հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.9 %–ով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Հաշվետու ժամանակահատվածում, սակայն, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.8 %–ով` կազմելով 677 մլրդ 145.8 մլն դրամ։ Շարունակել է նվազել նաև արտահանումը. եթե հունվար–օգոստոսին նվազումը կազմել էր 6.5 %, ապա հունվար սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 8 %–ի նվազում` կազմելով 1 տրլ 917,9 մլրդ դրամ։
Փոխարենը կրկին աճել է ներմուծումը (9.5 %)` կազմելով 3 տրլ 632.3 մլրդ դրամ։
Ինչպես և սպասելի էր` այս տարվա հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծ աճ է գրանցել շինարարության ոլորտը` 24.9 % կազմելով 583 մլրդ 818.1 մլն դրամ, և ծառայությունների ոլորտը 13 %–ով` կազմելով 3 տրլ 455 մլրդ 582 մլն դրամ։ Ի դեպ, հունվար–օգոստոսին ծառայությունների ծավալն աճել էր 8 %–ով։
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5.8 %–ով` կազմելով 2 տրլ 361 մլրդ 636.6 մլն դրամ։
Ներքին առևտրի շրջանառությունը 9 ամսվա տվյալներով աճել է 0.6 %–ով։
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար–օգոստոսին կազմել է 371.32 դրամ։