00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գազի համաշխարհային շուկայից ՌԴ–ին հեռացնելու փորձերը հետևանքներ են ունենում. Պուտին

Բաժանորդագրվել
Ռուսաստանի առաջնորդը մեկնաբանել է ԵՄ-ում էներգետիկայի հետ կապված իրավիճակը:
Գազի համաշխարհային շուկայից Ռուսաստանին հեռացնելու ցանկացած փորձ լուրջ հետևանքներ է ունենում` ներառյալ այլ երկրների համար ծախսերի աճը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Գազի համաշխարհային շուկայից Ռուսաստանին հեռացնելու, մեր երկրում այդ ոլորտի զարգացումը զսպելու ցանկացած փորձ լուրջ հետևանքներ է ունենում առաջին հերթին գազի արտերկրյա վերջնական սպառողների, ընկերությունների, ձեռնարկությունների, տնային տնտեսությունների համար մեծապես աճող ծախսերի առումով»,-ասել է Պուտինը Գազ արտահանող երկրների գագաթնաժողովում։
Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ հենց դա է այժմ տեղի ունենում Եվրոպայում, որն ինքն է հարվածներ հասցնում սեփական արդյունաբերությանն ու սոցիալական ոլորտին՝ հրաժարվելով ռուսական էներգակիրներից:
«Գիտեք` Ռուսաստանում կա այսպիսի ասացվածք՝ «ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ»։ Ահա հենց դա է, իմ կարծիքով, այսօր տեղի ունեցել Եվրամիության երկրներում», – ասել է Պուտինը։
Ռուսական վառելիքից հրաժարվելու պատճառով Եվրոպայի կորուստները 3 տրլն եվրո են գնահատվել
Ռուսաստանի նախագահը ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցումներն անվանել է ուղիղ ահաբեկչական գործողություններ:
«Դեպի Եվրոպա ռուսական գազատարների նկատմամբ իրականացվել են ուղիղ ահաբեկչական գործողություններ՝ դրանք պայթեցվել են», – ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ բնական գազի՝ որպես համաշխարհային էներգետիկայի հենարանի դերը միջազգային առևտրում միայն կամրապնդվի:
Պուտինը նշել է, որ այսօր աշխարհում գազի շուկայի գլխավոր խնդիրը կապված է մատակարարումների խափանման հետ, շուկայում չկան առաջարկի մեծ ծավալներ:
Պուտինը ներկայացրել է տվյալներ, որոնց համաձայն աշխարհում գազի առևտրի մոտ կեսն արդեն բաժին է ընկնում հեղուկացված բնական գազին։
Ռազմավարական սխալ է. Օրբանն անդրադարձել է ռուսական էներգակիրներից Եվրոպայի հրաժարվելուն
Հիշեցնենք` ԵՄ խորհուրդը հունվարին հաստատել է ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) և խողովակաշարային գազի ներկրումից փուլային հրաժարման մասին կանոնակարգը։ Կարճաժամկետ պայմանագրերով ՀԲԳ ներկրման արգելքն ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 25-ից, երկարաժամկետ պայմանագրերով կսկսի գործել 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ խողովակաշարային գազի արգելքը՝ 2026 թվականի հունիսի 17-ից՝ կարճաժամկետ պայմանագրերով, և 2027 թվականի նոյեմբերի 1-ից՝ երկարաժամկետ պայմանագրերով։
Ռուսաստանը բազմիցս նշել է, որ ռուսական գազից հրաժարվելու ԵՄ փորձերը խաթարում են ստեղծված էներգետիկ կապերը և ստիպում եվրոպական երկրներին գնել ավելի թանկ այլընտրանքային էներգակիրներ:
Լրահոս
0