00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ն խաղաղություն է կառուցում. Արարատ Միրզոյանն այսպես մեկնաբանեց Հաջիևին չպատասխանելը

© SputnikՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2026
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բացառել է հավանականությունը, որ Հաջիևի պահանջը կարող է դառնալ խաղաղության պայմանագրի ստորագրման ևս մեկ նախապայման:
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի կարծիքով Ադրբեջանի հետ շփումներում պետք է սուր հայտարարություններ անելուց խուսափել։ Այս մասին Միրզոյանն ասաց` անդրադառնալով ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հարցին։
Նա հետաքրքրվում էր արդյոք խաղաղության գործընթացին չի խոչընդոտում Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությունը, թե հայ ժողովուրդը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։ Աբրահամյանը նաև շեշտեց, որ ԱԳՄԱՆ–ը մինչև հիմա չի արձագանքել։
Նշենք, որ երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ հայերեը պետք է ներողություն խնդրեմ ադրբեջանցիներից, «որոնք դարձել են փախստականներ»։
«ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խաղաղություն է կառուցում` հասկանալով, որ խոչընդոտներ ու փոսեր կան, որ շատ հեշտ է ընկնել։ Անիվը սիրում է միշտ իր ակոսով գնալ, երբ մեծ ջանքեր են գործադրում այդ ակոսից մի քիչ կողք դնել, միևնույնն է` անիվը կրկին ընկնում է իր սիրելի ակոսը։ Մենք փորձում ենք խուսափել ակոսներից, խաղաղություն ամրապնդել, խնամել ու հոգ տանել խաղաղության մասին։ Միշտ կարելի է արձագանքել, սուր բան ասել, այնտեղից ավելի սուրը կասեն, հետո մենք դրանից ավելի սուր կարձագանքենք, հետո այդպես շարունակ։ Ես լիքը հայրենասեր, պաթոսային բառեր գիտեմ, ուղղակի հարց է` դա կնպաստի՞։ Իհարկե, կխոչընդոտի այդ խոսույթը»,– ասաց Միրզոյանը։
Նախարարը շեշտեց, որ մեկը մեկի նկատմամբ սուր հայտարարություններ անելով վատ տեղ կհասենք։
Նա կարծում է, որ հայկական կողմը պետք է փորձի խուսափել առճակատման տրամաբանությանը վերադառնալուց։
ԱԳՄԱ ղեկավարը նաև հերքեց հավանականությունը, որ Հաջիևի պահանջը կարող է ևս մեկ նախապայման դառնալ խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
Լրահոս
0